Ընտրական ծրագրեր

ԱՆՎՏԱՆԳ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՄԱՅՆՔ,
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՏԵՐ ԳՈՐԻՍ

Սիրելի գորիսեցիներ

Անվտանգ ու զարգացող համայնք, միասնական ու հայրենատեր Գորիս. այս կարգախոսով Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, ի դեմս կուսակցության Գորիսի տարածաշրջանային կառույցի, մասնակցում է Գորիս խոշորացված համայնքի ավագանու 2021 թ. հոկտեմբերի 17-ի ընտրությանը, որն առաջին անգամ կանցկացվի համամասնական ընտրակարգով: Գորիս համայնքի մեջ մտնում են Գորիս քաղաքը և Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Հարթաշեն, Խնձորեսկ, Որոտան, Ներքին Խնձորեսկ, Բարձրավան, Շուռնուխ գյուղերը:

Սիրելի գորիսեցիներ

Սյունիքը Հայաստանի Հանրապետության ողնաշարն է, իսկ Գորիսը եղել ու մնում է Սյունյաց աշխարհի՝ հազարամյակներով բաբախող սիրտը: Ուրեմն եւ՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել գորիսյան հիմնախնդիրների լուծմանը, մենք կնպաստենք Սյունիքի ամրապնդմանը, Գորիս համայնքի զարգացմանն ու բարգավաճմանը։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ներկայացված ծրագիրը եւ կատարել գիտակցված ընտրություն՝ հանուն ձեր իսկ կյանքում արագ եւ դրական փոփոխությունների: Սույն ծրագիրը մշակվել է Գորիս համայնքի ընտրություններին մասնակցող ՀԱԿ ավագանու թիմի կողմից՝ հիմք ընդունելով Հայ Ազգային Կոնգրեսի՝ Համայնքների զարգացման ծրագրի հիմնադրույթները։

ՆՊԱՏԱԿԸ

Մեր նպատակն է Գորիսը նորից դարձնել կենսախինդ, գործունյա, արագորեն զարգացող եւ հպարտ քաղաք, որում ամեն ոք ունի աշխատելու, ստեղծագործելու եւ երջանիկ ապրելու հնարավորություն:

Մենք հայտնի ենք «գորիսյան ուրույն մշակութային մթնոլորտի» մեր համբավով, որտեղ մարդիկ հոգատար են և ամուր են համայնքային կապերը: Մեր խնդիրն է՝պահպանել այս ուժը, ամրությունը: Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը Գորիսի Ավագանու ընտրություններին մասնակցում է պետական մտածելակերպ ունեցող, սկզբունքային, վճռական, գրագետ թիմով, որը գիտի մեր համայնքի խնդիրները եւ ունակ է լուծել դրանք:

Համայնքի ղեկավարի մեր թեկնածուն է Կարեն Լազարյանը, ով այս տարիների ընթացքում բազմիցս ի ցույց է դրել իր սկզբունքայնությունը, ուշադրությունը, հոգատարությունը, 2 նվիրումը համայնքին՝ փորձելով հնարավորինս նպաստել խնդիրների լուծմանը, հոգսերի թեթեւացմանը: Քաջատեղյակ ենք մեր երկրի, մեր համայնքի առջև ծառացած խնդիրներին. արտաքին՝ սահմանային վտանգ, սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, գործազրկություն, աղքատություն, արտագաղթ…

Այս ցանկն ինքներդ կարող եք շարունակել: Քաջատեղյակ ենք այդ խնդիրների կուտակման հիմնական պատճառներին՝ արկածախնդիր արտաքին քաղաքականություն, ապաշնորհ կառավարում, տարիներ տևած կոռուպցիայի, հովանավորչության, մենաշնորհների ծանր հետևանքներ… Այս ցանկը եւս ինքներդ կարող եք շարունակել: Գիտակցում ենք՝ այս խնդիրները լուծելու համար հարկավոր է նախեւառաջ վերացնել պատճառները: Ասել է թե, այս խնդիրները լուծելու համար հարկավոր են արմատական փոփոխություններ:

Հոկտեմբերի 17-ին կայանալիք Գորիսի ավագանու ընտրությունները կարող են դառնալ առաջին քայլը՝ մեծ փոփոխությունների ճանապարհին: Այնպես որ՝ Հայ Ազգային Կոնգրեսը, Գորիսի ավագանու ընտրություններին մասնակցելով, ներկայացնումէ փոփոխությունների իրականացման հայտ:

ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ

Հայ Ազգային Կոնգրեսին ընտրելով, ԸՆՏՐԻՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, եւ…

– Գորիս համայնքի բնակչությունը կապրի անվտանգ և ապահով պայմաններում։
– Գորիս համայնքը որակապես կփոխվի՝ ապահովվելով բազմաթիվ նոր աշխատատեղերով, կհիմնվեն նոր բիզնեսներ:
– Գորիսեցին կստանա համայնքային իշխանության հոգատար վերաբերմունքը եւ իր խնդիրների արագ լուծումը:
– Կբարձրանա համայնքային կառավարման որակը:
– Կվերականգնվի Գորիսի ավագանու եւ համայնքի ղեկավարի` պետական կառավարման մարմիններից իրականում անկախ, ինքնուրույն եւ սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:
– Համայնքապետարանի աշխատանքը կլինի թափանցիկ:
– Կբարձրանա համայնքային խնդիրների, մասնավորապես, բյուջետային ծախսերի առաջնահերթությունների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում հասարակության ներգրավվածության որակն ու թափանցիկությունը:
– Պետությունը, համայնքապետարանը, ավագանին կծառայեն մարդուն՝ գերակա համարելով այն փիլիսոփայությունը, որ պետությունն է մարդու համար, այլ ոչ թե մարդը՝ պետության:

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ազգային նպատակների իրականացման միակ ճանապարհն իրատեսությունն է։ Բոլոր փորձանքների աղբյուրը պատրանքներով առաջնորդվելն է։ Մեր պետությունը պետք է դուրս գա սին երազանքների քայքայիչ փակուղուց, ժողովրդին վերադարձնի ապահովության եւ արժանապատվության զգացումը, քաղաքացիների համար վերստեղծի զարգացման ու բարօրության հեռանկարը:

44-օրյա աղետալի պատերազմը խլեց մեր երիտասարդության մի ողջ սերունդ, պատճառեց անթիվ կորուստներ, մահացու վտանգի առջեւ կանգնեցրեց հայոց պետականությունը։ Այդ պատերազմը չէր լինի, եթե Հայաստանն ընտրած լիներ ճիշտ ճանապարհը։

Վիճակը, որում հայտնվել է Հայաստանը, չի կարող շտկվել սովորական միջոցներով, պետական կառավարման ստանդարտ ծրագրերով։ Այս արտահերթ ընտրությունները պետք է ընկալվեն որպես հայոց պետականության փրկության հատուկ գործողություն։

Հետեւաբար, մենք ներկայացնում ենք Հայաստանի նոր ճանապարհը եւ Հայաստանի նոր տան կառուցման ճանապարհի ուղենիշները.

  1. Անվտանգություն. Վերադառնալ քաղաքական իրատեսության սկզբունքներին, վերականգնել Հայաստանի անվտանգության համակարգը, ստեղծել Ռուսաստանի հետ համագործակցության եւ երկկողմ ռազմավարական շահերի ներդաշնակեցման մեխանիզմներ, վերակառուցել բանակը, Ռուսաստանի եւ Մինսկի խմբի այլ համանախագահների աջակցությամբ ներգրավվել Ադրբեջանի հետ վստահության կառուցման միջոցառումների բանակցությունների մեջ՝ նպատակ դնելով այնպիսի փոխզիջումային քայլերի մշակումն ու իրականացումը, որոնք կստեղծեն երկու պետությունների միջեւ վստահության բավարար հիմք՝ զինված հակամարտության դադարեցման մասին պայմանագրի ստորագրման համար։
  2. Սահմանադրություն. Առաջիկա երկու տարում վերադառնալ նախագահական կառավարման համակարգին եւ անցկացնել Հանրապետության Նախագահի ընտրություններ:
  3. Տեխնոլոգիաներ. Հայաստանի ապագան կառուցել որպես տեխնոլոգիապես առաջավոր, էկոլոգիապես մաքուր արտադրությամբ ու գյուղատնտեսությամբ, սեփական քաղաքացիների եւ այցելուների համար հարմարավետ ու գրավիչ երկիր, տնտեսական զարգացման առանցքը համարելով առաջավոր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության ու գյուղատնտեսության կայացումը։
  4. Տնտեսական մեկուսացման վերացում. Ձեռնամուխ լինել Մեղրիից դեպի Ռուսաստան «Հյուսիս-Հարավ» երկաթուղային, ավտոմոբիլային եւ լուսամալուխային միջանցքի կառուցման նախագծի իրագործմանը եւ նպաստել շահագրգիռ երկրների կոալիցիայի ձեւավորմանը։
  5. Տնտեսության խրախուսում. Պետական նոր տնտեսական քաղաքականության հարկային, մաքսային, խորհրդատվական, կազմակերպական գործիքներով, ինչպես նաեւ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների ստեղծմամբ խրախուսել արտահանմանն ուղղված արտադրությունը, խթանել արդար մրցակցությունը:
  6. Ինտեգրացիա. Հայաստանի նոր քաղաքականության առանցքը դարձնել համաշխարհային տնտեսական համակարգի հետ ինտեգրացիան, շարունակել համագործակցությունը ԵԱՏՄ-ի, Եվրոպական Միության, Միացյալ Նահանգների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ բարեփոխումների ապահովման բնագավառում, միեւնույն ժամանակ գործուն աշխատանք տանել Հայաստանը տրանսպորտի եւ հաղորդակցման մայրուղի դարձնելու եւ խոշոր այլ ենթակառուցվածքային պրոյեկտներ իրականացնելու ուղղությամբ` այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, Չինաստանը եւ Հնդկաստանը։
  7. Մարդկային կապիտալի զարգացում. Վերաիմաստավորել կրթության, գիտության, առողջապահության եւ մշակույթի պետական քաղաքականությունը՝ որպես ներդրում մարդկային կապիտալի զարգացման եւ տեխնոլոգիական առաջընթացի մեջ, կիզակետ ընտրելով մարդուն, նրա զարգացումը, բարեկեցությունն ու կյանքի որակը, նրա ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը։
  8. Արդարադատություն. Արդարադատության որակի եւ արդյունավետության բարձրացման նպատակով անցում կատարել ծանր եւ ոչ ծանր գործերի բաժանմամբ երկօղակ դատական համակարգին, համակարգում ներգրավել նոր, բանիմաց, որակյալ կադրերի, քրեական դատավարության մեջ ներդնել «մեղքի ընդունման գործարք» կոչվող դատավարական ինստիտուտը:

Առավել մանրամասն ըստ ոլորտների` այստեղ:
 

ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ

 

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրական ծրագիրը

 Ծրագիրը ներկայացնում է ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ Դաշինքի մոտեցումներն առ այն, թե Հայաստանում իրատեսական ինչ քայլերով կարելի է ստեղծել պետության օրինակելի մի մոդել, որ ծառայում է իր քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության եւ երջանկության ձգտումներին:

Այդ մոդելի հիմքում պետք է ընկած լինեն հետեւյալ սկզբունքները.

 

1. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ` գոյության հրամայականն է դուրս գալ հարեւան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող եւ շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից եւ դառնալ բոլոր հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առեւտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն եւ հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր:

Հաշտությունը կապահովի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այն վերջ կդնի ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների եւ խաղաղ բնակչության կորուստներին, թույլ կտա դադարեցնել սպառազինությունների մրցավազքը եւ շեշտակիորեն նվազեցնել ՀՆԱ-ի 4-5 տոկոսի հասնող ռազմական ծախսերի ծանր բեռը: Խաղաղության հաստատումը հնարավոր կդարձնի Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերում, կնպաստի ներդրումների ներգրավմանը, տնտեսական վերելքին, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսաթոշակների եւ աշխատավարձերի շեշտակի աճին: Այս ամենը ոչ միայն կդադարեցնի արտագաղթը, այլեւ պայմաններ կստեղծի երկիրը լքած մեր համաքաղաքացիների զանգվածային վերադարձի համար:

Խաղաղության ծրագրի իրականացումը, թեկուզ ոչ բավարար, սակայն անհրաժեշտ պայման է Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական, բարոյական արատավոր համակարգը հիմնովին առողջացնելու համար:

 

2. ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ` ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔ

Հայաստանի այսօրվա պետական հաստատություններին բնորոշ է քաղաքացու եւ ձեռնարկատիրոջ նկատմամբ գիշատիչ վերաբերմունքը: Դրանք ծառայում են պետական իշխանությունը յուրացրած պաշտոնյաների նեղ շրջանակի շահերին, իսկ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն այդ շրջանակի կողմից դիտարկվում է որպես անխնա կեղեքման ենթակա իրավազուրկ զանգված: Ոտնահարվում են ազատության, սեփականության եւ իրավական պաշտպանվածության հիմնարար իրավունքները: Իշխանության կամայականությունները, խամաճիկ դատարանները, վաշխառուական կապիտալը ունեզրկում են քաղաքացուն եւ ձեռնարկատիրոջը:

Մեր նպատակն է փոխարինել գիշատիչ պետական հաստատությունները զարգացումը խթանող, քաղաքացու անվտանգությունը, սեփականությունը, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանող պետական հաստատություններով:

 

3. ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ

Աշխարհում հաջողության են հասնում այն պետությունները, որոնք սպասարկում են ոչ թե իշխանավորների նեղշրջանակի, այլ պետության բոլոր քաղաքացիների շահերը: Պետության մեջ չպետք է լինի բարձրագույն պետական ղեկավարների մերձավորների եւ օրենքից վեր կանգնած արտոնյալների վերնախավ, որը տիրապետում է երկրի ողջ հարստությանը եւ օտարում մնացած բոլորին երկրի կառավարումից եւ ռեսուրսների բաշխումից: Ոչ ոք չպետք է ունենա մենաշնորհ ո՛չ քաղաքականության, ո՛չ տնտեսության, ո՛չ էլ որեւէ այլ բնագավառում: Կարճ ասած, պետությունը պետք է ունենա ո’չ թե օտարող, վանող, այլ ներառող, ընդգրկող բնույթ՝ ստեղծելով պաշտպանվածության միջավայր, հավասար պայմաններ եւ հնարավորություններ բոլոր գաղափարական ուղղությունների, քաղաքական ուժերի, հասարակական հոսանքների, սոցիալական խմբերի, տնտեսվարող սուբյեկտների եւ անհատների համար:

 

4. ՇՆՈՐՀԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Բռնի ուժի, ընտրակեղծարարության, խաբեության, անգրագիտության եւ անբարոյականության վրա հիմնված ներկա ավազակապետական համակարգի փոխարեն, պետք է կառուցվի նոր՝ շնորհապետական (մերիտոկրատիկ) հասարակարգ: Դա այն համակարգն է, որում մարդիկ գնահատվում են ըստ շնորհի, արժանիքի, վաստակի: Պետությունը պետք է ղեկավարվի կրթված, խելացի եւ պարկեշտ, անհրաժեշտ գիտելիքներ եւ փորձառություն ունեցող անձանց կողմից: Պետք է արմատախիլ անել կեղծարարության, խաբեության, փչացածության (կոռուպցիայի) արատավոր ավանդույթները: Պետական կառավարման հիմքում պետք է դնել մաքուր ընտրությունները, մրցակցային հավասարությունը, թափանցիկությունը եւ հրապարակայնությունը: Պետական պաշտոնյաների պաշտոնեական առաջխաղացման բոլոր փուլերում պետք է գործի ազնիվ մրցույթների եւ որակավորման քննությունների համակարգ՝ սկսած դպրոցներից եւ ԲՈւՀ-երից։։

 

ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Վերոհիշյալ նպատակների եւ սկզբունքների իրագործման համար ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ Դաշինքն առաջարկում է կոնկրետ քայլերի հետեւյալ Ծրագիրը՝ ըստ համապատասխան բնագավառների:

Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն

  • Հետեւողական ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած եւ ՀՀ իշխանությունների կողմից 2007 թվականից ընդունված Ղարաբաղյան կարգավորման ծրագրի շուտափույթ իրագործման ուղղությամբ, վերականգնելով ԼՂՀ-ի, որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցությունը կարգավորման գործընթացին։
  • Կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների, բացառելով Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող միջպետական հանձնաժողովի ստեղծումը։
  • Այս երկու խնդիրների կարգավորումը հնարավորություն կտա ապաշրջափակել հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական երկաթուղային, ավտոմոբիլային եւ ավիացիոն բոլոր երթուղիները, մասնակցել տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին եւ նախագծերին։

Ազնիվ եւ արդյունավետ կառավարում եւ տնտեսական զարգացման խթանում

  • Կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները:
  • Ազատ եւ հավասար մրցակցություն հաստատելու, մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ արդյունավետորեն պայքարելու նպատակով՝ ընկերությունների համար սահմանել շուկայում ունեցած մասնաբաժնի առավելագույնը 33 տոկոսի շեմ։ Սահամանափակումը պարտադիր կգործի լայն սպառման ապրանքների շուկաների համար, իսկ այլ շուկաների վրա կտարածվի օրենքով:
  • Հարկային եւ մաքսային քաղաքականության հիմքում դնել ներդրումների գրավչության բարձրացման, գործարարության խրախուսման եւ հարկային բազայի ընդլայնման գաղափարախոսությունը: Լիովին պարզեցնել հարկային եւ մաքսային համակարգը, հարկատեսակների թիվը 15-ից իջեցնել 6 (շահութահարկ, եկամտահարկ, ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ, տեղական հարկ, ինչպես նաեւ մաքսատուրք): Շրջանառության հարկը կարող է կիրառվել միայն որպես փոխարինող հարկ: Շահութահարկի, եկամտահարկի եւ ավելացված արժեքի հարկերի դրույքաչափերը սահմանել 15 տոկոս: Վերացնել ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանում:
  • Ներմուծվող ապրանքների մաքսատուրքը հաշվարկել բացառապես հաշիվ-ապրանքագրում (ինվոյսում) նշված գնի հիման վրա։ Ինվոյսի կեղծ լինելու ապացույցը բացառապես պետության բեռն է:
  • Ներդրումների խրախուսման նպատակով, 1-5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից: Վերաներդրվող շահույթը ազատել շահութահարկից: Ինովացիոն բիզնեսը ազատել շահութահարկից առաջին 2 տարիների համար, հետագա 5 տարիներին այդ գումարները բյուջե մուծելու պայմանով։
  • Գազի ու էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 25 տոկոսով՝ սակագնի հաստատման մեթոդաբանության փոփոխության եւ կորուստների ու անարդյունավետ ծախսերի կրճատման միջոցով:
  • Վարել դրամավարկային այնպիսի քաղաքականություն, որը բացառում է դրամի արհեստական արժեւորումը եւ ուղղված է արտահանման խրախուսմանը:
  • Առնվազն երկու անգամ նվազեցնել երթեւեկության կանոնների խախտման համար գանձվող տուգանքները։
  • Ծանր վիճակում հայտնված գյուղացիական տնտեսությունների համար կիրառել վարկային համաներում, զրոյացնել գյուղացիական վարկերի տույժ-տուգանքները, գյուղացիական տնտեսությունների վարկային պարտքերի դուրս գրում կամ մասնակի մարում:
  • Ուսումնասիրել 2006-2012 թվականներին Նաիրիտ գործարանի բաժնեմասերի վաճառքի գործարքների օրինականությունը, վերականգնել դրանց արդյունքում գործարանին և պետությանը հասցված վնասը, պատասխանատվության ենթարկել յուրացումների և չարաշահումների համար պատասխանատուներին: Մշակել Նաիրիտի վերագործարկման նոր ծրագիր:

Առողջապահություն եւ Սոցիալական Արդարություն

  • Մեկ տարվա մեջ միջին կենսաթոշակը բարձրացնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակի (55000 դրամ): 3 տարվա մեջ նվազագույն թոշակը բարձրացնել սպառողական զամբյուղի մակարդակի: 5 տարվա մեջ կենսաթոշակների միջին չափը հասցնել միջին աշխատավարձի 40 տոկոսին:
  • Առողջապահության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ առնվազն 3 տոկոսի։ Ներդնել պարտադիր համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգ:
  • Պետական աջակցությամբ ստեղծել ապահովագրական համակարգ, որը գյուղատնտեսությունը կպաշտպանի ցրտահարությունից, կարկտահարությունից եւ այլ բնական աղետներից։
  • Զգալիորեն բարձրացնել պայմանագրային զինծառայողների, սպաների եւ ենթասպաների աշխատավարձը։ «15 օր ծառայություն, 15 օր հանգիստ» գործող կարգի փոխարեն կիրառել «7 օր ծառայություն, 7 օր հանգիստ» կարգը:
  • ԽՍՀՄ խնայբանկի ավանդները ձևակերպել որպես պետական պարտատոմս և դրանք մարել 2 անգամ ավելի մեծ չափով և 2 անգամ ավելի արագ, քան նախատեսված է գործող օրենսդրությամբ։
  • Վերացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

