ՄԱՐՏԻ 1
2008 թ. նախագահական ընտրություններից հետո, գործող իշխանությունը, հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, համատարած լցոնումներով, բռնություններով, հազարավոր կեղծ անձնագրերով եւ գոյություն չունեցող ընտրողների ձայնը յուրացնելով ապահովեցին Սերժ Սարգսյանի «հաղթանակը», հարյուր հազարավոր հայաստանցիներ դուրս եկան հրապարակ`
մերժելով իշխանության յուրացումը խունտայի կողմից: Հզոր ժողովրդական շարժումը, հայտարարված շուրջօրյա հանրահավաքը իշխանություններին հասկացնել տվեց, որ բռնազավթած նախագահական աթոռը այլեւս պահպանել հնարավոր չէ, եւ ռեժիմը գնաց ամենաստոր քայլին` կրակեց սեփական ժողովրդի վրա: Զոհվեց 10 քաղաքացի, մարմնական վնասվածքներ ստացան հարյուրավորները: