Հարգելի բարեկամներ, աջակիցներ եւ համակիրներ,

Մեր տարիների պայքարի մղիչ ուժը մշտապես եղել է մեր անսասան հավատամքը, որ իրական փոփոխության հասնել հնարավոր է միայն մեր համաքաղաքացիների սրտացավ եւ վճռական մասնակցության շնորհիվ։ Մեր դավանած արժեքների եւ քաղաքականության հաստատումն ու պաշտպանությունը իրականություն են դարձել ձեր նման անհատների աջակցության շնորհիվ։

Այսօր մենք կոչ ենք անում ձեզ՝ ձեր նպաստը բերել մեր ընդհանուր նպատակները կյանքի կոչելու գործին։ Ձեր նյութական նվիրատվությունը, անկախ գումարի չափից, հնարավորություն կտա իրական խաղաղության եւ արդարության հաստատման, ինչպես նաեւ տնտեսական զարգացման ապահովման մեր գաղափարները հասցնել մեր յուրաքանչյուր համաքաղաքացու՝ երկրով մեկ։

Լեւոն Զուրաբյան
Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