Գիտություն, Կրթություն, Տեխնոնոլոգիաներ, Մշակույթ եւ Տուրիզմ

  • Անցնել կրթության հավաստագրային ֆինանսավորման։ Պետք է ֆինանսավորվեն ոչ թե դպրոցները, այլ քաղաքացիները, որոնք էլ կընտրեն համապատասխան կրթօջախը։ Սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ առնվազն 1 տոկոսի չափով, իսկ հանրակրթության, միջին և նախնական մասնագիտական կրթության ծախսերը` ՀՆԱ 3 տոկոսի չափով:
  • ԲՈւՀը և մասնագիտությունն ընտրելու ազատ իրավունքը վերապահել դիմորդին: Կրթական նախորդ աստիճանում արձանագրած ցուցանիշների հիման վրա դիմորդը կստանա համապատասխան կրթական դրամաշնորհ և կընտրի իր մասնագիտությունը։ Պետպատվերն այսպիսով կարգավորվելու է ոչ թե մասնագիտություններին հատկացվող տեղերի քանակով և ըստ ԲՈւՀ-երի տեղաբաշխմամբ, այլ դիմորդներին և ուսանողներին կրթական դրամաշնորհների տրամադրմամբ:
  • Գիտության բնագավառում կիրառել աշխարհում իր արդյունավետությունն ապացուցած` ԲՈւՀ-երը եւ գիտահետազոտական ինստիտուտները մեկ միասնական հաստատության մեջ միավորելու քաղաքականություն: Գիտությունների Ազգային Ակադմեիայի համակարգի գիտական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել միավորվելու համալսարանների և այլ հետազոտական կենտրոնների հետ, ելնելով գիտության տվյալ ոլորտի զարգացման շահերից։
  • Գիտական հետազոտությունների համար նախատեսված միջոցները պետական բյուջեից հատկացնել թեմատիկ ֆինանսավորման սկզբունքով, բազային ֆինանսավորման սխեման բացառության կարգով կիրառելով միայն ռազմավարական նշանակության գիտահետազոտական ծրագրերի դեպքում: Գիտության զարգացմանը հատկացնել ՀՆԱ առնվազն 1 տոկոսը:
  • Վերացնել իշխանությունների կողմից կիրառվող՝ համալսարանների եւ դպրոցների կուսակցականացման ապօրինի գործընթացը եւ օրենսդրորեն ամրապնդել համալսարանների իրական ինքնավարության ու ազատության երաշխիքները, մասնավորապես՝ արգելել պետական պաշտոնյաների ներգրավումը համալսարանների ղեկավար մարմիններում:
  • Պետականորեն աջակցել ժամանակակից համակարգչային, ծրագրային եւ ինտերնետային տեխնոլոգիաներում հայերենի կիրառման համար անհրաժեշտ սարքային եւ ծրագրային արտադրանքի ստեղծմանը։
  • Պետականորեն աջակցել տեղեկատվական եւ այլ բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, հատկացնելով տարեկան ՀՆԱ առնվազն 1 տոկոսը համապատասխան բիզնես-ինկուբատորների եւ վենչուրային կապիտալի զարգացման գործին:
  • Էականորեն կրճատել Հայաստանի էներգետիկայի կախվածությունը գազի եւ այլ ածխաջրածնային վառելիքից, խրախուսելով այլընտրանքային էներգետիկայի զարգացումը, մասնավորապես երաշխավորելով արեւային էներգիան էլեկտրականի փոխակերպող պանելների արտադրության եւ սպառողների կողմից դրանց ձեռքբերման վարկավորումը:
  • Կապիտալ ներդրումներ կատարել տարեկան ՀՆԱ առնվազն 2 տոկոսի չափով զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման եւ զբոսաշրջիկների համար գրավիչ մշակութային օջախների եւ օբյեկտների պահպանման եւ ստեղծման համար:
  • Պետական աջակցությունը մշակութային նախաձեռնություններին իրականացնել միայն ծրագրային նախագծերի միջոցով՝ բաց մրցույթներով։ Բացառել վարչական միջամտությունը ստեղծագործական գործընթացներին։ Մշակութային քաղաքականության մեջ ապահովել բազմաձև մասնակցության հնարավորություններ, ինչպես անհատական, այնպես էլ հասարակական, համայնքային և այլ բնույթի նախաձեռնությունների տեսքով:
  • Օրենսդրորեն պետական հատուկ կարգավիճակ տալ բացառիկ մշակութային ժառանգություն հանդիսացող հաստատություններին և պատմաճարտարապետական հուշարձաններին, ապահովելով հասարակական մասնակցությունը դրանց կառավարմանը։
    • Պետական հոգածության ներքո պահել ազգային փոքրամասնությունների մշակութային և լեզվական բազմազանությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի մշակութային միջավայրի բաղկացուցիչ:
    • Վերացնել պետական արտոնյալ հովանավորչությամբ մշակույթի գործիչների «արժևորումը»։ Հրաժարվել պետության կողմից զանազան տիտղոսներ և կոչումներ շնորհելու պրակտիկայից:

Ազատություն եւ ժողովրդավարություն

  • Բացահայտել Մարտի 1-ի գործը եւ պատժել բոլոր մեղավորներին, պետական հատուցում տալ Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին, պետության կողմից ապօրինի բռնությունների ենթարկված բոլոր քաղաքացիներին։ Մարտի 1-ը հռչակել 2008թ. մարտի 1-ի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների զոհերի հիշատակի օր։
  • Անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, հաստատել զուտ համամասնական (առանց վարկանիշային քվեարկության) ընտրակարգ, բավարարել ընտրությունների դիտորդական վերահսկողության եւ լրագրողական լուսաբանման համար անհրաժեշտ քաղաքացիական հասարակության բոլոր պահանջները, վերացնել ընտրակաշառքի բաժանման հանցավոր պրակտիկան։
  • Վերականգնել կառավարման նախագահական-խորհրդարանական սահմանդրական մոդելը եւ 2018 թվականին անցկացնել ուղիղ նախագահական ընտրություններ։
  • Ազատել բոլոր այն ազատազրկվածներին, ովքեր համապատասխանում են ԵԽԽՎ-ի 1900 բանաձեւով սահմանված քաղբանտարկյալի չափանիշներին։
  • Գործարկել հանրային հեռարձակման համար 18 նոր թվային հաճախականությունները, եւ դրանք տրամադրել բոլոր հիմնական քաղաքական եւ հասարակական ուղղությունների դիմողներին։
  • Իրականացնել կուսակցությունների պետական ֆինանսավորում խորհրդարանական ընտրություններում հավաքած ամեն ձայնի համար տարեկան հազար դրամի չափով, ինչը կապահովի իշխանություններից եւ օլիգարխիայից անկախ գաղափարական կուսակցությունների համակարգի ձեւավորումը։
  • Դադարեցնել տեղական ինքակառավարումը խաթարող` համայնքների խոշորացման գործընթացը, սահմանափակել համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը:

Սիրելի ընտրող, կառավարման տարբեր բնագավառներում Դաշինքի ծրագրերին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարդացեք www.anc.am կայքում տեղադրված հետեւյալ փաստաթղթերը:

Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ

– ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր

– Մշակութային մանիֆեստ

– Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ

– Ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ

– ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծրագիր

– Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ

– Արդյունաբերության զարգացման ծրագիր

– Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ

 

 

ՎԱՆԱՁՈՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Սիրելի վանաձորցիներ,

Խնդրում ենք ձեզ ուշադիր կարդալ ներկայացված ծրագիրը եւ կատարել գիտակցված ընտրություն հանուն ձեր իսկ կյանքում արագ եւ դրական փոփոխությունների:

ՆՊԱՏԱԿԸ

Մեր նպատակն է Վանաձորը նորից դարձնել կենսախինդ, գործունյա, արագորեն զարգացող եւ հպարտ քաղաք, որում ամեն ոք ունի աշխատելու, ստեղծագործելու եւ երջանիկ ապրելու հնարավորություն: Մենք հայտնի ենք «քաղաքային մթնոլորտի» մեր համբավով, որտեղ մարդիկ հոգատար են և ամուր են համայնքային կապերը: Մեր խնդիրն է՝պահպանել այս ուժը, ամրությունը:

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցում է պետական մտածելակերպ ունեցող, սկզբունքային, վճռական, գրագետ թիմով, որը գիտի մեր քաղաքի խնդիրները եւ ունակ է լուծել դրանք:

Քաղաքապետի մեր թեկնածուն է Ռուբեն Ոսկանյանը, ով տարիների ընթացքում բազմիցս ի ցույց է դրել իր սկզբունքայնությունը, կազմակերպչական ունակությունները, ուշադրությունը, հոգատարությունը, նվիրումը քաղաքին՝ փորձելով հնարավորինս նպաստել խնդիրների լուծմանը, հոգսերի թեթևացմանը:

Քաջատեղյակ ենք մեր երկրի, մեր քաղաքի առջև ծառացած խնդիրներին. սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, 88-ի երկրաշարժից 28 տարի անց քաղաքում շարունակում են դեռևս գոյություն ունենալ տնակային ավաններ… այս ցանկը ինքներդ կարող եք շարունակել:

Քաջատեղյակ ենք այդ խնդիրների կուտակման հիմնական պատճառներին՝ իշխանության բռնազավթում, խաթարված սահմանադրական կարգ, ընտրակեղծիքներ, ապաշնորհ կառավարում, կոռուպցիա, հովանավորչություն, մենաշնորհներ, թալան… այս ցանկը ևս ինքներդ կարող եք շարունակել:

Գիտակցում ենք՝ այս խնդիրները լուծելու համար հարկավոր է նախեևառաջ վերացնել պատճառները: Ասել է, թե այս խնդիրները լուծելու համար հարկավոր են արմատական փոփոխություններ:

Հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի ավագանու ընտրությունները կարող են դառնալ առաջին քայլը՝ մեծ փոփոխությունների ճանապարհին:

Այնպես որ, Հայ Ազգային Կոնգրեսը Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցելով, ներկայացնում է փոփոխության հայտ:

ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ 

Հայ Ազգային Կոնգրեսին ընտրելով, ընտրիր փոփոխությունը, և.

– Վանաձորը որակապես կփոխվի՝ ապահովվելով բազմաթիվ նոր աշխատատեղերով, կհիմնվեն նոր բիզնեսներ:

– Վանաձորցին կստանա քաղաքապետի հոգատար վերաբերմունքը եւ քաղաքապետարանի լիազորությանն առնչվող իր խնդիրների արագ լուծումը:

– Կբարձրանա համայնքային կառավարման որակը:

– Կվերականգնվի Վանաձորի ավագանու եւ քաղաքապետի` պետական կառավարման մարմիններից իրականում անկախ, ինքնուրույն եւ սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:

– Քաղաքապետարանի աշխատանքը կլինի թափանցիկ:

– Կբարձրանա համայնքային խնդիրների, մասնավորապես, բյուջեի ծախսերի առաջնայնությունների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում հասարակության ներգրավվածության որակն ու թափանցիկությունը:

– Պետությունը, քաղաքապետարանը, ավագանին կծառայեն մարդուն, գերակա համարելով այն փիլիսոփայությունը, որ պետությունն է մարդու համար, այլ ոչ թե մարդը՝ պետության:

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

Ընտրելով Հայ Ազգային Կոնգրեսին, ընտրիր փոփոխությունը

եւ Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքապետն ու ավագանին կլուծեն հետեւյալ խնդիրները.

Աշխատատեղերի եւ նպաստավոր բիզնես միջավայրի ստեղծում

– Քաղաքապետը եւ Ավագանին օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում գրավիչ պայմաններ կստեղծեն ներդրումների եւ տնտեսության զարգացման համար:

– Կխստացվի պայքարը տնտեսական մենաշնորհների դեմ։ Վանաձորը կհիմնի իր՝ մենաշնորհների դեմ պայքարի և հավասար մրցակցության ապահովման քաղաքային ծառայությունը, որը կհետևի բոլորի կողմից մրցակցային կանոնների պահպանմանը և ինքը միջնորդություններ կներկայացնի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։

– Կստեղծվի Վանաձորի փոքր և միջին բիզնեսի աջակցման կենտրոն՝ նախատեսված սկզբից մի քանի ընկերությունների համար, որն այնուհետև կընդլայնվի: Մրցութային կարգով ընտրված, լավագույն ծրագրեր ներկայացրած սկսնակ փոքր ընկերություններին 1-2 տարի ժամկետով անվճար կտրամադրվի կահավորված, համակարգիչներով և ինտերնետով ապահովված, կոմունալ բոլոր հարմարություններով տարածքներ՝ իրենց բիզնեսը սկսելու համար: Կենտրոնում կգործի անվճար հիմունքներով խորհրդատվական գրասենյակ՝ փոքր և միջին բիզնեսով զբաղվողների համար:

– Քաղաքապետարանը, միջազգային ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցություն կառուցելու և համայնքի փոքր և միջին բիզնեսի ընկերություններին խորհրդատվություններ մատուցելու միջոցով, կաջակցի փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված դրամաշնորհների տրամադրմանը և ցածր տոկոսներով վարկերի ներգրավմանը:

– Քաղաքը կմասնակցի համաքաղաքային նշանակության բիզնես նախագծերին՝ գնելով դրանց բաժնետոմսերի մի մասը՝ հետագայում պարտադիր կարգով դրանք մասնավոր ձեռներեցներին վաճառելու պայմանով։

– Քաղաքի զարգացման ռազմավարության ներքո իրականացվող համայնքային նշանակության ծրագրերին կտրամադրվեն դրամաշնորհներ:

– Կառաջարկվեն նպաստավոր պայմաններ օտարերկյա ձեռնարկատերերի և ներդրողների, հատկապես՝ արտերկրում գործունեություն ծավալած գյումրեցիների համար:

– Ի աջակցություն մանրածախ առևտրի զարգացմանը` յուրաքանչյուր շաբաթ քաղաքի թաղամասերում կկազմակերպվեն տոնավաճառներ, իսկ շաբաթ և կիրակի օրերին մեքենաների համար քաղաքում անվճար կայանման հնարավորություն կստեղծվի:

Վանաձորը տուրիզմի համար գրավիչ դարձնելու միջոցառումներ

 Որ Վանաձորը նորից շնչի, ապրի եռանդուն եւ կենսախինդ կյանքով, լցվի գործունյա եւ լավատես մարդկանցով, պետք է առաջին հերթին լուծել աշխատանքի խնդիրը: Օդի պես անհրաժեշտ են հազարավոր աշխատատեղեր: Դրա համար առանցքային դեր կարող է խաղալ տուրիզմի զարգացումը Վանաձորում եւ նրա շուրջը: Տուրիզմը նշանակում է նաև նորանոր սրճարանններ, ռեստորաններ, խանութներ, կիրառական արվեստ, նրան սպասարկող բազմաթիվ այլ ձեռնարկություններ, այսինքն՝ աշխատանք բոլորի համար:

Մենք պիտի հետևաբար մտածենք, թե ինչպես գրավիչ դարձնենք մեր քաղաքը զբոսաշրջիկների համար: Այդ առումով պիտի հաշվի առնել Վանաձորի գեղատեսիլ բնությունը և վանաձորցիների առանձնահատկությունները և հարյուրամյակների ընթացքում ձևավորված ավանդույթները: Երեք նախագիծ-գաղափարների իրագործումը կարող է լուրջ խթան դառնալ՝ քաղաքը աշխույժ և զբոաշրջության համար գրավիչ կենտրոն դարձնելու համար:

  1. «Վանաձորը առաջադեմ սպորտային քաղաք» նախագիծը

Աշխարհում ճանաչում գտած և բազմաթիվ տիտղոսներ նվաճած մեր մարզիկների ձեռքբերումները մեզ հուշում են , որ մենք ունենք լուրջ պոտենցյալ զարգացնելու ՝ ըմբշամարտը, բռնցքամարտը, մարմնամարզությունը և սեղանի թենիսը, ինչպես նաև կզարգացնենք նոր սպորտաձևեր ևս , ինչպիսիք են արևելյան մարզաձևերը: Կուսումնասիրենք և կգտնենք հնարավորություններ, ֆուտբոլի քաղաքային մարզադաշտը վերանորոգելու և Լոռու ֆուտբոլային թիմը վերականգնելու համար:

Մեր սպորտային համալիրը թույլ է տալիս ակտիվ գործունեություն ծավալել Հայաստանում նախատեսվող կարևոր միջազգային սպորտային միջոցառումների մեծ մասը Վանաձորում անցկացնելու համար: Համալիրի տարածքում հիմնել «Հայաստանի Սպորտային նվաճումների» թանգարան, որը կդառնա մարզասեր զբոսաշրջիկների այցելատեղի:

  1. «Հյուսիսային Հայաստանի պատմամշակութային վայրերում տուրիզմի զարգացման» նախագիծը

Հյուսիսային Հայաստանը հարուստ է պատմամշակութային արժեք ունեցող վայրերով՝ տասնյակ եկեղեցիներ, Վանաձորի հինավուրց քաղաքային մշակույթին առնչվող շինություններ, բնության չքնաղ վայրեր: Պետք է մշակել տուրիզմի ենթակառուցվածքի զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան այդ վարերն այցելող զբոսաշրջիկներին որպես կայանավայր ընտրել հենց Վանաձորը: Այդ հարցում պետք է ձգտել համագործակցության Վանաձորի և Գյումրիին հարակից համայնքների տեղական իշխանությունների հետ եւ համատեղ ջանքերով զարգացնել անհրաժեշտ ենթակառուցվածքները:

– Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Վանաձորի պատմաճարտարապետական տեսքի պահպանմանը: Համայնքային բյուջեից կտրամադրվեն անհրաժեշտ միջոցներ Գավառագիտական թանգարանին՝ վերաբացվելու, պատմական հուշարձանների պահպանման ու վերանորոգման համար:

– Մշտական հոգածություն կցուցաբերվի մյուս թանգարանների հանդեպ՝ միջոցներ հատկացնելով պահպանման ու հիմնանորոգման համար:

– Նախագիծը կյանքի կոչելու նպատակով, քաղաքի բյուջեից կնախատեսվի ֆինանսական աջակցություն այցելուների համար գրավիչ վայրերը բարեկարգելու և պահպանելու համար:

Սոցիալական, մշակութային և կրթական ծրագրեր

– Բազմազավակ ընտանիքներին, միայնակ ծերերին և հաշմանդամներին կտրամադրվի ամենամսյա դրամական կամ նյութական օգնություն: Յուրաքանչյուր տարի այդ նպատակով տրամադրվող գումարի չափը կավելացվի:

– 2018թ. սկսած քաղաքապետարանը 50 տոկոսի չափով հավելավճար կսահմանի պետության կողմից տրամադրվող երեխաների ծնունդի միանվագ նպաստին։

 

– 2018-2019 թ.թ. քաղաքապետարանը կսկսի իրականացնել սոցիալական բնակարանային շինարարության ծրագրեր։ Բնակարանները առանց վարձի «բենեֆիցիարի» (շահառուի) սկզբունքով կտրամադրվեն առանց բացառության բոլոր երիտասարդ ընտանիքներին, բնակարան չունեցող կամ շատ ցածր բնակարանային ապահովվածությամբ ընտանիքներին։ Ավագանու որոշմամբ կսահմանվեն նման բնականարանների տրամադրման պայմանները, չափերը, ժամկետները և համայնքին հետ վերդարձնելու սկզբունքները։

 

– Մեռելոցի օրեին կկազմակերպվի քաղաքի կենտրոնից դեպի գերեզմաններ քաղաքացիներին երթուղայիններով տեղափոխելը :

– Վերականգնել քաղաքի ավանդական, մշակութային և սպորտային միջոցառումները:

– Զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին պահել մշտական ուշադրության կենտրոնում և ցուցաբերել աջակցություն:

– Կբարեկարգվի և մշտական ուշադրության տակ կպահվի զինվորների պանթեոնը: Տեղ կհատկացվի քաղաքացիական պանթեոն հիմնելու համար:

– Կմշակվի հատուկ ծրագիր՝ սոցիալապես խոցելի խմբերին քաղաքային տնտեսության համար անհրաժեշտ աշխատանքներին որպես ժամանակավոր աշխատակիցներ վարձավճարով ներգրավելու համար, այդպիսով նրանց համար ստեղծելով եկամտի լրացուցիչ աղբյուր:

– Մշտապես ուշադրության կենտրոնում կպահվեն կրթական, մշակութային եւ սպորտային ոլորտի տաղանդավոր երեխաներն ու երիտասարդները: Յուրաքանչյուր տարի կֆինանսավորվի գերազանցությամբ դպրոցն ավարտած և ԲՈՒՀ ընդունված գյումրեցի 5 լավագույն ուսանողների ուսման ծախսերը:

– Չորս տարվա ընթացքում կիրականացվի «Համակարգիչն ու ինտերնետը յուրաքանչյուր

տանը, ուր կա գեթ մեկ սովորող երեխա կամ երիտասարդ» քաղաքային ծրագիրը։

– Մենք նաև կաջակցենք այն ծրագրերին, որոնք ապահովում են համակարգչային, ինտերնետային հասանելիություն և ուսուցում այն մարդկանց, ովքեր զրկված են այդ հնարավորությունից:

– Հատուկ ուշադրություն կդարձվի համայնքային ենթակայության հիմնարկների՝ մանկապարտեզների, երաժշտական դպրոցների, մարզադպրոցների, գրադարանների պայմանների բարելավմանն ու անհրաժեշտ գույքով ապահովելուն:

– Քաղաքապետարանը կկազմակերպի ժողովրդական հրապարակային թատրոններ,

տարածքներ կտրամադրի բացօթյա երաժշտություն, փոքրիկ ներկայացումներ, մշակույթային և սպորտային միջոցառումներ կազմակերպելու համար։

 

Կառավարման նոր որակ և նոր մշակույթ

Քաղաքային խնդիրների լուծման և քաղաքի սեփականության տնօրինման արդյունավետության բարձրացման համար շատ կարևոր է, որ քաղաքացիների մոտ ձևավորվի գիտակցություն, որ համայնքն իրենց սեփականությունն է և նրանք տեր կանգնեն իրենց սեփականությանը: Իսկ դրա համար, նախևառաջ, քաղաքային իշխանությունները պետք է հաշվետու լինեն քաղաքի բնակչության առջև, բնակչությանը ուղղակիորեն մասնակից դարձնեն կարևոր խնդիրների վերաբերյալ որոշումների կայացմանը, հաշվի առնեն քաղաքացիների արտահայտած տեսակետները, աշխատեն թափանցիկ և հրապարակային: Այս սկզբունքները ապահովելու համար Հայ Ազգային Կոնգրեսից ընտրված ավագանու անդամները հետամուտ են լինելու որ.

  1. Ամեն տարի կազմակերպվի համայնքի ղեկավարի հաշվետվության ներկայացում համայնքի բնակչությանը: Հաշվետվությունը ներկայացնել քաղաքացիների համար մատչելի ձևով, որպեսզի ձևական բնույթ չկրի:
  2. Ավագանուն ներկայացվող քաղաքի բյուջեի կատարողականի եռամսյակային հաշվետվությունների վերաբերող Ավագանու նիստերը կհեռարձակվեն համացանցով՝ քաղաքապետարանի կայքում:
  3. Քաղաքի ինտերնետային կայքում մշտապես կթարմացվի բյուջեի մուտքերի և ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը, կփոխվի այդ տեղեկատվության ձևաչափը և քաղաքացու համար կդառնա ավելի մատչելի:
  4. Քաղաքաշինական ծրագրերի հանրային իրազեկումները դարձնել արդյունավետ, ներկայումս գործող ձևականի փոխարեն:

Կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար.

  1. Բացառել շահերի բախման դեպքում շահը հօգուտ օգտագործելը, այդ նպատակով մշակել ներքին կանոնակարգ, հիմք ընդունելով օրենսդությամբ նախատեսված դրույթները:
  2. Բացառել հովանավորչությունը, կադրային քաղաքականություն իրականացնելիս հաշվի առնել միայն անձի մասնագիտական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:
  3. Խստորեն պահպանել օրենքով սահմանված նվերներ ընդունելու արգելքը:
  4. Քաղաքացու հետ փոխհարաբերություններում նվազագույնի հասցնել նրան ծառայություն մատուցող աշխատակցի անձնական գործոնը, ներդնելով համապատասխան մեխանիզմներ:
  5. Իրականացնել հստակ, կոնկրետ քայլեր որպեսզի. ա) գործարարությունը տարանջատվի համայնքային կառավարումից և բ) քաղաքային իշխանությունում պաշտոն ստանձնած յուրաքանչյուր գործարար ունենա չեզոք կառավարչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները։

Թափանցիկություն եւ հանրային վերահսկողություն

– Քաղաքի ե՛ւ հիմնական, ե՛ւ երկրորդային փողոցների հիմնանորոգման, բարեկարգման, ձնամաքրման աշխատանքների, լուսավորության ապահովման, աղբահանության իրականացման համար կատարվող ծախսերը կգտնվեն հանրային վերահսկողության ներքո: Առանձնահատուկ հետևողականություն կցուցաբերվի այդ աշխատանքներն իրականացնող ընկերությունների ընտրության հարցում: Այդ ընկերությունները կընտրվեն իրապես բաց-թափանցիկ մրցույթի միջոցով, ինչը հնարավորություն կտա ապահովել ցածր գին ու բարձր որակ: Միաժամանակ, խստորեն հսկողություն կսահմանվի, որպեսզի հատկացված միջոցները մինչեւ վերջին լուման ծախսվեն ըստ նպատակի:

– Պարտադիր կկազմակերպվեն օրենքով նախատեսված հանրային լսումներ և ֆորումներ տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, մասնավորապես `

  • համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի,
  • համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների,
  • համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների վերաբերյալ:

– Քաղաքաշինական ծրագրերի հանրային իրազեկումները կդարձվեն արդյունավետ, ներկայումս գործող ձևականի փոխարեն: Քննարկման ժամանակ արտահայտված բոլոր տեսակետները անպայման կարձանագրվեն և կներկայացվեն այդ հարցի վերաբերյալ ավագանու քննարկմանը:

– Վանաձորում պրակտիկա կդառնա համայնքային նշանակության հարցերի վերաբերյալ տեղական հանրաքվեների կազմակերպումը:

– Քաղաքապետը պարբերաբար /տարեկան առնվազն երկու անգամ/ հանդես կգա հաշվետու ասուլիսով՝ պատասխանելով համաքաղաքացիների հնչեցրած հարցերին:

– Կներդրվի ժամանակակից համակարգչային ֆինանսական համակարգ, որը հնարավորություն կընձեռնի քաղաքացիներին ցանկության դեպքում իրականացնել բյուջեի եկամուտների եւ ծախսերի առցանց մշտադիտարկում:

-Կբացառվի հովանավորչությունը, աշխատանքի ընդունելիս հաշվի կառնվի միայն անձի մասնագիտական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:

– Խստորեն կպահպանվի օրենքով սահմանված նվերներ ընդունելու արգելքը:

– Քաղաքացու հետ փոխհարաբերություններում նվազագույնի կհասցվեն նրան ծառայություն մատուցող աշխատակցի անձնական գործոնը, ներդնելով համապատասխան մեխանիզմներ:

Տրանսպորտի աշխատանքի բարելավում

– Կկարգավորվի ներքաղաքային տրանսպորտի խնդիրը՝ բարձրացնելով սպասարկման որակը և ապահովելով երթևեկության ցանցի կայուն գործունեությունը: Քաղաքի ծայրամասային թաղամասերը կապահովվեն տրանսպորտով: Երթուղիները սպասարկող ընկերությունները կընտրվեն բաց-թափանցիկ մրցույթների արդյունքում, ինչը հնարավորություն կտա մատուցել որակյալ ծառայություն:

– Կկատարվի ներքաղաքային և միջհամայնքային տրանսպորտի գործունեության պլանավորում, ըստ որի քաղաքի տրանսպորտային ցանցը կընդլայնվի և կբավարարի հետագա պահանջները: Աշխատանք կտարվի տարածքային տրանսպորտային ցանցերի մասով որոշումների վրա ազդեցություն ունենալու ուղղությամբ:

– Մենք կբարելավենք քաղաքի ուղևորատրանսպորտային համակարգը՝ շեշտը դնելով փոքր ավտոբուսային պարկերի վրա:

– Քաղաքի խաչմերուկներւմ տեղադրված լուսակիրները կփոխարինվեն թվային լուսակիրներով:

– Ավտոմեքենաների կայանատեղերով (փողոցում և փողոցից դուրս) կապահովվեն քաղաքի կենտրոնը և բնակելի գոտիները:

– Տրանսպորտային խնդրի լուծման լավագույն միջոցներից ենք համարում աշխարհի բազմաթիվ քաղաքներում լայն տարածում ստացած հեծանիվների օգտագործման էկոլոգիապես մաքուր և առողջարար մշակույթի խթանումը: Քաղաքի ներքին ճանապարհները աստիճանաբար կվերակառուցվեն՝ ապահովվելով հեծանվաուղիներով:

Քաղաքաշինական օրինական եւ ճիշտ պլանավորում

Մենք ցանկանում ենք Վանաձորը տեսնել որպես, ինքնատիպ վայր ընկալվող զգացում ներշնչող, ավելի համապարփակ, բանուկ, լավ հանգուցված, բարգավաճ, մրցունակ և նորարարական քաղաք:

– Քաղաքը կունենա զարգացման բազմամյա ծրագիր և նոր գլխավոր հատակագիծ: Ուշադրություն դարձնելով Վանաձորը պատմական կենտրոնին, միաժամանակ կապահովվի քաղաքի համաչափ զարգացումը՝ միջոցներ ներդնելով ծայրամասային թաղամասերում ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման համար:

– Կմշակվի քաղաքի զարգացման առանցքային գիծն ապահովելու ծրագիր: Վանաձորի քաղաքաշինական ռազմավարությունը կհիմնվի և քաղաքի հետագա զարգացումը կընթանա §առանցքային գծի¦ շուրջ, որտեղ առկա է նաև առանցքային տրանսպորտային ցանց: Խթանելով զարգացումը նշված ուղղությամբ, մենք նպատակ ունենք պահպանելու Վանաձորի համապարփակ կառուցվածքը՝ խուսափելով քաղաքաշինական նպատակներով հավելյալ տարածքների անտեղի օգտագործումից, ապահովելով քաղաքաշինական զարգացումն այն հիմնական թաղամասերում, որոնք ապահովված են կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներով, ինչպես նաև պահպանելով թաղամասերի յուրահատուկ ինքնությունը:

– Շենքերի և շինությունների ընդհանուր տեսքին, ինչպես նաև հանրային օգտագործման տարածքներին վերաբերող չափանիշները պետք է բարձրացվեն: Բացի այդ, քաղաքի կառուցապատված միջավայրը պետք է ավելի հստակորեն արտացոլի մեր ինքնությունը և ընդգծի Հայաստանի երրորդ քաղաքի կարգավիճակը:

– Գործնական քայլեր կձեռնարկվեն քաղաքի պատմական արժեք ներկայացնող շենքերի պահպանության ուղղությամբ: Այն կներառի փորձագիտական գնահատումներ երկրաշարժի նկատմամբ զգայունության վերաբերյալ, համագործակցություն շենքերի և շինությունների սեփականատերերի հետ՝ դրանց համար անհրաժեշտ վերականգնողական աշխատանքներ կատարելու ուղությամբ և աջակցության հիմնադրամի ստեղծում՝ օժանդակելու պատմական արժեք ներկայացնող շենքերի սեփականատերերին՝ դրանց պահպանման և համապատասխան վերականգնողական աշխատանքներում:

– Պետական գերակա շահի կամայական կիրարկումը իշխանությունների կողմից կարգելվի։ Մասնավոր սեփականության իրավունքի կասեցումը գերակա շահ հասկացության

տակ թույլատրելի պետք է լինի միայն այն դեպքում, երբ տվյալ տարածքում (առնվազն թաղային, իսկ խոշոր նախագծերի դեպքում՝ քաղաքային մասշտաբով) անց է կացվել հանրաքվե։ Միայն դրանից հետո կառուցապատողը պետք է բանակցի և քաղաքացիների հետ համաձայնեցնի վերջիններիս գույքի տնօրինման (իրացման) հետ կապված խնդիրները։

 

Բնապահպանություն և կանաչապատում

– Առանձնահատուկ հոգածություն կցուցաբերվի քաղաքի բնապահպանական խնդիրների լուծմանը: Կիրականացվեն կանաչապատման ծրագրեր՝ հիմնելով պաշտպանիչ անտառաշերտեր, փոքր այգիներ ու ծառուղիներ, միաժամանակ քաղաքապետի անձնական ակտիվ մասնակցության օրինակով շահագրգռելով բնակչության կողմից ծառատունկերը:

– Կսահմանվեն խստագույն տուգանքներ քաղաքը աղտոտելու, բակերում և հանրային վայրերում ապօրինի ավտոտնակներ կառուցելու, ապօրինի շինարարաություն իրականացնելու համար։

 

– Քաղաքի բանուկ վայրերում կտեղադրվեն հասարակական զուգարաններ:

Առողջապահություն

 

7

– Վանաձրում կներդրվի առողջապահական «հիմնական ծառայությունների փաթեթից»

(անվճար բուժօգնությունից) օգտվելու և անվճար դեղորայք ստանալու

հնարավորություն տվող` էլեկտրոնային վճարահաշվարկային անհատական

քարտերի համակարգ: Համակարգը կապահովի բժշկական հաստատությունների

արդյունավետ ֆինանսավորումը և կբացառի ֆինանսական միջոցները վատնելու

հնարավորությունը: Իրականացվող բարեփոխումները հնարավորություն կտան բուժաշխատողներին վարձատրել արժանավայել` իրենց կողմից մատուցված ծառայություններին համարժեք:

– Երկարատև խնամքի կարիք ունեցող և քրոնիկ հիվանդների համար կստեղծվեն

հատուկ հաստատություններ ու ցերեկային խնամքի կենտրոններ (հոսպիսներ):

– Տեղաշարժման դժվարություններ ունեցողների համար մարդաշատ փողոցների մայթերը կվերակառուցվեն թեքահարթակներով:

Վանաձորի ֆինանսական իքնուրույնության ապահովման քայլեր

Մեր խնդիրն է՝ որդեգրել քաղաքականություն և ձեռնարկել քայլեր՝ աստիճանաբար ձերբազատվելու կենտրոնական բյուջեից ֆինանսական կախվածությունից և ձևավորելու քաղաքի եկամուտների ավելացման սեփական աղբյուրները:

– Նախևառաջ, կվերացվեն անարդյունավետ ծախսերը, գումարների անտեղի վատնումը, ատկատները, կոռուպցիան, կբարձրացվի եկամուտների հավաքագրման աստիճանը:

– Ավագանու որոշմամբ, հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ համայնքների տարածքում հավաքագրվող եկամտահարկի և շահութահարկի գումարներից մինչև 40 տոկոս մասնաբաժին հատկացնելու տեղական բյուջեներին:

– Քաղաքի զարգացման «առանցքային գծի» գոտում կսահմանվի շինարարության հարկ՝ բնեղենով (հանձնված մակերեսով), միջինը 10% (տարբերակված ըստ տարածքային սկզբունքի)։ Անշարժ գույքի այդ մակերեսները կգրանցվեն որպես համայնքային սեփականություն և կհանձնվեն քաղաքապետարանի տնօրինմանը: Քաղաքապետարանը դրանք կարող է կամ վաճառել՝ ապահովելով բյուջեի եկամուտներ, կամ ծառայեցնել սոցիալական խնդիրների լուծմանը:

– Քաղաքի տարածքում կվերացվեն բոլոր տեսակի ոչ պետական վիճակախաղերը, խաղարկությունները, լոտոները և այլն։ Սրանք բոլոր պետք է լինեն պետության կամ համայնքի մենաշնորհը։

– Սեփականաշնորհված խոշոր արտադրական համալիրների սեփականատերերը կվճարեն լրացուցիչ դրույքներով ունեցվածքի հարկ ավելի քան երկու տարի չօգտագործվող գույքային համալիրի 1 քառ մետրի հաշվարկով: Շեշտակիորեն կբարձրացվեն մուծումները քաղաքային բյուջե երկար ժամանակով դադարեցված անավարտ խոշոր շենքերի ու կառույցների դիմաց։

– Սկսած 2018թ. քաղաքային ծախսերի մեծ մասը կիրականացվի ծրագրային բյուջետավորման տեսքով, նախահաշվային ֆինանսավորումը կհասցվի նվազագույնի։

– Վանաձորում կարգելվեն մասնավոր ավտոկայանատեղերը: Դրանք պետք է լինեն միմիայն քաղաքապետարանի ենթակայության: Կավելացվի կայանման համար գանձվող որոշ գումարների չափը, միաժամանակ կսահմանվի կանոնների համապատասխանության վերահսկողություն, որպեսզի բոլորը կարողանան հավասարապես օգտվել կայանման հրապարակներից: Տաքսիների համար կսահմանվեն հատուկ թույլտվություններ:

Կոմունալ ոլորտ և համատիրությունների աշխատանքների բարելավում

– Ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ Վանաձորում համատիրություններն այսօր վերածվել են օրվա իշխանություններին ձայն բերող եւ հաճախ նաև ընտրակաշառք բաժանող ստորաբաժանումների: Ուստի, հարկավոր է մեկընդմիշտ վերջ տալ նման գործելաոճին, եւ վերահսկել, որպեսզի համատիրություններն իրականացնեն ՀՀ օրենքներով իրենց վերապահված լիազորությունները, հատկապես ֆինանսական միջոցների հավաքագրման ու ծախսման հարցում գործեն թափանցիկ՝ հաշվետվություն ներկայացնելով բնակիչներին:

– Քաղաքացիների հետ հետևողական աշխատանքի արդյունքում կհասնենք նրան, որ համատիրությունների գործադիր մարմինները պարտադիր ներկայացնեն կիսամյակային հաշվետվություններ կատարած աշխատանքների և ֆինանսական հոսքերի վերաբերյալ:

– Քաղաքապետարանը կհետևի, որպեսզի համատիրությունները կազմավորվեն ոչ թե պարտադրանքի, այլ կամավոր միավորումների ձևով: Վստահելիության, թափանցիկության և արդյունավետության բարձրացման նպատակով, քաղաքային իշխանությունը կխրախուսի փոքր համատիրությունների ձևավորումը՝ §վճարում եմ ինձ համար¦ կարգախոսով:

– Կներդրվի քաղաքապետարանի և համատիրությունների համագործակցության հատուկ ծրագիր՝ քաղաքային բյուջեից մասհանումներով և համատիրությունների անդամների աշխատուժով կոմունալ և բակերի բարեկարգման խնդիրները լուծելու համար:

-Բարձրահարկ շենքերի բնակիչների մասնակցությամբ կստեղծվի հիմնադրամ վերելակների անխափան և անվտանգ աշխատանքը ապահովելու համար:

– Կբարելավվի քաղաքի էներգետիկ համակարգի կառավարման արդյունավետությունը,

քաղաքային տնտեսության և քաղաքացիներին որակյալ ու մատչելի ծառայություններ

մատուցելու համար կկիրառվեն էներգախնայողություն և շենքերի լայնածավալ

ջերմամեկուսացում ապահովող նոր տեխնոլոգիաներ, նպատակ ունենալով

աստիճանաբար անցում կատարելու էկոլոգիական մաքուր համակարգի` կանաչ

էներգետիկայի: Դրա արդյունքում կբացվեն բազմաթիվ աշխատատեղեր:

  • Քաղաքի մաքրությանը և մարդկանց ապահով տեղաշարժին խանգարող, թափառող կենդանիների դեմ կպայքարենք ստերջացման միջոցով:

 

Քաղաքացիների ազատությունների, իրավունքների, սեփականության և օրինական շահերի պաշտպանություն

Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հասարակական կարգը

պահպանող համապատասխան ծառայությունը սեղմ ժամկետում` քաղաքացիների

համակեցության կանոնների համաձայն, օրինականությունկարգ ու կանոն

կհաստատի Վանաձորի փողոցներում, հասարակական վայրերում, քաղաքը անվտանգ և

ապահով դարձնելով վանաձորցիների և հյուրերի համար:

– Այլևս երբեք Վանաձորում չի արգելվի կամ չի խոչնդոտվի ոչ մի հանրային հավաք: Ոչ ոք և ոչ մի պարագայում չի հետապնդվի իր քաղաքական հայացքների, համոզմունքների կամ մասնագիտական գործունեության համար: Կձևավորվի նոր հասարակական-քաղաքական մշակույթ:

– Բոլոր քաղաքացիները վստահաբար կապավինեն քաղաքային իշխանությունների աջակցությանը՝ իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործում: Այդ նպատակով քաղաքապետարանում կբացվի իրավական աջակցության կենտրոն:

– Համայնքապատկան հիմնարկների կոլեկտիվների ապաքաղաքականացում: Կբացառվի համայնքապատկան հիմնարկների կոլեկտիվներին օրվա իշխանությանը ծառայեցնելու արատավոր պրակտիկան, պարտադիր կուսակցականացումը, քաղաքական գործընթացներին ստիպողաբար մասնակցությունը

 Կճանաչվի տասը և ավելի տարի հողը և դրա վրա կառուցված գույքը բարեխիղճ,

բացահայտ և անընդմեջ տիրապետողների` մասնավորապես նախկին այգեգործական

ընկերությունների անդամների սեփականության իրավունքը:

 

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՅՍ ԱՄԵՆՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ

– Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող Վանաձորի քաղաքապետը եւ Ավագանին կօգտագործեն իրենց լիազորությունները, բայց նաև օրենսդիր եւ գործադիր իշխանությունների առաջ հետևողականորեն բարձրացնելու են քաղաքի առաջ ծառացած խնդիրները եւ իրենց իրավասությունների շրջանակներում հասնելու են բարձրացված հարցերի լուծմանը: Այս առումով, հանձին ԱԺ-ում Հայ Ազգային Կոնգրես խմբակցության արդեն իսկ ունենք Վանաձորի մասին մտահոգ եւ Վանաձորի խնդիրները բարձրացնող գործընկեր, որը տարբեր առիթներով արդեն միջամտել է եւ հարցերը դրական լուծում են ստացել: Հետայսու ևս պատրաստվում ենք համագործակցել ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության հետ, միաժամանակ պահանջատեր ենք լինելու օրենսդիր ու գործադիր իշխանության մյուս մարմինների մոտ:

– Ընտրություններում մեր հաղթանակի արդյունքում հնարավոր կլինի քաղաքում էապես փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, վերացնել հուսահատությունն ու ընկվճածությունը, վաղվա օրվա հանդեպ թերահավատությունն ու անվստահությունը: Սա հնարավորություն կտա կասեցնել արտագաղթը եւ քաղաքացու մոտ հույս առաջացնել իր պետության, իր քաղաքի վաղվա օրվա հանդեպ: Սա հնարավորություն կտա, որպեսզի քաղաքացին իրեն զգա երկրի, իր քաղաքի լիարժեք տերը:

– Քաղաքային իշխանությունը կլինի քաղաքացու կողքին, նրա խնդիրները լուծողը: Քաղաքացին կզգա քաղաքապետի և ավագանու անդամների մշտական հոգածությունը, ուշադրությունը, նվիրումը:

– Այս ծրագիրը կարող է թվալ հավակնոտ, բայց այն միանգամայն իրատեսական է: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար հարկավոր է միմիայն քաղաքական կամք: Հայ Ազգային Կոնգրեսը եւ նրա քաղաքապետի թեկնածու Ռուբեն Ոսկանյանն ունեն քաղաքական կամք` նշված խնդիրներն իրագործելու համար, եւ այս տարիների ընթացքում ձեր առաջ ի ցույց են դրել անհրաժեշտ սկզբունքայնությունն ու համառությունը:

– Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա Վանաձորի ավագանին բյուջեն հաստատելիս պետք է իր առաջ խնդիր դնի տարեցտարի ավելացնել համայնքային բյուջեի մուտքերը, միաժամանակ՝ խիստ վերահսկողություն սահմանել ծախսերի նկատմամբ:

– Ստեղծելով նպաստավոր միջավայր օտարերկրյա ներդրումների եւ բիզնեսի համար, հնարավոր կլինի թափ հաղորդել տնտեսության զարգացմանը, ինչն էլ իր հերթին կբերի նաև համայնքային բյուջեի մուտքերի ավելացման:

Ընտրիր փոփոխությունը եւ Վանաձորում կփոխվի իշխանությունների վերաբերմունքը ժողովրդի հանդեպ: Ընտրիր փոփոխությունը, եւ Վանաձորում կփոխվի ժողովրդի վերաբերմունքը իշխանության հանդեպ:

Հայ Ազգային Կոնգրեսի ավագանու թիմն ունակ է լուծելու այս խնդիրները:

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության Գյումրիի Ավագանու 2016 թ. ընտրությունների նախընտրական ծրագիր

 

«Սիրելի՛ գյումրեցիներ

Խնդրում ենք ուշադիր կարդալ ներկայացված ծրագիրը եւ կատարել գիտակցված ընտրություն՝ հանուն ձեր իսկ կյանքում արագ եւ դրական փոփոխությունների:

 

ՆՊԱՏԱԿԸ

Մեր նպատակն է Գյումրին նորից դարձնել կենսախինդ, գործունյա, արագորեն զարգացող եւ հպարտ քաղաք, որում ամեն ոք ունի աշխատելու, ստեղծագործելու եւ երջանիկ ապրելու հնարավորություն: Մենք հայտնի ենք «քաղաքային մթնոլորտի» մեր համբավով, որտեղ մարդիկ հոգատար են, և ամուր են համայնքային կապերը: Մեր խնդիրն է՝պահպանել այս ուժը, ամրությունը:

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը Գյումրիի Ավագանու ընտրություններին մասնակցում է պետական մտածելակերպ ունեցող, սկզբունքային, վճռական, գրագետ թիմով, որը գիտի մեր քաղաքի խնդիրները եւ ունակ է լուծել դրանք:

Քաղաքապետի մեր թեկնածուն է Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը, ով այս տարիների ընթացքում բազմիցս դրսևորել է իր սկզբունքայնությունը, ուշադրությունը, հոգատարությունը, նվիրումը քաղաքին՝ փորձելով հնարավորինս նպաստել խնդիրների լուծմանը, հոգսերի թեթեւացմանը:

Քաջատեղյակ ենք մեր երկրի, մեր քաղաքի առջև ծառացած խնդիրներին. սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, գործազրկություն, աղքատություն, արտագաղթ, 88-ի երկրաշարժից 28 տարի անց շարունակում է չվերականգնված մնալ աղետի գոտին… այս ցանկը ինքներդ կարող եք շարունակել:

Քաջատեղյակ ենք այդ խնդիրների կուտակման հիմնական պատճառներին՝ իշխանության բռնազավթում, խաթարված սահմանադրական կարգ, ընտրակեղծիքներ, ապաշնորհ կառավարում, կոռուպցիա, հովանավորչություն, մենաշնորհներ, թալան… այս ցանկը եւս ինքներդ կարող եք շարունակել:

Գիտակցում ենք՝ այս խնդիրները լուծելու համար հարկավոր է, նախեւառաջ, վերացնել պատճառները: Ասել է թե՝ այս խնդիրները լուծելու համար հարկավոր են արմատական փոփոխություններ:

Հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրիի ավագանու ընտրությունները կարող են դառնալ առաջին քայլը՝ մեծ փոփոխությունների ճանապարհին:

Այնպես որ, Հայ Ազգային Կոնգրեսը Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելով, ներկայացնում է փոփոխության հայտ:

ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆՔ 

Հայ Ազգային Կոնգրեսին ընտրելով՝ ԸՆՏՐԻՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, եւ՝

– Գյումրին որակապես կփոխվի՝ ապահովվելով բազմաթիվ նոր աշխատատեղերով, կհիմնվեն նոր բիզնեսներ:

– Գյումրեցին կստանա քաղաքապետի հոգատար վերաբերմունքը եւ քաղաքապետարանի լիազորությանն առնչվող իր խնդիրների արագ լուծումը:

– Կբարձրանա համայնքային կառավարման որակը:

– Կվերականգնվի Գյումրիի ավագանու եւ քաղաքապետի` պետական կառավարման մարմիններից իրականում անկախ, ինքնուրույն եւ սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:

– Քաղաքապետարանի աշխատանքը կլինի թափանցիկ:

– Կբարձրանա համայնքային խնդիրների, մասնավորապես՝ բյուջեի ծախսերի առաջնայնությունների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում հասարակության ներգրավվածության որակն ու թափանցիկությունը:

– Պետությունը, քաղաքապետարանը, ավագանին կծառայեն մարդուն՝ գերակա համարելով այն փիլիսոփայությունը, որ պետությունն է մարդու համար, այլ ոչ թե մարդը՝ պետության:

ԱՎԵԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆ

Ընտրելով Հայ Ազգային Կոնգրեսին՝ ԸՆՏՐԻՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, եւ՝

Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքապետն ու ավագանին կլուծեն հետեւյալ խնդիրները.

Աշխատատեղերի եւ նպաստավոր բիզնես միջավայրի ստեղծում

– Քաղաքապետը եւ Ավագանին օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակներում գրավիչ պայմաններ կստեղծեն ներդրումների եւ տնտեսության զարգացման համար:

– Կխստացվի պայքարը տնտեսական մենաշնորհների դեմ։ Գյումրին կհիմնի իր՝ մենաշնորհների դեմ պայքարի և հավասար մրցակցության ապահովման քաղաքային ծառայությունը, որը կհետևի բոլորի կողմից մրցակցային կանոնների պահպանմանը, և ինքը միջնորդություններ կներկայացնի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։

– Կստեղծվի Գյումրիի փոքր և միջին բիզնեսի աջակցման կենտրոն՝ նախատեսված սկզբից 20 մինի ընկերությունների համար, որն այնուհետև կընդլայնվի: Մրցութային կարգով ընտրված, լավագույն ծրագրեր ներկայացրած սկսնակ փոքր ընկերություններին 1-2 տարի ժամկետով անվճար կտրամադրվեն կահավորված, համակարգիչներով և ինտերնետով ապահովված, կոմունալ բոլոր հարմարություններով տարածքներ՝ իրենց բիզնեսը սկսելու համար: Կենտրոնում կգործի անվճար հիմունքներով խորհրդատվական գրասենյակ՝ փոքր և միջին բիզնեսով զբաղվողների համար:

– Քաղաքապետարանը, միջազգային ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցություն կառուցելու և համայնքի փոքր և միջին բիզնեսի ընկերություններին խորհրդատվություններ մատուցելու միջոցով, կաջակցի փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված դրամաշնորհների տրամադրմանը և ցածր տոկոսներով վարկերի ներգրավմանը:

– Քաղաքապետը եւ Ավագանին, օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակում համագործակցելով համապատասխան կազմակերպությունների հետ, կհասնեն Գյումրիի արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկմանը: Այս միջոցառումների իրականացման արդյունքում Գյումրիում կբացվեն նոր աշխատատեղեր, կնվազի գործազրկությունը:

– Քաղաքը կմասնակցի համաքաղաքային նշանակության բիզնես նախագծերին՝ գնելով դրանց բաժնետոմսերի մի մասը՝ հետագայում պարտադիր կարգով դրանք մասնավոր ձեռներեցներին վաճառելու պայմանով։

– Քաղաքի զարգացման ռազմավարության ներքո իրականացվող համայնքային նշանակության ծրագրերին կտրամադրվեն դրամաշնորհներ:

– Կառաջարկվեն նպաստավոր պայմաններ օտարերկրյա ձեռնարկատերերի և ներդրողների, հատկապես՝ արտերկրում գործունեություն ծավալած գյումրեցիների համար:

– Հաջակցություն մանրածախ առևտրի զարգացմանը` յուրաքանչյուր շաբաթ քաղաքի թաղամասերում կկազմակերպվեն տոնավաճառներ, իսկ շաբաթ և կիրակի օրերին մեքենաների համար քաղաքում անվճար կայանման հնարավորություն կստեղծվի:

Գյումրին տուրիզմի համար գրավիչ դարձնելու միջոցառումներ

– Որ Գյումրին նորից շնչի, ապրի եռանդուն եւ կենսախինդ կյանքով, լցվի գործունյա եւ լավատես մարդկանցով, պետք է առաջին հերթին լուծել աշխատանքի խնդիրը: Օդի պես անհրաժեշտ են հազարավոր աշխատատեղեր: Դրա համար առանցքային դեր կարող է խաղալ տուրիզմի զարգացումը Գյումրիում եւ նրա շուրջը: Տուրիզմը նշանակում է նաև նորանոր հյուրանոցներ, սրճարանններ, ռեստորաններ, խանութներ, կիրառական արվեստ, սպասարկող բազմաթիվ այլ ձեռնարկություններ, այսինքն՝ աշխատանք բոլորի համար:

Մենք պիտի մտածենք, թե ինչպես մեր քաղաքը գրավիչ դարձնենք զբոսաշրջիկների համար: Այդ առումով պիտի հաշվի առնել Գյումրիի և գյումրեցիների առանձնահատկությունները և հարյուրամյակների ընթացքում ձևավորված առավելությունները: Երեք նախագիծ-գաղափարների իրագործումը կարող է լուրջ խթան դառնալ՝ քաղաքը աշխույժ և զբոսաշրջության համար գրավիչ կենտրոն դարձնելու համար:

 «Գյումրին՝ Հայաստանի սպորտային մայրաքաղաք» նախագիծը

Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքի օրինակով՝ Գյումրին պետք է ձեռք բերի «Հայաստանի սպորտի մայրաքաղաքի» խորհրդանշական կարգավիճակը:

Նախագիծն իրագործելու նպատակով անհրաժեշտ է Ավագանու որոշմամբ մշակել Գյումրին հանրապետության ոչ պաշտոնական սպորտային մայրաքաղաք դարձնելուն ուղղված համալիր ծրագիր և դիմել ՀՀ կառավարությանը՝ այդ ծրագիրն ընդունելու և դրա իրագործմանը մասնակցելու համար: Ծրագրով պետք է նախատեսվի, մասնավորապես, բազմազան սպորտային և մշակութային միջոցառումների կազմակերպման համար նախատեսված համալիրի կառուցում, որի բազայի վրա ժամանակի ընթացքում կզարգանան համապատասխան ենթակառուցվածքներ:

Համալիրի կառուցումը թույլ կտա ակտիվ գործունեություն ծավալել Հայաստանում նախատեսվող կարևոր միջազգային սպորտային միջոցառումների մեծ մասը Գյումրիում անցկացնելու համար: Նույն համալիրի տարածքում հիմնել «Հայաստանի Սպորտային նվաճումների» թանգարան, որը կդառնա մարզասեր զբոսաշրջիկների այցելատեղի:

Համալիրը կունենա նաև տարբեր մարզաձևերի համար նախատեսված մի շարք փոքր դահլիճներ, ինչպես, օրինակ՝ ծանրամարտի, ըմբշամարտի, բռնցքամարտի, արևելյան մարզաձևերի, մարմնամարզության, սեղանի թենիսի և այլն:

Գյումրին՝ «Հայաստանի հումորի մայրաքաղաք» նախագիծը

Գյումրին հայտնի է իր հումորով: Բուլղարական Գաբրովո քաղաքը համարվում է այդ երկրի հումորի կենտրոնը, եւ դրա շուրջ զբոսաշրջության մի ամբողջ ինդուստրիա է կառուցվել: Այդ քաղաքի օրինակով, Ավագանու որոշմամբ՝ քաղաքում պետք է հիմնել «Հումորի ու երգիծանքի կենտրոն»՝ իր յուրահատուկ թանգարանով, որը մեկ այլ գրավիչ վայր կդառնա զբոսաշրջիկների համար: Թանգարանում կարող են տեղադրվել հումորին ու երգիծանքին առնչվող եւ արվեստի, մշակույթի կամ քաղաքական գործիչների, պատմվածքների և անեկդոտների հերոսների հետ կապված արձանիկներ և պատկերներ: Այդ հիմքի վրա Գյումրիում ամեն տարի կկազմակերպվի հումորի փառատոն, կհիմնվի հումորի եւ երգիծանքի գործիչների համար մրցանակաբաշխության հանդիսություն, պարբերաբար կանցկացվեն այլ միջոցառումներ: Այդ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև դեպի թանգարան զբոսաշրջության հոսքը եկամտի կարևոր աղբյուր կդառնա թե՛ Գյումրիում գործող ձեռնարկությունների, թե՛ համայնքային բյուջեի համար:

 «Հյուսիսային Հայաստանի պատմամշակութային վայրերում տուրիզմի զարգացման» նախագիծը

Հյուսիսային Հայաստանը հարուստ է պատմամշակութային արժեք ունեցող վայրերով՝ տասնյակ եկեղեցիներ, Գյումրիի հինավուրց քաղաքային մշակույթին առնչվող շինություններ, բնության չքնաղ վայրեր: Պետք է մշակել տուրիզմի ենթակառուցվածքի զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան այդ վայրերն այցելող զբոսաշրջիկներին՝ որպես կայանավայր ընտրել հենց Գյումրին: Այդ հարցում պետք է ջանալ համագործակցել Վանաձորի և Գյումրիին հարակից համայնքների տեղական իշխանությունների հետ եւ համատեղ ջանքերով զարգացնել անհրաժեշտ ենթակառուցվածքները:

– Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Գյումրիի պատմաճարտարապետական տեսքի պահպանմանը: Համայնքային բյուջեից կտրամադրվեն անհրաժեշտ միջոցներ Կումայրի արգելոց-թանգարանին՝ պատմական հուշարձանների պահպանման ու վերանորոգման համար:

– Նախագիծը կյանքի կոչելու նպատակով՝ քաղաքի բյուջեից կնախատեսվի ֆինանսական աջակցություն՝ այցելուների համար գրավիչ վայրերը բարեկարգելու և պահպանելու համար:

Սոցիալականմշակութային և կրթական ծրագրեր

– Բազմազավակ ընտանիքներին, միայնակ ծերերին և հաշմանդամներին կտրամադրվի ամենամսյա դրամական կամ նյութական օգնություն: Յուրաքանչյուր տարի այդ նպատակով տրամադրվող գումարի չափը կավելացվի:

– 2018թ. սկսած՝ քաղաքապետարանը 50 տոկոսի չափով հավելավճար կսահմանի պետության կողմից տրամադրվող՝ երեխաների ծնունդի միանվագ նպաստին։

– 2018-2019 թթ. քաղաքապետարանը կսկսի իրականացնել սոցիալական բնակարանային շինարարության ծրագրեր։ Բնակարանները առանց վարձի, «բենեֆիցիարի» (շահառուի) սկզբունքով կտրամադրվեն առանց բացառության բոլոր երիտասարդ ընտանիքներին, բնակարան չունեցող կամ շատ ցածր բնակարանային ապահովվածությամբ ընտանիքներին։ Ավագանու որոշմամբ կսահմանվեն նման բնակարանների տրամադրման պայմանները, չափերը, ժամկետները և դրանք համայնքին վերադարձնելու սկզբունքները։

– Կմշակվի հատուկ ծրագիր՝ սոցիալապես խոցելի խմբերին քաղաքային տնտեսությանն անհրաժեշտ աշխատանքներում որպես ժամանակավոր աշխատակիցներ վարձավճարով ներգրավելու համար՝ այդպիսով նրանց համար ստեղծելով եկամտի լրացուցիչ աղբյուր:

– Կհաշվառվի երկրաշարժից տուժած անօթևանների իրական թիվը, և այդ հիմքի վրա կմշակվեն բնակարանների արդար բաշխման սկզբունքներ:

– Մշտապես ուշադրության կենտրոնում կպահվեն կրթական, մշակութային եւ սպորտային ոլորտի տաղանդավոր երեխաներն ու երիտասարդները: Յուրաքանչյուր տարի կֆինանսավորվեն գերազանցությամբ դպրոցն ավարտած և ԲՈՒՀ ընդունված գյումրեցի 5 լավագույն ուսանողների ուսման ծախսերը:

– Չորս տարվա ընթացքում կիրականացվի «Համակարգիչն ու ինտերնետը՝ յուրաքանչյուր տանը, ուր կա գեթ մեկ սովորող երեխա կամ երիտասարդ» քաղաքային ծրագիրը։

– Մենք նաև կաջակցենք այն ծրագրերին, որոնք ապահովում են համակարգչային, ինտերնետային հասանելիություն և ուսուցում՝ այն մարդկանց, ովքեր զրկված են այդ հնարավորությունից:

– Կստեղծվի համաքաղաքային ինտերնետային գրադարան, գիտելիքների շտեմարան՝ մոբիլ կրիչների հիման վրա։

– Հատուկ ուշադրություն կդարձվի համայնքային ենթակայության հիմնարկների՝ մանկապարտեզների, երաժշտական դպրոցների, մարզադպրոցների, գրադարանների պայմանների բարելավմանն ու անհրաժեշտ գույքով ապահովելուն:

– Քաղաքապետարանը կկազմակերպի ժողովրդական հրապարակային թատրոններ,

տարածքներ կտրամադրի բացօթյա երաժշտություն, փոքրիկ ներկայացումներ, մշակութային և սպորտային միջոցառումներ կազմակերպելու համար։

Կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար՝

  • Կբացառվի շահերի բախման դեպքում շահը հօգուտ օգտագործելը, այդ նպատակով կմշակվի ներքին կանոնակարգ՝ հիմք ընդունելով օրենսդությամբ նախատեսված դրույթները:
  • Կբացառվի հովանավորչությունը, կադրային քաղաքականություն իրականացնելիս հաշվի կառնվեն միայն անձի մասնագիտական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:
  • Խստորեն կպահպանվի օրենքով սահմանված՝ նվերներ ընդունելու արգելքը:
  • Քաղաքացու հետ փոխհարաբերություններում նվազագույնի կհասցվի նրան ծառայություն մատուցող աշխատակցի անձնական գործոնը՝ ներդնելով համապատասխան մեխանիզմներ:
  • Կիրականացվեն հստակ, կոնկրետ քայլեր, որպեսզի՝ ա) գործարարությունը տարանջատվի համայնքային կառավարումից, և բ) քաղաքային իշխանությունում պաշտոն ստանձնած յուրաքանչյուր գործարար ունենա չեզոք կառավարչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները։

Թափանցիկություն եւ հանրային վերահսկողություն

– Քաղաքի ե՛ւ հիմնական, ե՛ւ երկրորդային փողոցների հիմնանորոգման, բարեկարգման, ձնամաքրման աշխատանքների, լուսավորության ապահովման, աղբահանության իրականացման համար կատարվող ծախսերը կլինեն հանրային վերահսկողության ներքո: Առանձնահատուկ հետեւողականություն կցուցաբերվի այդ աշխատանքներն իրականացնող ընկերությունների ընտրության հարցում: Այդ ընկերությունները կընտրվեն իրապես բաց-թափանցիկ մրցույթի միջոցով, ինչը հնարավորություն կտա ապահովել ցածր գին ու բարձր որակ: Միաժամանակ, խստորեն հսկողություն կսահմանվի, որպեսզի հատկացված միջոցները, մինչեւ վերջին լուման, ծախսվեն ըստ նպատակի:

– Աղետի գոտու անօթեւանների հաշվառումից մինչեւ բնակարանների բաշխման գործընթացում կապահովվի լիակատար թափանցիկություն: Միաժամանակ, այս աշխատանքներում կներգրավվեն շահագրգիռ կազմակերպություններն ու անհատները, որոնք հնարավորություն կունենան այդ գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնել:

– Պարտադիր կկազմակերպվեն օրենքով նախատեսված հանրային լսումներ և ֆորումներ՝ տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, մասնավորապես `

  • համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի,
  • համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների,
  • համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների վերաբերյալ:

– Քաղաքաշինական ծրագրերի հանրային իրազեկումները կդարձվեն արդյունավետ՝ ներկայումս գործող ձևականի փոխարեն: Քննարկման ժամանակ արտահայտված բոլոր տեսակետները անպայման կարձանագրվեն և կներկայացվեն այդ հարցի վերաբերյալ ավագանու քննարկմանը:

– Գյումրիում պրակտիկա կդառնա համայնքային նշանակության հարցերի վերաբերյալ տեղական հանրաքվեների կազմակերպումը:

– Քաղաքապետը պարբերաբար (տարեկան առնվազն երկու անգամ) հանդես կգա հաշվետու ասուլիսով՝ պատասխանելով ոչ միայն լրագրողների, այլեւ համաքաղաքացիների՝ օնլայն ռեժիմով հնչեցրած հարցերին:

– Կներդրվի ժամանակակից համակարգչային ֆինանսական համակարգ, որը հնարավորություն կընձեռի քաղաքացիներին ցանկության դեպքում իրականացնել բյուջեի եկամուտների եւ ծախսերի առցանց մշտադիտարկում:

ՀԱԿ-ի ներկայացրած ծրագրում տեղ են գտել նաեւ տրանսպորտի աշխատանքի բարելավմանը, քաղաքաշինական օրինական եւ ճիշտ պլանավորմանը, բնապահպանությանը, մաքրությանն ու կանաչապատմանը, առողջապահությանը, Գյումրիի ֆինանսական ինքնուրույնության ապահովման քայլերին, կոմունալ ոլորտին եւ համատիրությունների աշխատանքի բարելավմանը, քաղաքացիների ազատությունների, իրավունքների, սեփականության եւ օրինական շահերի պաշտպանությանը վերաբերող դրույթներ:

Հայ Ազգային կոնգրեսը պատրաստվում է այս ամենն իրագործել հետեւյալ կերպ.

«– Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող Գյումրիի քաղաքապետը եւ Ավագանին կօգտագործեն իրենց լիազորությունները, բայց նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների առաջ հետեւողականորեն բարձրացնելու են քաղաքի առաջ ծառացած խնդիրները եւ իրենց իրավասությունների շրջանակներում հասնելու են բարձրացված հարցերի լուծմանը: Այս առումով, հանձին Ազգային ժողովում Հայ Ազգային Կոնգրես խմբակցության՝ արդեն իսկ ունենք Գյումրիի մասին մտահոգ եւ Գյումրիի խնդիրները բարձրացնող գործընկեր, որը տարբեր առիթներով արդեն միջամտել է, եւ հարցերը դրական լուծում են ստացել: Հետայսու եւս պատրաստվում ենք համագործակցել ԱԺ-ում Հայ Ազգային Կոնգրես խմբակցության հետ, միաժամանակ՝ պահանջատեր ենք լինելու օրենսդիր ու գործադիր իշխանության մյուս մարմինների մոտ:

– Ընտրություններում մեր հաղթանակի արդյունքում հնարավոր կլինի քաղաքում էապես փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, վերացնել հուսահատությունն ու ընկճվածությունը, վաղվա օրվա հանդեպ թերահավատությունն ու անվստահությունը: Սա հնարավորություն կտա կասեցնել արտագաղթը եւ քաղաքացու մեջ հույս ծնել իր պետության, իր քաղաքի վաղվա օրվա հանդեպ: Սա հնարավորություն կտա, որ քաղաքացին իրեն զգա երկրի, իր քաղաքի լիարժեք տերը:

– Քաղաքային իշխանությունը կլինի քաղաքացու կողքին, նրա խնդիրները լուծողը: Քաղաքացին կզգա քաղաքապետի եւ Ավագանու անդամների մշտական հոգածությունը, ուշադրությունը, նվիրումը:

– Այս ծրագիրը կարող է թվալ հավակնոտ, բայց այն միանգամայն իրատեսական է: Այս ծրագիրը կյանքի կոչելու համար հարկավոր է միմիայն քաղաքական կամք: Հայ Ազգային Կոնգրեսը եւ նրա քաղաքապետի թեկնածու Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանն ունեն քաղաքական կամք` նշված խնդիրներն իրագործելու համար, եւ այս տարիների ընթացքում ձեր առաջ ի ցույց են դրել անհրաժեշտ սկզբունքայնությունն ու համառությունը:

– Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա Գյումրիի Ավագանին բյուջեն հաստատելիս պետք է իր առջև խնդիր դնի տարեցտարի ավելացնել համայնքային բյուջեի մուտքերը՝ միաժամանակ՝ խիստ վերահսկողություն սահմանելով ծախսերի նկատմամբ:

– Ստեղծելով նպաստավոր միջավայր օտարերկրյա ներդրումների եւ բիզնեսի համար՝ հնարավոր կլինի թափ հաղորդել տնտեսության զարգացմանը, ինչն էլ, իր հերթին, կբերի նաեւ համայնքային բյուջեի մուտքերի ավելացման:

ԸՆՏՐԻՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, եւ Գյումրիում կփոխվի իշխանությունների վերաբերմունքը ժողովրդի հանդեպ: ԸՆՏՐԻՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, եւ Գյումրիում կփոխվի ժողովրդի վերաբերմունքը իշխանության հանդեպ:

Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի Ավագանու թիմն ունակ է լուծելու այս խնդիրները»:

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության Երեւանի Ավագանու 2013 թ. ընտրությունների նախընտրական ծրագիր

Սիրելի երեւանցի․

Երեւանի ավագանու 2013 թվականի ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի կարգախոսն է. «Իշխանությունը` քաղաքացուն»:

Համաձայն մեր Սահմանադրության 2-րդ հոդվածի, իշխանությունը պատկանում է ժողովրդին, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այսօր իշխանությունը օտարված է քաղաքացիներից եւ հաշվետու չէ նրանց առջեւ, քանի որ տարիներ շարունակ ընտրությունները կեղծվում են եւ մենք չունենք օրինական ընտրովի իշխանություն, որին կարող ենք վստահել:

Երեւանի եւ ամբողջ Հայաստանի զարգացման ծրագիր մենք տեսնում ենք նրա մեջ, որ ինչպես Երեւանում, այնպես էլ ողջ երկրում իշխանությունը վերադարձնենք քաղաքացներին։

Սա մեր մայրաքաղաք Երեւանում քաղաքական, սոցիալ-տնտեսական և կառավարման համակարգն արմատապես փոխելու եւ առողջացնելու Հայ Ազգային Կոնգրեսի ծրագիրն է:

Խոստովանենք. այլեւս հնարավոր չէ ապրել մի իրավիճաուղեցկում, որտեղ քաղաքացու կյանքն օրեցօր վատթարանում է: 21-րդ դարում հայ մարդու արժանապատիվ ապրելու եւ բարեկեցիկ կյանք վարելու իրավունքը վեր է ածվել օրվա «դառնահամ» հաց վաստակելու գոյապայքարի: Հայաստանի այսօրվա ապօրինի իշխանությունների կամայականություններն ավելի ու ավելի սանձարձակ են դառնում՝ ամեն քայլափոխի ոտնահարելով քաղաքացիների օրինական իրավունքները:

Այս ամենը հետեւանք է Հայաստանում ստեղծված արատավոր քաղաքական եւ տնտեսական համակարգի, ինչը վարչախմբին թույլ է տալիս ժողովրդից բռնազավթած իշխանությունն ապօրինաբար պահել իր ձեռքում եւ օգտագործել որպես անձնական հարստացման միջոց :

Գործելով մենաշնորհների եւ ապօրինի արտոնությունների դաշտում, խեղդելով ազատ մրցակցությունը` նրանք գերշահույթներ են ստանում, անխնա կեղեքելով ժողովրդին: Ժողովրդից շորթած գերշահույթների մի մասը ծառայում է ընտրակեղծիքների միջոցով ժողովրդից իշխանությունը զավթելու եւ կրկին ու կրկին վերարտադրվելու նպատակին:

Միայն ժողովրդի կամքն արտահայտող ժողովրդավարական ինստիտուտները կարող են կազմաքանդել արմատացած այս արատավոր համակարգը, միայն ժողովրդի աջակցությամբ ձեւավորված իշխանությունն է ի զորու պաշտպանել յուրաքանչյուրի շահը, հաստատել օրինականություն, արդարություն, յուրաքանչյուր քաղաքացու համար աշխատելու, կրթվելու, ստեղծագործելու եւ մարդավայել ապրելու հավասար հնարավորություններ:

Այս ամենը անմիջապես կառողջացնի գործարար միջավայրը, կնպաստի պետական միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործման բարձացմանը, կսանձի գների աճը, կստեղծի տասնյակ հազարավոր աշխատատեղեր եւ կթեթեւացնի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը, կկանխի մեր ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթը:

Ազատագրելով Երեւանն իշխող ռեժիմից, մենք կքանդենք նրա քաղաքական մենաշնորհը, էապես կթուլացնենք նրա դիրքերը: Երեւանի քաղաքապետարանը իշխանության բուրգի ամենակարեւոր հենասյուններից է, առանց որի Սերժ Սարգսյանի բռնապետությունն այլեւս կկորցնի վերահսկողությունը քաղաքական գործընթացների նկատմամբ: Հաղթելով Երեւանում, մենք ճանապարհ կբացենք Հայաստանի ամբողջ իշխանությունը կարճ ժամկետում իր տիրոջը` ժողովրդին վերադարձնելու համար:

Հայ Ազգային Կոնգրեսի՝ ընտրողի դատին ներկայացվող ծրագիրը կազմված է երկու մասից:

Առաջինը` Քաղաքական ծրագիրը, դա Երեւանում` ընդդիմության հաղթանակի միջոցով, այնպիսի քաղաքական միջոցառումների իրագործումն է, որոնք ուղղված կլինեն Սահմանադրական կարգի վերականգմանը, ընտրակեղծիքների մեքենայի տապալմանը, Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի առողջացմանը եւ վերափոխմանը:

Երկրորդը` Երեւանի ծրագիրը, որով կներկայացվեն Հայ Ազգային Կոնգրեսի անելիքները տեղական ինքնակառավարման լիազորությունների շրջանակներում, այսինքն մայրաքաղաքի զարգացման ծրագիրը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Սահմանադրական կարգի վերականգնում

Կարճ ժամանակում քաղաքային իշխանության մասշտաբով գործով դրսեւորելով մեր որակների տարբերությունը ապօրինի վարչախմբի համեմատությամբ` քաղաքական մեխանիզմներով կհասնենք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների միջոցով երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորմանը եւ սահմանադրական կարգի վերականգնմանը։

Սահմանադրական դատարան դիմելու միջոցով կվերացվեն Երևանի մասին օրենքով սահմանված` Սահմանադրությանը և Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիային հակասող դրույթները. մասնավորապես կբացառվի ՀՀ կառավարության կողմից Երևանի ավագանին լուծարելու հնարավորությունը, Երևանի բյուջեի որոշ ծախսերի ուղությունները բացառապես կառավարության կողմից սահմանելը, Երևանի վարչական շրջանի ղեկավարներին տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններ վերապահելը ու համայնքային սեփականությունը տնօրինելը:

Կվերականգնվի տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործելու կարևորագույն երաշխիք հանդիսացող, Երևանի ավագանու և քաղաքապետի`պետական կառավարման մարմիններից իրականում անկախ, ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով :

Քաղաքային իշխանությունները պատասխանատու կլինեն բացառապես օրենքի և երևանցիների առջև:

Կապահովվի Սահմանադրությամբ և օրենքներով համայնքներին վերապահված պարտադիր և պատվիրակված լիազորությունների լիարժեք կատարումը և դրանք իրականացնելու երաշխիքները` հետևողականություն կցուցաբերվի Երևանի քաղաքապետարանի համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարներն անխափան ստանալու գործում:

Երևանը ֆինանսական առումով պետք է դառնա ինքնաբավ:

Երևանցիների հետ հանրային քննարկումների միջոցով կմշակվեն տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը բարեփոխելու վերաբերյալ առաջարկներ, մասնավորապես` կնախաձեռնվի Երևանի մասին օրենքի բազմաթիվ թերությունների և այլ օրենքների հետ հակասությունների վերացումը:

Համաքաղաքային նշանակություն ունեցող խնդիրների լուծման նպատակով օրենքով սահմանված կարգով կանցկացվեն համաքաղաքային հանրաքվեներ:

Հակակշիռների ստեղծում

Մայրաքաղաքը երկրի քաղաքական կյանքի ծանրության կենտրոնն է։ Այստեղ հաստատված լեգիտիմ եւ ժողովրդի վստահությունը վայելող քաղաքային իշխանությունը լուրջ հակակշիռ կլինի երկրի ոչ լեգիտիմ իշխանությանը, կդառնա նրա համար կոշտ զսպաշապիկ։ Ի տարբերություն Հայաստանի այլ համայնքների, Երեւանի քաղաքապետը ունի անկախության լուրջ երաշխիքներ:

Իշխանությունը ընտրությունների միջոցով ձեւավորելու իրավունքի վերականգնում, ընտրակեղծիքների մեքենայի վերացում

Երեւանի վարչական ռեսուրսն այլեւս չի օգտագործվի որեւէ ուժի քաղաքական նպատակների սպասարկման համար: Դպրոցների, հիվանդանոցների եւ Երեւանի քաղաքային իշխանություններին ենթակա այլ հիմնարկների աշխատողները կազատվեն ընտրակեղծիքներ կազմակերպելու ապօրինի եւ ստորացուցիչ հանձնարարություններ կատարելուց:

Մեր հաղթանակը կջախջախի ընտրակեղծիքների մեքենան։ Մեկ անգամ նման արդյունքը տեսնելով՝ մարդկանց մեջ կվերականգնվի սեփական ձայնի վճռորոշ լինելու հավատը եւ իշխանության կրող ու լիարժեք քաղաքացի լինելու զգացումը։

Ավազակապետական կոռուպցիոն բուրգի փլուզման գործընթացի սկզբնավորում

Հայաստանում ստեղծված բազմաթիվ կոռուպցիոն սխեմաների մեջ իր զգալի մասնակցությունն ունի Երևանի քաղաքապետարանը: Հողահատկացումները, երթուղային գծերի բաշխումը, ճանապարհաշինությունը, գնումների իրականացումը և շահութաբեր այլ գործունեության տեսակները «յուրայիններին» հատկացնելը դարձել է Երևանի քաղաքապետի հիմնական գործառույթը` նրան դարձնելով կոռուպցիոն սխեմաների կարևոր օղակ: Կբացառվի Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը այդ սխեմաներում`այդպիսով հնարավոր դարձնելով նշված երևույթը հիմնովին վերացնելը: Կդադարեցվեն ապօրինի արտոնությունները, կստեղծվի հավասար մրցակցային դաշտ բոլոր գործարարների համար, կհեշտացվեն գործարարության տարբեր տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզիաների տրամադրումը:

Խոսքի ազատության ապահովում անկախ հեռուստատեսությունների եւ ռադիոկայանների միջոցով

Երեւանում կստեղծվի մալուխային (կաբելային) հեռուստատեսություն, որով հեռարձակվելու հնարավորություն կստանան բոլոր ցանկացող հեռուստաընկերությունները, այդ թվում նաեւ նրանք, որ փակվել են իշխանությունների կողմից։ Մալուխային (կաբելային) համակարգը կօգտագործվի նաեւ ռադիոսփռման եւ ինտերնետային ծառայությունների մատուցման համար: Այսպիսով կճեղքվի իշխանությունների կողմից պարտադրված տեղեկատվական շրջափակումը եւ վերահսկողությունը Էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ: Կարվի ամեն ինչ հաղորդակցման և տեղեկաատվական միջոցների հասանելիությունը խթանելու նպատակով:

Հավաքների ազատության հարգում

Երեւանի ավագանու 2009 թվականի ընտրությունների ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսն իր ընտրական ծրագրում խոստացել էր, որ կվերականգնվեն հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքները: Այդ նախընտրական խոստումը Հայ Ազգային Կոնգրեսը կարողացավ իրականացնել, մնալով ընդդիմություն` շնորհիվ հետեւողական հանրահավաքային ճնշման իշխանությունների վրա: Արդյունքում իշխանությունները ստիպված էին աստիճանաբար վերականգնել հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու քաղաքացիների իրավունքները, իսկ 2011 նաեւ դադարեցրեցին Ազատության հրապարակի ապօրինի եռամյա շրջափակումը:

Բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն կտրվի ազատորեն օգտվել Երեւանի հրապարակներից եւ փողոցներից`զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար:

ԵՐԵՎԱՆԻ ԾՐԱԳԻՐ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԵՎԱՆՑՈՒՆ

Մենք ցանկանում ենք, որ Երևանը դառնա ավելի հարմար, ավելի գեղեցիկ, կայուն և ապահով ապրելավայր:

Վերջին տարիներին իրականացված քաղաքաշինական ծրագրերի արդյունքում Երևանը կորցրեց ոչ միայն իր յուրահատուկ տեսքը, հսկայական կանաչապատ, հանրային օգտագործման տարածքներ, այլ նաև իր պատմական նկարագիրը: Առանց այն էլ փոքրաթիվ պատմական հուշարձան շենքերի մեծ մասը անխնա, բարբարոսաբար քանդվեցին: Անհրաժեշտություն է առաջացել մնացած պատմական արժեք ներկայացնող շենքերի վերականգնումը, պահպանությունը: Շենքերի և շինությունների ընդհանուր տեսքին, ինչպես նաև հանրային օգտագործման տարածքներին և շենքերին վերաբերող չափանիշները պետք է բարձացվեն: Բացի այդ, քաղաքի կառուցապատված միջավայրը պետք է ավելի հստակորեն արտացոլի և ընդգծի Երևանի մայրաքաղաքի կարգավիճակը:

Կառավարման նոր մշակույթ

Երեւանի քաղաքային իշխանությունների գործունեության մեջ կներդրվի կառավարման քաղաքական նոր մշակույթ, որը կհամապատասխանի ժամանակակից առաջադեմ երկրների պրակտիկային եւ կծառայի քաղաքացիների շահերին:

Քաղաքապետարանի աշխատանքը կլինի թափանցիկ, իսկ նրա պաշտոնյաները հաշվետու քաղաքացիների առջեւ:

Կմեծացվի քաղաքացիական որոշումների կայացման գործընթացում հասարակության ներգրավվածության որակը և թափանցիկությունը:

Յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա մասնակցել Երեւանի զարգացմանը վերաբերող ցանկացած որոշմանն առնչվող քննարկումներին: Երեւանի քաղաքապետարանի նախագծերի եւ ծրագրերի հանրային քննարկման համար կստեղծվեն հասարակական ֆորումներ:

Հնարավորություն կընձեռնվի քաղաքապետարանի բյուջեի ծախսերի ու մուտքերի առցանց մշտադիտարկումը քաղաքացիների կողմից: Այդ նպատակով կօգտագործվի ժամանակակից համակարգչային ֆինանսական համակարգ, որը կապահովի թափանցիկությունը:

Հարկերը եւ սպասարկման վճարները կկատարվեն բանկային համակարգի միջոցով:

Կմշակվի «Ունեցիր քո ասելիքը» ուղեցույցը, որը կօգնի մարդկանց ազդեցություն ունենալ ընդունվող որոշումների վրա:

Կստեղծվի «քաղաքացիական ցանց», որը կներգրավի բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց նախաձեռնություններով, քաղաքացիական դիրքորոշումներով ակտիվորեն մասնակցում են Երևանին վերաբերող բազմաբովանդակ հարցերի, խնդիրների վերհանմանը, քննարկումներին, նպատակ ունենալով հետագայում «ցանցը» հասցնել խորհրդատվական մակարդակի: Սա կօգնի խորհրդատվության քաղաքականությանը վստահ լինելու, որ քաղաքային իշխանության մոտեցումները համապատասխանում, բավարարում են քաղաքացիների կարիքները, պահանջները:

Երեւանի քաղաքապետարանի բոլոր առանցքային փաստաթղթերը, այդ թվում Երեւանի գլխավոր հատակագիծը, մատչելի կդառնան յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաեւ կտեղադրվեն Համացանցում, ինչը թույլ կտա վերացնել ինֆորմացիայի նկատմամբ վերահսկողության շահարկումը կոռուպցիոն նպատակներով եւ հավասար պայմաններ կստեղծի բիզնեսի զարգացման եւ առքուվաճառքի պլանավորման համար:

Քաղաքացիներին հնարավորություն կտրվի մասնակցել, հետևել Երևանի ավագանու նիստերին:

Կստեղծվի կանաչ գոտիների և պատմամշակութային ժառանգության պահպանության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող մշտական դիտորդական խումբ, որի իրավասությունները կսահմանվեն իրավական ակտով: Այն կունենա անհետաձգելի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու լիազորություն:

Քաղաքային որոշումների կայացման գործընթացի ներգրավման բարելավման նպատակ հետապնդող այլ նախաձեռնությունները կբարձրացնեն քաղաքացիների, համայնքների հետ հաղորդակցման մակարդակը:

Արմատապես կվերանայվի «բացառիկ` գերակա հանրային շահ» եզրույթի իրավական նշանակությունը` դրա տակ հասկանալով պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող հանրային առաջնահերթությունը և ոչ թե մասնավոր հատվածի նյութական շահը:

Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կազմակերպություններում թափուր հաստիքները կհամալրվեն իրապես թափանցիկ մրցույթների միջոցով:

Քաղաքացիների ազատությունների, իրավունքների, սեփականության և օրինական շահերի պաշտպանությունը մայրաքաղաքում

Երևանցիները կձերբազատվեն պետական չինովնիկների, օլիգարխների և նրանց մերձավորների, ինչպես նաև տարբեր տեսակի «զորքերի» կամայականությունից: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հասարակական կարգը պահպանող համապատասխան ծառայությունը սեղմ ժամկետում` քաղաքացիների համակեցության կանոնների համաձայն, օրինականություն, կարգ ու կանոն կհաստատի Երևանի փողոցներում, հասարակական վայրերում, քաղաքը անվտանգ և ապահով դարձնելով երևանցիների և հյուրերի համար:

Կճանաչվի տասը և ավելի տարի հողը և դրա վրա կառուցված գույքը բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետողների` մասնավորապես նախկին այգեգործական ընկերությունների անդամների սեփականության իրավունքը:

2000-2013թթ իրացման գոտիներում հայտնված և տուժած քաղաքացիները կստանան արդարացի հատուցում: Հատուցման կարգը և սկզբունքները կհամաձայնեցվեն տուժողների կամ նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ:

Քաղաքաշինություն

Վերջին տարիներին Երևանի կենտրոնում կառուցապատումն իրականցվել է ոչ թէ քաղաքաշինական նորմերին համապատասխան և Երևանում ապրելը հարմարավետ դարձնելու, այլ «Էլիտար սանձարձակության» սկզբունքով, անթույլատրելի խտությամբ և բարձրությամբ, ընդհանուր օգտագործման և բակային տարածքների հաշվին, ինչի արդյունքում աղավաղվել է մայրաքաղաքի ճարտարապետական, պատմական, մշակույթային տեսքը, վերացել են արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգությունն ու տարհանումն ապահովող գոտիները: Կանաչ զանգվածների անթույլատրելի նվազեցումը հանգեցրել է անապատացման ակնհայտ դրսևորումների և օդի աղտոտվածության: Էականորեն նվազել են բազմաբնակարան բնակելի ֆոնդի որակական ու ֆիզիկական ցուցանիշները:

Վերջին տարիներին մայրաքաղաքը կառուցապատվել է «կետային» սկզբունքով և բակային տարածքների, ընդհանուր օգտագործման կանաչ գոտիների, զառիթափ լանջերի հաշվին:

Ստեղծված վիճակը շտկելու համար`

· մայրաքաղաքի բնակչության և շահագրգիռ կազմակերպությունների հետ կքննարկվեն մայրաքաղաքի կառուցապատմանն առնչվող բոլոր ծրագրերը և գոտիավորման նախագծերը,

· քաղաքաշինական նորմերը չեն ստորադասվի պատվիրատուի քմահաճույքին,

· կբացառվի քաղաքի «կետային» և բակային տարածքների, ընդհանուր օգտագործման կանաչ գոտիների, զառիթափ լանջերի հետագա կառուցապատումը,

· կիրականացվի Երևանի կենտրոնը բեռնաթափելու համալիր ծրագիր:

Երևան քաղաքում գտնվող և պատմամշակութային ժառանգություն հանդիասցող օբյեկտների ցանկում գտնվող բոլոր հուշարձանները կպահպանվեն իրենց գտնվելու վայրում: Բիզնես միջավայրի կարիքների համար դրանք ձևախեղելու կամ տեղափոխելու դեպքում հուշարձանը զրկվում է իր պատմական կամ մշակութային արժեքից: Հետևապես, դեռևս պահպանված և քաղաքային իշխանությունների վանդալիզմին զոհ չգնացած եղած բոլոր հուշարձանները ենթակա են հատուկ հոգածության և պահպանման:

Կիրականացվի մայրաքաղաքի շենքերի և շինությունների, ինժեներատեխնիկական կառույցների գույքագրում և անձնագրավորում:

Կձևավորվի քաղաքաշինական միասնական, բոլորի համար մատչելի տեղեկատվական շտեմարան:

Խորհրդատվական, տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև պատշաճ վերահսկողություն իրականացնելու միջոցով համատիրություններին կպարտավորեցվի իրենց կողմից սպասարկվող բնակելի շենքերում իրականացնել տանիքների, վերելակների, ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան սպասարկում:

Քաղաքաշինության բնագավառում կկիրառվի բժշկության մեջ ընդունված «չվնասելու» սկզբունքը` ձեռնպահ մնալով չհիմնավորված կառուցապատումից:

Կիրականացվի բակերի կառուցապատման համալիր ծրագիր, կստեղծվեն պուրակներ, հանգստյան գոտիներ, ջրավազաններ, մանկական տարբեր խաղահրապարակներ:

Արտաքին գովազդի վահանակները կտեղադրվեն հաշվի առնելով անվտանգության կանոնները և մայրաքաղաքի արտաքին տեսքը չխաթարելու հանգամանքը:

Տրանսպորտ

Մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկությունը կարգավորելու համար կներդրվի կարգավորման ավտոմատ կառավարման համակարգ:

Կվերանայվի Երևանի տրանսպորտային երթևեկության սխեման: Ուղևորների համար այն կդարձվի առավել հարմարավետ, շահագործման մեջ կդրվեն քաղաքային ժամանակակից տրանսպորտային միջոցներ, այդ թվում էլեկտրոմոբիլներ, կապահովվի մետրոպոլիտենի արդյունավետ շահագործումը:

Կավարտվի մետրոպոլիտենի Բարեկամություն-Աջափնյակ հատվածը, ինչպես նաև կնախաձեռնվի Աջափնյակ-Սիլիկյան թաղամաս – Մալաթիա – Չարբախ երթուղու կառուցումը:

Վերգետնյա տրանսպորտի համար կստեղծվեն պատշաճ կահավորված կանգառներ:

Քաղաքային տրանսպորտը կհարմարեցվի տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող քաղաքացիների պահանջներին:

Բնապահպանություն, կանաչապատում, բարեկարգում և աղբահանություն

Մայրաքաղաքում աղտոտվածությունը աղետալի է նույնիսկ արդյունաբերական ձեռնարկությունների չգործելու պարագայում: Օդային ավազանի աղտոտվածությունը 3 – 20 անգամ, իսկ հողերինը տասնյակ անգամ գերազանցում են թույլատրելի սահմանային չափանիշը: Մայրաքաղաքի ջրային ավազանները և հոսող գետերը ծանր մետաղներով, կեղտաջրերով և տարբեր թափոններով աղտոտված են նորմայից մոտ 11 անգամ ավելի:

Այս վիճակը շտկելու համար անհապաղ միջոցներ կձեռնարկվեն վերականգնվելու և ավելացնելու Երևանի կանաչապատ տարածքները` զանգվածային ծառատնկումների, նոր պաշտպանիչ անտառաշերտերի հիմնման միջոցով:

Կանաչապատման ծրագրերի մեջ տարեկան կներառվի առնվազն 200 հեկտար` Երևանի կանաչ տարածքները աստիճանաբար հասցնելով սահմանված չափանիշներին:

Կվերականգնվի բուսաբանական այգին` իր ենթակառուցվածքներով: Պատշաճ ուշադրության կարժանանա Երեւանի կենդանաբանական այգին:

Կվերականգնվեն կանաչ գոտիները, այդ թվում սիզամարգերը, կկատարվի նրանց գույքագրումը և դասակարգումը ըստ գործառնական նշանակության:

Այգիներում և պուրակներում կբացառվի կապիտալ շինություններ կառուցելը:

Կվերակառուցվի Աէրացիայի կայանը:

Երևանի կանաչ տարածքները, գյուղատնտեսական նշանակության հողերը, պուրակները, այգիները ոռոգելու նպատակով կվերականգնվի և կընդլայնվի մայրաքաղաքի ոռոգման համակարգը: Աստիճանաբար անցում կկատարվի ծառերի «կաթիլային» ոռոգմանը:

Աշխատանքներ կիրականացվեն մայրաքաղաքում մակերեսային ջրերի աղտոտումը կանխելու, ջրամատակարարման ցանցում կորուստները նվազեցնելու և խմելու ջրի որակը բարձրացնելու համար:

Մայրաքաղաքում կիրականացվի մշտադիտարկում (մոնիտորինգ) փողոցները, բակերը, ընդհանուր օգտագործման տարածքները բարեկարգելու և սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակում դրանք պահելու համար: Կտեղադրվեն հատուկ ցուցանակներ, որտեղ կնշվեն պատասխանատուների տվյալները և հեռախոսահամարները, իսկ բնակիչները հնարավորություններ կունենան իրենց կարծիքն ու առաջարկությունները քաղաքային իշխանություններին հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ:

Կստեղծվի փողոցների և շենքերի արտաքին կահավորման՝ ժամանակակից քաղաքին բնորոշ համակարգ, մասնավորապես բոլոր փողոցների և շենքերի վրա կտեղադրվեն նույնականացման միանման ցուցանակներ և ուղեցույցներ:

Մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատումը կիրականացվի բացառելով դրանց ամենամյա վերանորոգման արատավոր ավանդույթը:

Մայրաքաղաքի մայթերը, փողոցային և ստորգետնյա անցումները կհարմարեցվեն և մատչելի կդարձվեն հաշմանդամների, երեխաների սայլակների տեղաշարժման համար:

Քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների որակը և կազմակերպումը արմատապես փոխելու համար կներդրվի սկզբունքորեն այլ հայեցակարգ, որը կիրառվում է իրեն ժամանակակից համարող, իր քաղաքացուն և քաղաքը հարգող քաղաքային իշխանությունը մաքուր քաղաք, ոչ մի գրամ աղբ առանց վերամշակման սկզբունքով:

Առանձնակի ուշադրություն կդարձվի Նուբարաշենի աղբավայրին:

Սոցիալական ոլորտ

Բազմազավակ, խիստ կարիքավոր ընտանիքների համար Երևանում կստեղծվի սոցիալական բնակարանային ֆոնդ:

Բնակության վայր չունեցող (անօթևան) անձանց համար կհիմնվեն «սոցիալական հյուրանոցներ»:

Կներդրվի և կիրականացվի սոցիալական խնդիրների արագ արձագանքման` «սոցիալական շտապ օգնության» ծրագիր:

Բազմազավակ ընտանիքների համար կիրականացվեն սոցիալական ծրագրեր, մասնավորապես` կտրվեն ամսական հավելավճարներ և տրանսպորտային ծախսերի մասնակի փոխհատուցում:

Առողջապահություն

Բժշկական ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու, մատչելի դարձնելու, սոցիալական արդարության և համերաշխության սկզբունքներ սերմանելու ու ռեսուրսները նպատակային օգտագործելու համար`

Երևանում կներդրվի առողջապահական «հիմնական ծառայությունների փաթեթից» (անվճար բուժօգնությունից) օգտվելու և անվճար դեղորայք ստանալու հնարավորություն տվող` էլեկտրոնային վճարահաշվարկային անհատական քարտերի համակարգ: Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին անվճար կտրամադրի էլեկտրոնային անհատական քարտեր: Այդ համակարգը քաղաքացիներին հնարավորություն կտա անվճար բժշկական ծառայություն ստանալու համար ընտրություն կատարել քաղաքային ենթակայության բուժհաստատությունների միջև: Բնակչության մատուցած ծառայության համար բուժհաստատությանը կվճարի քաղաքապետարանը: Համակարգը կապահովի բժշկական հաստատությունների արդյունավետ ֆինանսավորումը և կբացառի ֆինանսական միջոցները վատնելու հնարավորությունը:

Իրականացվող բարեփոխումները հնարավորություն կտան բուժաշխատողներին վարձատրել արժանավայել` իրենց կողմից մատուցված ծառայություններին համարժեք:

Երկարատև խնամքի կարիք ունեցող և քրոնիկ հիվանդների համար կստեղծվեն հատուկ հաստատություններ ու ցերեկային խնամքի կենտրոններ (հոսպիսներ):

Երիտասարդություն, կրթություն, մշակույթ և սպորտ

Երիտասարդների համար կկառուցվեն թաղամասեր, որտեղ բացի մատչելի բնակարաններից կլինեն նաև համապատասխան ենթակառուցվածքներ` կինոթատրոն, մշակույթի կենտրոն, գրադարան, մարզահրապարակներ, երիտասարդ ընտանիքների հոգսերը թեթևացնող բազմազան ծառայություններ (մանկապարտեզ, զվարճանքի, երեխաների որակյալ խնամքի կենտրոններ):

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ երիտասարդ մասնագետներին հնարավորություն կընձեռվի բարձրացնելու մասնագիտական որակավորումը այլ պետություններում:

Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանները կհամապատասխանեցվեն ժամանակակից պահանջներին, կապահովվեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներով, համապատասխան նյութատեխնիկական բազայով, կնորացվի դպրոցական գույքը։

Երևանի դպրոցների գրադարանային ֆոնդը կհամալրվի գեղարվեստական, մեթոդական և մասնագիտական գրականությամբ։ Կստեղծվեն Էլեկտրոնային գրադարաններ։

Ոսումնական հաստատությունների մարզադահլիճները և մարզահրապարակները կհամապատասխանեցվեն ժամանակակից պահանջներին։

Դպրոցները կդադարեն քաղաքական գործընթացների մասնակցելու արատավոր երևույթից:

Մանակավարժական կոլեեկտիվները կզբաղվեն միայն և միայն կրթա-դաստիարակչական, օրենքներով իրենց վերապահված գործունեությամբ:

Քաղաքապետարանի հաշվին յուրաքանչյուր տարի կկազմակերպվի մանկապատանեական արձակուրդային հանգիստ` ձևավորելով այդպիսի ավանդույթ:

Երևանում պարբերաբար կիրականացվեն մշակութային կենտրոնների գործունեությունը բարելավող համալիր ծրագրեր, ներառյալ դրանց շենքային պայմանների բարելավումը, ավանդույթներ ունեցող մայրաքաղաքին բնորոշ միջոցառումների կազմակերպումը: Մշակույթի զարգացումը հիմնված կլինի քաղաքապետարանի կողմից համապատասխան պատվերների, մրցանակաբաշխությունների, մշակույթային տարբեր տոնահանդեսներ, ցուցահանդեսներ անցկացնելու վրա:

Քաղաքում կբացվեն համայնքային կենտրոններ և սրահներ:

Համայնքային կենտրոնները, որոնք կգործեն քաղաքի բոլոր համայնքներում պետք է դառնան, առանց տարիքային սահմանափակման, բոլոր երևանցիների հանգստի, մշակութային միջոցառումների, տարբեր համայնքային և համաքաղաքային միջոցառումների անցկացման վայր-հավաքատեղ:

Միջոցներ կձեռնարկվեն նաև մայրաքաղաքի գոյություն ունեցող գրադարանային ֆոնդը (ներառյալ մասնագիտականները) պահպանելու և համալրելու, գրադարանների կահավորանքը արդիականացնելու ուղղությամբ: Կստեղծվի Երևանի վիրտուալ գրադարան:

Լայնամասշտաբ աշխատանքներ կտարվեն Երևանում նոր խաղահրապարակների, լողավազանների, ժամանցի և սպորտային վայրերի կառուցման համար, որոնք մատչելի կլինեն բոլորի համար: Քաղաքի հանրային տարածքների մի մասը կհարմարացվեն այդ նպատակների համար:

Երևանը զբոսաշրջության համար ցանկալի վայր դարձնելու համար համապատասխան պետական և մասնավոր կառույցների հետ կմշակվի նոր հայեցակարգ:

Մայրաքաղաքում խստորեն կկիրառվեն «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջները:

Կոմունալ ոլորտ

Կօգտագործվեն բոլոր իրավական միջոցները երևանցիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար:

Կբարելավվի քաղաքի էներգետիկ համակարգի կառավարման արդյունավետությունը, քաղաքային տնտեսության և քաղաքացիներին որակյալ ու մատչելի ծառայություններ մատուցելու համար կկիրառվեն էներգոխնայություն և շենքերի լայնածավալ ջերմամեկուսացում ապահովող նոր տեխնոլոգիաներ, նպատակ ունենալով աստիճանաբար անցում կատարելու էկոլոգիական մաքուր համակարգի` կանաչ էներգետիկայի: Դրա արդյունքում կբացվեն հազարավոր աշխատատեղեր:

Բազմաբնակարան շենքերի կառավարում

Այսօր խիստ հրատապ է բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի բարձացման և կառավարման համակարգի բարելավման հարցերը:

Երևանի 4765 բազմաբնակարան շենքերը գտնվում են անմխիթար վիճակում: Շենքերի տեխնիկական վիճակը չի համապատասխանում որևէ նորմատիվի: Վատթար վիճակում է շարունակում գտնվել վերելակային տնտեսությունը:

Ստեղծված վիճակի հիմնական պատճառն այն է, որ այդ շենքերի կառավարման մարմինները (համատիրություն, լիազորագրային

կառավարում, վարչական շրջանի ղեկավար) չեն իրականացնում օրենքով իրենց վերապահված լիազորությունները, շենքերի պահպանման պարտադիր նորմերի կատարման մասով բավարար վերահսկողություն չեն իրականացում։

Դրա փոխարեն կառավարման այդ մարմինները, մոռանալով իրենց հիմնական պարտականությունները, վերածվել են «քաղաքական կառույցների», ընտրությունների կեղծարարության ընդհանուր համակարգի մեջ դառնալով հիմնական գործող օղակներից մեկը:

Կմշակվի բազմաբնակարան շենքերի կառավարման նոր հայեցակարգ, շենքերի բնակիչները հնարավորություն կստանան իրական մասնակցություն ունենալ իրենց իսկ շենքերի, հարակից տարածքների օգտագործման կառավարման աշխատանքներին։

Կառավարման գործընթացը կլինի թափանցիկ, բնակիչները մշտապես հնարավորություն կունենա ստանալ տեղեկություններ նախատեսվող, կատարված աշխատանքների, ֆինանսական ծախսերի վերաբերյալ:

Կբացառվի շենքերի կառավարման մարմինների որևէ մասնակցություն քաղաքական գործընթացներին:

Առևտուր և սպասարկում

Երևան քաղաքում առևտրի և սպասարկման ոլորտում տիրող անմխիթար վիճակը անհապաղ բարելավելու նպատակով առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների համար կսահմանվեն հատուկ կանոններ:

Երևանցիների և սպառողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կձևավորվի համապատասխան ծառայություն, որը կհսկի առևտրի կանոնների, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների որակը:

Փոստային ծառայություններ իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությամբ, մայրաքաղաքում կվերականգնվի երևանցիներին անհատական փոստային ծառայություններ մատուցելու համակարգը: Դրա միջոցով հնարավոր կլինի մայրաքաղաքի բնակչությանը թերթեր, ամսագրեր, ինչպես նաև մատուցված հանրային ծառայությունների անհատականացված հաշիվներ առաքել:

Վերացնել վճարովի ավտոկանգառների գործող ինստիտուտը:

Գործարարության աջակցություն

Քաղաքային իշխանությունները Երևանում կապահովեն գործարարության զարգացման հիմնական պայմանները` հավասարություն, մրցակցություն, պետական կառավարման մարմինների չեզոքություն: Գործարարությունը կտարանջատվի հանրային կառավարումից: Քաղաքային իշխանության ղեկին հայտնված յուրաքանչյուր գործիչ կունենա չեզոք կառավարիչի ձևական ու բովանդակային բոլոր հատկանիշները:

Փոքր և միջին գործարարներին օժանդակելու ու մայրաքաղաքում բարենպաստ գործարար միջավայր ստեղծելու համար քաղաքապետարանը կնախաձեռնի օրենսդրական համապատասխան փոփոխությունների գործընթաց:

Գործարարության տարբեր տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզիաների տրամադրումը կպարզեցվի, կհեշտացվի, հաշվի կառնվի ոչ միայն քաղաքի տարբեր շրջանների առանձնահատկությունները, այլ նաև տարբերակում կմտցվի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար:

Սիրելի Երևանցիներ

Մայրաքաղաքում առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնք պահանջում են ինչպես հրատապ, այնպես էլ ծրագրային համակարգված լուծումներ: Քաջատեղյակ լինելով մայրաքաղաքի իրական վիճակին` Հայ Ազգային Կոնգրեսում մշակվել են համապատասխան ծրագրեր այդ հիմնախնդիրները և առօրյա հոգսերը լուծելու համար:

Ունենալով քաղաքական կամք, վճռականություն և համապատասխան ներուժ` Հայ Ազգային Կոնգրեսը Ձեր աջակցությամբ և մասնակցությամբ ձեռնամուխ կլինի մայրաքաղաքը արժանավայել ապրելու վայր դարձնելու դժվարին, բայց միաժամանակ պատվավոր գործին:

«Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներ

1. Հայ Ազգային Կոնգրեսը, թերեւս, Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի։ Քառամյա հետեւողական հրապարակային գործունեության ընթացքում Կոնգրեսը թե՛ տեսական, թե՛ գործնական առումով հասարակությանը ներկայացել է որպես իշխանության իրական հակակշիռ հանդիսացող քաղաքական գործոն, որն իր առջեւ դրել ու հաջողությամբ լուծել է երկու գլխավոր խնդիր. առաջին՝ ավազակապետական վարչախմբի արատների ու հանցավորության լիակատար բացահայտումը, եւ երկրորդ՝ սահմանադրական կարգի վերականգնմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հիմնավոր այլընտրանքների առաջադրումը։

2. Վերջին չորս տարիներին (2008-2011 թթ.) վարչախմբի ապիկար ու հանցավոր գործունեության հետեւանքով՝
– Ի դերեւ են ելել իշխող կուսակցության եւ գործող նախագահի նախընտրական բոլոր խոստումները.
– Հայաստանի համախառն ներքին արդյունքը եւ պետական բյուջեն նվազել են համապատասխանաբար 11.54 եւ 10.9 տոկոսով.
– Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը աշխարհում զբաղեցրած 89 րդ տեղից նահանջել է 114-րդ տեղը.
– Երկրի արտաքին պարտքը 1.5 մլրդ դոլարից հասել է 3.8 մլրդ դոլարի.
– Գումարային գնաճը կազմել է 37.1%, իսկ պարենային ապրանքների ու կոմունալ ծառայությունների գներն աճել են 45.7%-ով.
– Դրամն արժեզրկվել է շուրջ 25%-ով. դրամի փոխարժեքի արհեստական պահպանման նպատակով երկրի միջազգային պահուստներից ծախսվել է ավելի քան 1 մլրդ դոլար.
– Կապիտալի արտահոսքը կազմել է շուրջ 5 մլրդ դոլար. մեկ շնչին ընկնող կապիտալի արտահանման տարեկան ծավալով (493 դոլար) Հայաստանը հավասարվել է աշխարհի ամենազարգացած երկրներին.
– Կոռուպցիայի ինդեքսով Հայաստանն աշխարհի երկրների շարքում 99-րդ տեղից տեղափոխվել է 129-րդ տեղը.
– Խորացել է տնտեսության մենաշնորհացման գործընթացը, եւ մանր ու միջին գործարարությունը հայտնվել է վերացման եզրին.
– Աղքատության վիճակագրական ցուցանիշը բարձրացել է 12%-ով, հասնելով 35%-ի.
– Պաշտոնական տվյալներով Հայաստանից արտագաղթել է 120.000 մարդ (մեկնողների եւ վերադարձողների թվի տարբերությունը).
– Հանցագործությունների եւ ծանր իրավախախտումների թիվը 8428-ից հասել է 16.572-ի.
– Գնդակահարվել է 10 անմեղ քաղաքացի, շուրջ 80 խաղաղ ցուցարարներ կրել են հրազենային եւ բեկորային վնասվածքներ, իսկ 100-ից ավելի քաղաքացիներ քաղաքական դրդապատճառներով հայտնվել են բանտերում.
– Խաղաղ պայմաններում զոհվել է ավելի քան 200 զինծառայող, որոնց մեծ մասը՝ բանակում տիրող արատավոր բարքերի եւ ոչ-կանոնադրային հարաբերությունների պատճառով.
– Քաղաքացիական օրենսգրքում 2010թ. կատարված փոփոխություններից հետո լրատվամիջոցների եւ անհատ լրագրողների նկատմամբ հարուցվել է մոտ մեկ տասնյակ դատական գործ.
– Պատգամավորների 58%-ը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ.
– Բյուջետային հիմնարկների հարյուրավոր աշխատակիցներ, ընդդիմադիր քաղաքական հայացքների համար, հեռացվել են աշխատանքից.
– Ավելի քան 100 անգամ Երեւանի քաղաքային իշխանությունները ապօրինաբար մերժել են հանրահավաքների իրազեկման՝ ընդդիմության ներկայացրած դիմումները.
– Արտոնված հանրահավաքների օրերին իշխանությունները սիստեմատիկաբար փակել են Երեւան մտնող մայրուղիները եւ խափանել հանրային տրանսպորտի աշխատանքը.
– Եւ վերջապես, արտաքին քաղաքականության բնագավառում փակուղի են մտել Հայաստանի համար գերկենսական նշանակություն ունեցող խնդիրները՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները։

Քիչ թե շատ ժողովրդավարական որեւէ երկրում նման խայտառակ ցուցանիշներ արձանագրած իշխանությունը ոչ միայն չէր համարձակվի մասնակցել ընտրությունների ու կրկին հայցել ժողովրդի վստահությունը, այլեւ վաղուց տապալված կլիներ, ինչպես, շատ ավելի անմեղ թերացումների համար համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով տապալվեցին տասնյակ եւրոպական կառավարություններ։ Այսպիսի ավազակաբարո իշխանություն եւ դաժան լուծ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում չի տեսել։ Եթե հասարակությունը չգիտակցի այս ցնցող ճշմարտությունը, եւ գայթակղվելով ընտրակաշառքով, իր ձայնը տա իշխող կուսակցությանը, ապա կամա թե ակամա մասնակիցը կդառնա սեփական երկրի վերջնական կործանման, ու դրա համար իրենից բացի որեւէ մեկին մեղադրելու իրավունք չի ունենա։

3. Երկրում տիրող իրական վիճակի բացահայտումն ու վարչախմբի մերկացումը համարելով իր գործունեության գլխավոր խնդիրներից մեկը, Կոնգրեսն, ինչպես արդեն նշվեց, դրան զուգահեռ, հսկայական աշխատանք է կատարել քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների այլընտրանքային ծրագրեր մշակելու եւ դրանք հասարակության սեփականությունը դարձնելու ուղղությամբ։ Քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական եւ կրթա-մշակութային բնագավառներում Հայ Ազգային Կոնգրեսի որդեգրած ռազմավարությունն արտացոլված է հետեւյալ բովանդակալից մասնագիտական փաստաթղթերում (փակագծերում նշված է յուրաքանչյուր փաստաթղթի հրապարակման թվականը).

 «100 քայլ». Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր (22.02.2010).

 Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ (01.07.2010).

 Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր (02.09.2010).

 ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր (15.04.2011).

 Մշակութային մանիֆեստ (27.12.2011).

 Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ (22.01.2012).

 Ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ (21.02.2012).

 ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծրագիր (21.03.2012)

 Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ (21.03.2012).

 Արդյունաբերության զարգացման ծրագիր (28.03.2012).

 Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ (29.03.2012).

Նշված փաստաթղթերում քայլ առ քայլ ներկայացված են իշխանության գալու պարագայում Հայ Ազգային Կոնգրեսի կոնկրետ անելիքները, բարեփոխումների ժամանակացույցը եւ նոր, ժողովրդավարական Հայաստանի կերտման իրատեսական հեռանկարը։ Հասկանալի լինելով, որ որեւէ նախընտրական ծրագրում անհնար ու, թերեւս, նաեւ ավելորդ է վերարծարծել վերոհիշյալ ծավալուն փաստաթղթերի ողջ բովանդակությունը, Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար է համարում, դրա փոխարեն հասարակությանը հստակորեն ներկայացնել այն կոնկրետ քաղաքական ու օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով, սեփական ծանրակշիռ պատգամավորական խմբակցություն ձեւավորելու պարագայում, պատրաստվում է հանդես գալ հաջորդ գումարման Ազգային Ժողովի առաջին իսկ նստաշրջաններում՝ այն է.

4. Հիմք ընդունելով այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռը զավթել է «Ընտրական օրենսգրքի» կոպտագույն խախտման, համատարած ընտրակեղծիքների, զանգվածային բռնությունների եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած սպանդի հետեւանքով, անմիջապես բարձրացնել նրա պաշտոնանկության եւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։

5. Ստեղծել լայն լիազորություններով օժտված անկողմնակալ պատգամավորական հանձնաժողովներ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ու 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունների ուսումնասիրման եւ իրավական հետեւանքներ ենթադրող զեկույցների պատրաստման նպատակով։

6. Ընթացիկ բյուջեում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով լուծել մարտի 1-ի զոհերի ընտանիքների եւ հրազենային ու բեկորային վնասվածքներ ստացած անձանց լիարժեք նյութական փոխհատուցման հարցը, եթե ոչ միանվագ, ապա գոնե մաս առ մաս, առաջիկա երկու տարվա կտրվածքով։

7. Հիմնավորապես վերանայել պաշտոնեական պարտավորություններում սիստեմատիկորեն թերացած, հետեւողական անսկզբունքայնություն դրսեւորած եւ հասարակության աչքում լիովին վարկաբեկված Սահմանադրական դատարանի կազմը, որն արդարադատության գերագույն ատյանի կոչմանը հակառակ, դարձել է ավազակապետության հլուհնազանդ կամակատարը կամ պարզ կցորդը։

8. ԽՍՀՄ խնայբանկերի ավանդները ձեւակերպել որպես պետական պարտատոմսեր՝ դրանք աստիճանաբար մարելով համապատասխան ժամանակացույցով, այն էլ՝ կրկնակի ավելի մեծ չափով եւ կրկնակի ավելի արագ, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով։

9. Արտագաղթի վնասները նվազեցնելու եւ ժողովրդագրական վիճակը քիչ թե շատ բարելավելու նպատակով երեխաների ծննդյան միանվագ նպաստը սահմանել 500.000 դրամ, երրորդ երեխայից սկսած՝ մայրերին վճարել 1 մլն, իսկ հինգերորդից սկսած՝ 1.5 մլն դրամ, ինչպես նաեւ 30%-ով երկարաձգել մայրերի վճարովի արձակուրդի տեւողությունը։

10. Անցնել պետության կողմից առողջապահության հավաստագրային ֆինանսավորման, այսինքն՝ ֆինանսավորել ոչ թե առողջապահական հիմնարկները, այլ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին, իսկ առողջապահության պետական ֆինանսավորումը նախատեսել ՀՆԱ-ի առնվազն 3%-ի չափով, ներկայիս 1.6%-ի փոխարեն։

11. Օրենքով սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ-ի առնվազն 1%-ի չափով։ 2013 թվականին ՀՆԱ-ի 1%-ին հասցնել նաեւ գիտության պետական ֆինանսավորումը, իսկ դրանից հետո յուրաքանչյուր տարի այն ավելացնել 0.25%-ով։

12. Արմատական փոփոխությունների ենթարկել «Ընտրական օրենսգիրքը», նրանում մասնավորապես ամրագրելով հետեւյալ դրույթները. ընտրացուցակների բեռնաթափումը երկրից մշտապես բացակա շուրջ 500.000 քաղաքացիների անուններից, բազմակուսակցական ընտրական հանձնաժողովների փոխարինումը պետության կողմից ձեւավորված հանձնաժողովներով, խորհրդարանական ընտրություններում ամբողջովին համամասնական ընտրակարգի կիրառումը, քվեարկության մասնակիցների մատների թանաքոտումը, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը, ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակայնության ապահովումը եւ այլն։

13. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքից հանել բանակի մասնակցությանը վերաբերող հակասահմանադրական դրույթը, երկրի ներքին կյանքում զինված ուժերի օգտագործումը սահմանափակելով բացառապես բնական աղետների հետեւանքների վերացման ոլորտով։

14. «Հավաքների մասին» օրենքում վերացնել բյուրոկրատական կամայականությունների դուռ բացող երկիմաստ արտահայտություններն ու անհստակ ձեւակերպումները, եւ խիստ պատասխանատվություն սահմանել հավաքների ազատության իրավունքը ոտնահարող պետական պաշտոնյաների նկատմամբ։

15. Գյուղատնտեսության խթանման եւ գյուղացիության վիճակի թեթեւացման նպատակով ընդունել միջոցառումների համալիր փաթեթ, որը մասնավորապես կընդգրկի հետեւյալ մոտեցումները. գյուղատնտեսության վարկավորման տարբերակված նորմատիվների սահմանում, պետության կողմից առ 01.04.2012թ. գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի եւ գյուղմթերքների արտադրության սուբսիդավորում, փոքր գյուղացիական տնտեսությունների խրախուսում, մեծածախ գյուղատնտեսական շուկաների ստեղծում, գյուղացիական տնտեսությունների կողմից մանրածախ շուկաների հիմնում, սերմացուի, թունաքիմիկատների, պարարտանյութերի նկատմամբ տարբերակված ԱԱՀ-ի կիրառում, գյուղացիների համար մասնագիտական պետական դասընթացների կազմակերպում եւ այլն։

16. Հրատապ միջոցառումների նույնպիսի մի փաթեթ անհրաժեշտ է ընդունել նաեւ արդյունաբերության զարգացման եւ արտադրության խթանման համար, նկատի ունենալով, մասնավորապես, նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկությունների համար հարկային արտոնությունների սահմանումը, հիմնական կապիտալում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում եւ դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաեւ շահութահարկից կանխավճարներ կատարելու պրակտիկայի դադարեցումը եւ ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ։

17. Հակամենաշնորհային օրենսդրության մեջ սահմանել դրույթ, որի համաձայն տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որեւէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհներին վերաբերող դեպքերի, չի կարող գերազանցել շուկայի 33.33%-ը։

18. ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Պետական եկամուտների կոմիտեն հանել ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ցանկից եւ վերականգնել որպես նախարարություններ կառավարության կազմում նրանց նախկինում ունեցած կարգավիճակը։

19. Օրենսդրական փոփոխությունների միջոցով վերացնել ավելորդ վարչական օղակները եւ էապես կրճատել վերջին 14 տարիների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատը՝ մասնավորապես ՀՀ Նախագահի, կառավարության, ճյուղային նախարարությունների, մարզպետարանների եւ Ազգային Ժողովի աշխատակազմերը, սակայն ոչ թե նշված մարմինների շարքային աշխատողների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների թվի հաշվին, իսկ կրճատումների հետեւանքով խնայված միջոցներն ուղղել կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներ։

20. Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական գործունեությունն, անշուշտ, չի սահմանափակվելու թվարկված նախաձեռնություններով. թեկուզ առաջնահերթ, դրանք ընդամենն ընդգրկում են նրա ծրագրերի միայն մի մասը։ Ազգային Ժողովում քաղաքական ուժերի բարեհաջող դասավորության պարագայում Կոնգրեսը մտադիր է հասնել իր ծրագրային փաստաթղթերում տեղ գտած բոլոր խնդիրների իրականացմանը։ Իսկ որպես զգուշացում. լինելով սկզբունքային ընդդիմություն, Կոնգրեսը դեմ է քվեարկելու այն բոլոր օրինագծերին, որոնցում հաշվի չեն առնվի իր առաջարկներն ու առարկությունները։

Հարկ եմ համարում նաեւ շեշտել, որ իմ ելույթի բոլոր դրույթները համաձայնեցված են «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքին մաս կազմող կուսակցությունների հետ, հետեւաբար այն հանդիսանում է նրանց միասնական տեսակետը։

* * *

Երեւանի Ավագանու 2010 ընտրությունների նախընտրական ծրագիր

Հարգելի ընտրող. Սա մեր երկրում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական համակարգը արմատապես փոխելու եւ առողջացնելու՝ Հայ ազգային կոնգրեսի ծրագիրն է։ Խոստովանենք, այլեւս հնարավոր չէ այսպես շարունակել։ Ձեր կյանքն օրեցօր վատանում է։ Ավելի ու ավելի դժվար է դառնում օրվա հացը վաստակելը։ Ամեն քայլափոխի խախտվում են ձեր օրինական իրավունքները, վիրավորում արժանապատվությունը, այսօրվա Հայաստանում իշխողների ապօրինությունները եւ կամայականությունները ավելի ու ավելի սանձարձակ են դառնում։ Այս ամենը հետեւանք է Հայաստանում ստեղծված արատավոր քաղաքական եւ տնտեսական համակարգի, ինչը վարչախմբին թույլ է տալիս ժողովրդից բռնազավթած իշխանությունը ապօրինաբար պահել իր ձեռքում եւ օգտագործել որպես անձնական հարստացման միջոց։ Ներկա համակարգից շահում են միայն բարձրաստիճան պետական պաշտոնյաները եւ իշխանությունների մերձավոր մի քանի ներմուծող օլիգարխներ։ Ձեռք բերելով ապօրինի մենաշնորհներ եւ արտոնություններ, ազատ լինելով մրցակցությունից` նրանք կամայականորեն բարձրացնում են ժողովրդական սպառման ապրանքների գները, ստանում գերշահույթներ, անխնա կեղեքում ժողովրդին։ Գերշահույթների զգալի մասը յուրացվում է իշխող վարչախմբի կողմից, մի մասը՝ ուղղվում ընտրակեղծիքների միջոցով իշխանության վերարտադրմանը։ Միայն ժողովրդի կամքն արտահայտող հզոր ժողովրդավարական շարժումը կարող է կազմաքանդել արմատացած այս արատավոր համակարգը, քանի որ միայն ժողովրդի աջակցությամբ ձեւավորված իշխանությունն է ի վիճակի պաշտպանել ժողովրդի շահերը, վերացնել օլիգարխիայի ապօրինի մենաշնորհները, հաստատել օրինականություն եւ հավասար մրցակցության դաշտ։ Դա անմիջապես կառողջացնի գործարար միջավայրը, կսանձի գները, կստեղծի տասնյակ հազարավոր աշխատատեղեր եւ կթեթեւացնի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը։ Այդպիսի համաժողովրդական շարժում ձեւավորվեց 2008 թվականի փետրվարյան նախագահական ընտրությունների ժամանակ։ Ճիշտ է` ընտրությունները կեղծվեցին վարչախմբի կողմից, իսկ ժողովրդական բողոքը փորձեցին խեղդել արյան մեջ։ Սակայն, հակառակ իշխող ռեժիմի կիրառած բոլոր հալածանքներին եւ հետապնդումներին, հակառակ այն իրողության, որ այսօր էլ 55 քաղբանտարկյալներ պահվում են բանտերում, Համաժողովրդական շարժումը հզորացավ, եւ այսօր ի դեմս Հայ ազգային կոնգրեսի՝ ներկայանում է որպես Հայաստանի միացյալ ընդդիմություն՝ միավորելով 18 կուսակցություններ, տասնյակ հասարակական կազմակերպություններ եւ տասնյակ հազարավոր անհատ անդամների։ Մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրությունները բացառիկ հնարավորություն են ստեղծում հիմնովին շտկելու 2008-ի փետրվարի 19-ի կեղծված ընտրությունների եւ մարտի 1-ի սպանդի կործանարար հետեւանքները, իրագործելու Շարժման նպատակները։ Այս ընտրություններում հաղթանակի պարագայում Հայ ազգային կոնգրեսն իրագործելու է ամբողջ Հայաստանում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական համակարգի արմատական վերափոփոխում` այդ վերափոխման սկիզբը դնելով Երեւանից։ Ուստիեւ, Հայ ազգային կոնգրեսի՝ ձեզ ներկայացվող ծրագիրը կազմված է երկու մասից։ Առաջինը` Քաղաքական ծրագիրը, որը Երեւանում միացյալ ընդդիմության հաղթանակի միջոցով այնպիսի քաղաքական միջոցառումների իրագործումն է, որոնք ուղղված կլինեն Սահմանադրական կարգի վերականգմանը, ընտրակեղծիքների մեքենայի տապալմանը, հավաքների եւ խոսքի ազատությունների վերականգնմանը, Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգի առողջացմանը եւ վերափոխմանը։ Երկրորդը` Երեւանի ծրագիրը, որով կներկայացվեն Հայ ազգային կոնգրեսի անելիքները տեղական ինքնակառավարման լիազորությունների շրջանակներում, այսինքն՝ մայրաքաղաքի զարգացման ծրագիրը։

Քաղաքական ծրագիր

Հավաքների ազատության վերականգնում Կվերականգնվեն հանրահավաքներ, երթեր, ցույցեր եւ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքները։ Բոլոր քաղաքական ուժերին հնարավորություն կտրվի ազատորեն օգտվել Երեւանի հրապարակներից եւ փողոցներից` զանգվածային միջոցառումներ անցկացնելու համար։ Արագ կվերականգնվի Ազատության հրապարակը եւ կվերադարձվի ժողովրդին՝ որպես հավաքների եւ ցույցերի համար ավանդական վայր։ Խոսքի ազատության ապահովում անկախ հեռուստատեսությունների եւ ռադիոկայանների միջոցով Երեւանում կստեղծվի մալուխային (կաբելային) հեռուստատեսություն, որով հեռարձակվելու հնարավորություն կստանան բոլոր ցանկացող հեռուստաընկերությունները, այդ թվում նաեւ նրանք, որ փակվել են իշխանությունների կողմից։ Մալուխային (կաբելային) համակարգը կօգտագործվի նաեւ ռադիոսփռման եւ ինտերնետային ծառայությունների մատուցման համար։ Այսպիսով, կճեղքվի իշխանությունների կողմից պարտադրված տեղեկատվական շրջափակումը եւ վերահսկողությունը էլեկտրոնային լրատվամիջոցների նկատմամբ։ Իշխանությունը ընտրությունների միջոցով ձեւավորելու իրավունքի վերականգնում, ընտրակեղծիքների մեքենայի վերացում Երեւանի ադմինիստրատիվ ռեսուրսը այլեւս չի օգտագործվի որեւէ քաղաքական ուժի քաղաքական նպատակների սպասարկման համար։ Դպրոցների, հիվանդանոցների եւ Երեւանի քաղաքային իշխանություններին ենթակա այլ հիմնարկների աշխատողները կազատվեն ընտրակեղծիքներ կազմակերպելու ապօրինի եւ ստորացուցիչ հանձնարարություններ կատարելուց։ Միացյալ ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի հաղթանակը կջախջախի ընտրակեղծիքների մեքենան։ Մեկ անգամ նման արդյունքը տեսնելով՝ մարդկանց մեջ կվերականգնվի սեփական ձայնի վճռորոշ լինելու նկատմամբ հավատը եւ իշխանության կրող ու լիարժեք քաղաքացի լինելու զգացումը։ Ավազակապետական կոռուպցիոն բուրգի փլուզման գործընթացի սկզբնավորում Հայաստանում ստեղծված կոռուպցիոն համակարգում իր զգալի մասնակցությունն ունի Երեւանի քաղաքապետարանը։ Հողահատկացումները, երթուղային գծերի բաշխումը, ճանապարհաշինությունը, գնումների իրականացումը եւ շահութաբեր գործունեության այլ տեսակները «յուրայիններին» հատկացնելը դարձել է Երեւանի քաղաքապետի հիմնական գործառույթը` նրան դարձնելով կոռուպցիոն սխեմաների կարեւոր օղակ։ Կբացառվի Երեւանի քաղաքապետարանի մասնակցությունը այդ սխեմաներում` սկիզբ դնելով նշված երեւույթի հիմնովին վերացմանը։

Հակակշիռների ստեղծում

Մայրաքաղաքը երկրի քաղաքական կյանքի ծանրության կենտրոնն է։ Այստեղ հաստատված լեգիտիմ եւ ժողովրդի վստահությունը վայելող քաղաքային իշխանությունը լուրջ հակակշիռ կլինի երկրի ոչ լեգիտիմ իշխանությանը, նրա համար կդառնա կոշտ զսպաշապիկ։ Սահմանադրական կարգի վերականգնում Ընդդիմության կողմից ձեւավորված քաղաքային իշխանությունը, գործով ցույց տալով իր որակների տրամագծային տարբերությունը ապօրինի վարչախմբի նկատմամբ, հնարավոր կդարձնի քաղաքական մեխանիզմներով հասնել խորհրդարանական եւ նախագահական արտահերթ ընտրությունների միջոցով երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորմանը եւ սահմանադրական կարգի վերականգնմանը։ Սահմանադրական դատարան դիմելու միջոցով կվերացվեն «Երեւանի մասին» օրենքով սահմանված` Սահմանադրությանը եւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային հակասող դրույթները. մասնավորապես՝ կբացառվի ՀՀ կառավարության կողմից Երեւանի ավագանին լուծարելու հնարավորությունը, Երեւանի բյուջեի որոշ ծախսերի ուղղությունները բացառապես կառավարության կողմից սահմանելը, Երեւանի վարչական շրջանի ղեկավարներին տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններ վերապահելը եւ համայնքային սեփականությունը տնoրինելը։ Կվերականգնվի Երեւանի ավագանու եւ քաղաքապետի` պետական կառավարման մարմիններից իրականում անկախ, ինքնուրույն եւ սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ ու միջազգային փաստաթղթերով եւ հանդիսանում է տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետ գործելու կարեւորագույն երաշխիք։ Քաղաքային իշխանությունները պատասխանատու կլինեն բացառապես օրենքի եւ երեւանցիների առջեւ։ Կապահովվեն Սահմանադրությամբ եւ օրենքներով համայնքներին վերապահված պարտադիր եւ պատվիրակված լիազորությունների լիարժեք կատարումը եւ դրանք իրականացնելու երաշխիքները, հետեւողականություն կցուցաբերվի Երեւանի քաղաքապետարանի համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարներն անխափան ստանալու գործում։ Երեւանցիների հետ հանրային քննարկումների միջոցով կմշակվեն տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությունը բարեփոխելու վերաբերյալ առաջարկներ, մասնավորապես` կնախաձեռնվի Երեւանի մասին օրենքի բազմաթիվ թերությունների եւ այլ օրենքների հետ հակասությունների վերացումը։

Երեւանի ծրագիր

Կառավարման քաղաքական նոր մշակույթ Երեւանի քաղաքային իշխանությունների գործունեության մեջ կներդրվի կառավարման քաղաքական նոր մշակույթ, որը կհամապատասխանի ժամանակակից առաջադեմ երկրների պրակտիկային եւ կծառայի քաղաքացիների շահերին։ Քաղաքապետարանի աշխատանքը կլինի թափանցիկ, իսկ նրա պաշտոնյաները` քաղաքացիների առջեւ հաշվետու։ Յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա մասնակցել Երեւանի զարգացմանը վերաբերող ցանկացած որոշմանն առնչվող քննարկումներին։ Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող նախագծերի եւ ծրագրերի հանրային քննարկման համար կստեղծվեն հասարակական ֆորումներ։ Երեւանի քաղաքապետարանի բոլոր առանցքային փաստաթղթերը, այդ թվում՝ Երեւանի հատակագիծը, մատչելի կդառնան յուրաքանչյուր քաղաքացու համար, ինչպես նաեւ կտեղադրվեն Համացանցում (Ինտերնետում), ինչը թույլ կտա վերացնել ինֆորմացիայի նկատմամբ վերահսկողության շահարկումը կոռուպցիոն նպատակներով եւ հավասար պայմաններ կստեղծի բիզնեսի զարգացման եւ առքուվաճառքի պլանավորման համար։ Քաղաքացիների ազատությունների, իրավունքների, սեփականության եւ օրինական շահերի պաշտպանությունը մայրաքաղաքում Երեւանցիները կձերբազատվեն պետական չինովնիկների, օլիգարխների եւ նրանց մերձավորների, ինչպես նաեւ տարբեր տեսակի «զորքերի» կամայականությունից։ Սեղմ ժամկետում կստեղծվի բնակչությանը ծառայելու եւ պաշտպանելու, օրինականություն, կարգ ու կանոն հաստատելու կոչված, հասարակական կարգը պահպանող համապատասխան ծառայություն, որը կապահովի նաեւ քաղաքացիների համակեցության կանոնները։

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏ ԽՈՀԵՐ

Նախընտրական ծրագրերը, մանավանդ ետխորհրդային տարածքի երկրներում, ունեն իրենց ստանդարտ կառուցվածքն ու բովանդակությունը, որոշ առումով նմանվելով պաշտոնականհրովարտակների։ Դրանք, որպես կանոն, ընդգրկում են հասարակական, քաղաքական, տնտեսական բնագա­վառներին վերաբերող այն միջոցառումների եւ վերափոխումների կատալոգը,որոնք խոստանում է իրականացնել ընտրողների քվեն հայցող ցանկացած թեկ­նածու։ Նախընտրական ծրագրերի շարադրանքում, սովորա­բար, տիրա­պետող դիրք է զբաղեցնումամենազոր անորոշ դերբայը՝ «ավելացնել», «բարձ­րացնել», «զարկ տալ», «էլ ավելի զարգացնել», «ամրապնդել», «ընդլայնել», «խո­րացնել», «հոգ տանել», «ուշադրություն դարձնել», «հետեւողական պայ­քար մղել», «արմատախիլ անել» եւ այլն։ Սակայն այդ դերբայները որքան ան­որոշ են ձեւով, այնքան էլ՝ դժբախտաբար, բովանդակությամբ։ Այդ է պատճա­ռը, որհասարակ ընտրողներն, ընդհանրապես, ի վիճակի չեն ոչ միայն խո­րամուխ լինել բազմազան ծրագրերի մանրամասների մեջ, այլեւ ընկալել թե­կուզ նրանց էական տարբերությունները։Հետեւաբար, նրանց համար ավելի առաջնային են դառնում թեկնածուների անձնական հատկանիշները՝ կենսա­գրու­թյունը, խարիզման, բարոյական նկարագիրը, մասնագիտականունակու­թյունները, փորձը եւ այլն։ Իսկ երբեմն նույնիսկ սրանք էլ ավելորդ են. բա­վական է արտաքին տեսքը, հմայքը, պերճախոսությունը։

Նախընտրական ծրագրերի մյուս պարտադիր ատրիբուտը կամ բնորոշ կողմը ամբոխահաճության՝ պոպուլիզմի առատությունն է։ Մեկը մյուսից առաջ ընկնելով, թեկնածուները,սովորաբար, մրցում են իրար հետ, թե ով ավելի շատ եւ գեղեցիկ խոստումներ կտա ժողովրդին, բոլորովին հոգ չտա­նելով այն մասին, թե որքան իրատեսական, հիմնավորված կամ իրակա­նա­նալի են այդ խոստումները։ Նպատակը կարճատեւ էֆեկտ ստանալն ու ընտ­րությունները շահելն է, փույթ չէ, թե տրված խոստումները հետագայում չեն կատարվի եւ իրենք, եթե ամոթիզգացումը դեռեւս չեն կորցրել, կարմրելու առիթներ կունենան։ Պոպուլիստական խաբկանքը կամ հիպնոսը, բազմիցս փոր­ձարկված ու արժեզրկված լինելով հանդերձ, ամենուրեք՝ նույնիսկաշ­խար­հի ամենազարգացած երկրներում, շարունակում է մնալ հասարա­կու­թյան զարգացման ամենավտանգավոր չարիքներից կամ խոչընդոտներից մե­կը։ Հակառակ դրան,հիասթափվելով մի պոպուլիստից, ժողովուրդն ամեն անգամ ընկնում է հերթական պոպուլիստի գիրկը՝ ամենեւին դաս չքաղելով իր նախորդ հուսախաբություններից։ Արտաքուստ անմեղթվացող այդ մոլո­րու­թյունն իրականում փակում է իրատես, պատասխանատու եւ պրագմա­տիկ մարդկանց մուտքը քաղաքականություն։ Պետության կյանքում դա հանգեցնում էքաղաքական, տնտեսական, սոցիալական ամենեւին ոչ պար­տա­դիր վերիվարումների, վերջին հաշվով, դանդաղեցնելով հասարակության զարգացման բնականոն ընթացքը։

Հավատացած եղեք, որ, անկախ մանրամասներից, թե՛ անորոշ դեր­բայ­ների օգտագործման հակումով, թե՛ պոպուլիստական խոստումների առա­տու­թյամբ, ընթացիկ ընտրարշավինմասնակցող թեկնածուների նախընտրա­կան ծրագրերն իրարից էականորեն չեն տարբերվելու։ Մինչդեռ ես, շեղվելով ընդհանուր ստանդարտից եւ քարացած ավանդույթից, պիտի փորձեմժո­ղովրդի հետ խոսել պարզ, մատչելի, մարդկային լեզվով, ամենեւին չհավակ­նե­լով նորարարի կամ վերին ատյանի ճշմարտություններ հրապարակողի դերի։

 

«Կորուսյալ դրախտի» հուշը

Մեկնելով ներկա անմխիթար իրականությունից, մեր հասարակությանը գրեթե միլտոնյան «կորուսյալ դրախտ» է թվում ոչ հեռավոր անցյալը, եւ որքան էլ ցավալի է, այդ զգացողության մեջճշմարտության որոշ հատիկ կա։ Չնայած վերջին հարյուր տարիների ընթացքում հայ ժողովրդի կրած բազում տառապանքներին ու փորձություններին՝ եղեռն, գաղթ, հայրենիքի կորուստ,հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ, կոլեկտիվացում, սով, ստա­լին­յան տեռոր, համաշխարհային պատերազմ եւ այլն, այնուամենայնիվ ան­ժխտե­լի է, որ այդժամանակամիջոցում մեր երկիրն ապրել է նաեւ ազգային իղձերի իրականացման, ապահովության, խաղաղության եւ բարօրության երկարատեւ տարիներ։

Ազգային իղձերի իրականացում ասելով, ես նկատի ունեմ, նախեւառաջ, Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը եւ նրա շուրջ երեքամյա գոյությունը։ Մեզ չվիճակվեց,Լեհաստանի եւ Ֆինլանդիայի նման, մեկան­գամ­ընդմիշտ ազատագրվել Ռուսական կայսրությունից, կամ արժանանալ թեկուզ Բալթյան երկրների բախտին, որոնց անկախությունը տեւեցքսան տա­րի, ինչը միանգամայն բավարար էր ազգային-ժողովրդավարական ոգով մի ամբողջ սերունդ դաստիարակելու եւ պետականության կայուն ավանդույթ­ներ ձեւավորելու համար։Բալթյան ժողովուրդների տարբերությունը Խորհրդա­յին Միության մյուս ժողովուրդներից, ինչպես նաեւ պետականության կերտ­ման ճանապարհին նրանց արձանագրած այսօրվանվաճումները, պետք է բա­ցատրել, առաջին հերթին, հենց այդ հանգամանքով։ Ինչեւէ, առաջին հան­րապետությունը, այդուհանդերձ, վճռորոշ դեր խաղաց հայ ժողովրդի քաղա­քականկյանքում, որովհետեւ եթե այն գոյություն չունենար, ապա գոյություն չէր ունենա նաեւ Խորհրդային Հայաստանը, իսկ վերջին հաշվով, նաեւ ներ­կայիս անկախ ՀայաստանիՀանրապետությունը։ Համենայն դեպս, վերջին 90 տա­րիների կտրվածքով, մենք գործ ունենք եթե ոչ լիարժեք պետական շարու­նակականության, ապա առնվազն որոշակիինքնիշխանության ժառանգա­կա­նության փաստի հետ, որի պատմական արժեքը դժվար է գերագնահատել։

Ապահովության եւ խաղաղության իմաստով Խորհրդային իշխանության տարիները եղան հայ ժողովրդի 3000-ամյա պատմության, թերեւս, ամենա­հազ­վագյուտ ժամանակաշրջաններիցմեկը։ Թեեւ քաղաքացիական պատե­րազ­մը (1921 թ.), կոլեկտիվացումն ու սովը (1928–1933 թթ.), ստալինյան տե­ռորը (1937–1938 թթ.) շատ կյանքեր խլեցին ու բազմահազար ընտանիքներդժբախտացրին, իսկ համաշխարհային պատերազմը (1941–1945 թթ.), դրա հետ մեկտեղ, ունեցավ նաեւ լուրջ դեմոգրաֆիական հետեւանքներ, այնու­ամե­նայնիվ, փաստ է, որ վերջին 90տարիների ընթացքում թշնամին ոտք չի դրել ներկա Հայաստանի հողին։ Բավական է թեկուզ նշել, որ եւրոպական համարյա ոչ մի երկիր չի կարողացել խուսափել նման ողբերգությունից։

Ինչ վերաբերում է բարօրությանը, ապա Հայաստանի քաղաքացիների միջին եւ ավագ սերունդը դրա տակ հասկանում է 1960–1970-ական թվա­կան­ների կյանքը, երբ քիչ թե շատապահովված էր բնակչության նվազագույն կեն­սամակարդակը, զբաղվածության խնդիր գոյություն չուներ, մարդիկ ստանում էին թեեւ ցածր, բայց կայուն եւ երաշխավորվածաշխատավարձ, օգտվում ձրի կրթությունից եւ առողջապահությունից, մտահոգ չէին վաղվա օրվա նկատ­մամբ եւ այլն։ Թեեւ ավտոմեքենան, ամառանոցը, սեփական առանձնատունը,արտասահմանյան հագուստն ու կահույքը դեռեւս ճոխություն էին դիտվում, սակայն հեռուստացույցը, սառնարանը եւ լվացքի մեքենան արդեն լայնորեն մտել էին կենցաղ։ Որոշակիառումով բավարարված էր նաեւ հայ ժողովրդի ազգային հպարտությունը՝ շնորհիվ աշխարհաճանաչ հայ գիտնականների, զո­րավարների, գրողների, արվեստի գործիչների, մարզիկներինվաճումների։ Վիկտոր Համբարձումյանի, Աբրահամ Ալիխանովի, Նորայր Սիսակյանի, Աբել Աղանբեգյանի, Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Հով­հան­նես Իսակովի,Մարտիրոս Սարյանի, Արամ Խաչատրյանի, Օհան Դուր­յանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարու­թյուն­յա­նի, Ավետ Տերտերյանի, Հրանտ Մաթեւոսյանի, Սերգեյ Փարաջանովի, Արտավազդ Փելեշյանի միութենական եւ միջազ­գա­յին համբավը, ինչպես նաեւ Տիգրան Պետրոսյանի, Յուրի Վարդանյանի, «Արա­րատ» ֆուտբոլային ակումբիհաջողությունները ուրախության անսպառ աղբյուր էին հանդիսանում հայ ժողովրդի համար, միաժամանակ շոյելով նրա հայրենասիրական զգացումներն ու ազգայինարժանապատվությունը։ Մի խոսքով, ստեղծված էր հարմարավետության (կոմֆորտի) ինչ-որ մի մթնո­լորտ, որը, ներկայիս համեմատ, եթե ոչ իսկ «կորուսյալ դրախտ», ապա գոնե քաղցրհուշեր արթնացնող ժամանակ պիտի մնա իմ եւ ավելի ավագ սերնդի մարդկանց համար։ Չպետք է անտեսել նաեւ հոգեբանական մի գործոն. մար­դիկ հակված են պատանեկության եւերիտասարդության տարիները համա­րել իրենց կյանքի լավագույն շրջանը։ Եւ քանի որ իմ նշած սերնդի պատա­նեկությունը եւ երիտասարդությունը համընկնում են հենց 60–70-ականթվա­կաններին, ապա պատահական չէ, որ այդ շրջանը մինչեւ այժմ Հայաստանում որոշակի կարոտախտ է առաջացնում։

Հետո, 1970-ական թթ. կեսերից, եկան, այսպես կոչված, լճացման տարի­ները։ Սպառազինությունների մրցավազքի, նավթի գների անկման եւ հա­մա­կարգային բնույթի արատներիհետեւանքով Խորհրդային Միությունն ընկավ խոր ճգնաժամի մեջ։ Սկսեցին գոյանալ անվերջ հերթերը, ահռելի չափերի հասավ ապրանքների դեֆիցիտը, դատարկվեցին խանութներիդարակներն ու ցուցափեղկերը, հայտնվեցին մսի, կարագի, սուրճի, շաքարի, բրնձի կտրոննե­րը եւ այլն։ Ո՛չ Անդրոպովի կիրառած խիստ վարչական միջոցները, ո՛չ էլ Գոր­բա­չովիտնտեսական բարեփոխումներն ի վիճակի չեղան կասեցնել Խորհրդա­յին Միության գահավիժումը, եւ կայսրությունը, հանրապետություններում առա­ջացած ժողովրդավարականշարժումների հարվածների տակ, կործանվեց, ընդ որում, ոչ միայն քաղաքականապես, այլեւ տնտեսապես։ Ի դեպ, խորհրդային տնտեսության քայքայումն սկսվել էր կայսրության փլուզումիցէլ առաջ։ 1988–1991 թվականներին արդեն իսկ լրջագույն խնդիրներ էին ծագել ձեռ­նար­կությունների փոխադարձ պարտավորությունների կատարման, հումքի, պա­հես­տամասերի,կոմպլեկտավորող սարքերի մատակարարման բնագավառ­նե­րում, ձեռնարկությունների միջեւ կուտակվել էին հսկայական փոխադարձ պարտքեր, բյուջեի տարեկան ճեղքվածքը կազմումէր 400–500 միլիարդ ռուբ­լի, լիովին սպառվել էին պետության ոսկու պահուստները, սառեցվել էին խնայբանկերում տեղադրված ավանդները, դոլարի համեմատ ռուբլին արժե­զրկվել էր մոտհիսուն անգամ, սկսվել էր օր-օրի սաստկացող սղաճը, որը շուտով պիտի հասներ ահռելի չափերի եւ այլն։

Գերկենտրոնացած, անխզելիորեն փոխկապակցված եւ աշխարհից մե­կու­սացած խորհրդային տնտեսական համակարգի փլուզումը չէր կարող չհան­գեցնել արդյունաբերությանանխուսափելի վախճանի, ինչն այս կամ այն չափով տեղի ունեցավ Միության բոլոր նախկին հանրապետություններում։ Բո­լոր նորանկախ պետությունները, գրեթե միանգամից կորցնելովիրենց նախ­կին տնտեսական կապերն ու ավանդական շուկաները, հայտնվեցին անելանելի թվացող վիճակում։ Տեխնոլոգիական հետամնացության եւ տնտե­սական ինքնուրույնությանբացակայության պատճառով նրանցից ոչ մեկն ի վիճակի չէր անմիջապես միջազգային շուկա դուրս բերել որեւէ մրցունակ ապ­րանք։ Քիչ թե շատ բարեհաջող դասավորվեց միայն հումքարտահանող երկրների կյանքը։ Հումքազուրկ երկրները հարկադրված էին ճգնաժամը հաղ­թահարել արմատական տնտեսական բարեփոխումների իրականացման, այն է՝ շուկայականհարաբերությունների ձեւավորման ճանապարհով։ Խորհրդա­յին Միության բոլոր նախկին հանրապետություններին բաժին ընկած ճգնա­ժա­մային վիճակը Հայաստանում ծանրանում էրչորս հավելյալ եւ առանձ­նա­հատուկ գործոնների՝ Աղետի գոտու, 300 հազար փախստականների, շրջա­փակումների եւ պատերազմի առկայությամբ։ Չնայած այս լրացուցիչ դժվա­րու­թյուններին, Հայաստանը Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրներից առաջինն էր, որ համակարգային բարեփոխումների շնոր­հիվ արդեն 1994 թվականին ոչ միայնկասեցրեց տնտեսական անկումը, այլեւ սկսեց արձանագրել կայուն տնտեսական աճ, մեկ տարի անց հաղթահարելով նաեւ էներգետիկ ճգնաժամը։ Եթե սրան ավելացնենք, որ այդընթացքում հաղթանակով ավարտվեց նաեւ Արցախյան պատերազմը, ապա դժվար է չհամաձայնել, որ դա մի այնպիսի սխրանք էր, որն իր նախադեպը չունի հայ ժողովրդի նորագույնպատմության մեջ։

Այնուամենայնիվ, անցյալի քիչ թե շատ ապահով կյանքի համեմատ, բնակչության սոցիալական վիճակի շեշտակի վատթարացման գործոնը չէր կարող անհետեւանք մնալ եւհամապատասխան հոգեբանական մթնոլորտ չառաջացնել։ Այստեղից էլ, ահա, մարդկանց բնական եւ հասկանալի դժգո­հությունն ու մերժողական վերաբերմունքը իշխանություններիիրակա­նաց­րած «շոկային» տնտեսական բարեփոխումների նկատմամբ, որոնց դրական հետեւանքները պետք է զգացվեին միայն տարիներ անց, ինչը, սակայն, չա­փազանց դժվար էրբացատրել հասարակությանը։ Երբ մարդն այսօր ավելի վատ է ապրում, քան երեկ, ոչ մի տրամաբանական բացատրություն չի կարող գոհացնել նրան։ Հետեւաբար, ինչպիսի առարկայականեւ բանական փաս­տարկներ էլ բերվեն իրականության փոփոխության անխուսափելիության մա­սին, միեւնույն է, «կորուսյալ դրախտի» հուշը կամ պատրանքը դեռ երկար դրոշմված էմնալու մեր քաղաքացիներից շատերի մտապատկերում։ Սա այն ծանր, բայց միաժամանակ պատվավոր խաչն է, որ հավերժ կրելու են Հայաս­տանի Հանրապետության հիմնադիր եւբարեփոխիչ առաջնորդները։

 

«Վերագտյալ դրախտի» երազանքը

Այսօր մենք ունենք համաշխարհային զարգացման մայրուղուց շեղված, բարգավաճման հեռանկարից զուրկ մի երկիր եւ թշվառ գոյության դատա­պարտված, հոգեկան անդորրը կորցրածժողովուրդ։ Դա, ինչպես արդեն վերը նշվեց, արդյունք է մի կողմից՝ Խորհրդային Միության քայքայմանը հետեւած անխուսափելի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ցնցումների,մյուս կողմից՝ Հայաստանի ներկա վարչախմբի հանցավոր եւ, ի բնե, հակազգային գործունեության։ Վարչախումբը գիշերուզօր թմբկահարում է երկրի անօրի­նակ տնտեսական նվաճումներըեւ ժողովրդին կերակրում պայծառ ապագայի վարդագույն հույսերով, ինչպես խորհրդային իշխանությունները յոթանասուն տարի սեփական քաղաքացիներին կերակրում էին կոմունիզմիուրվականով։ Այնինչ ժողովրդի մեծամասնության համար օրվա հրամայականը ոչ թե պայծառ ապագան է, որքան էլ վարդագույն այն լինի, այլ այսօր եւեթ գոնե նորմալ երկիր ունենալը։ Ի՞նչէ պատկերացնում հայ մարդը՝ նորմալ երկիր ասելով, կամ ինչի՞ մասին է նա գրեթե անդադար երազում։ Որքան էլ տխուր է, ո՛չ ամենեւին հարստության, ճոխության, պերճանքի կամճամփորդության, այլ մարդկային ամենատարրական կարիքների բավարարման մասին։ Մար­դիկ այսօր Հայաստանում ընդամենը երազում են.

– Ունենալ մշտական աշխատանք, սեփական քրտինքով վաստակել իրենց հանապազօրյա հացը, արժանապատվությամբ հոգալ իրենց ընտա­նիք­ների ապ­րուստը, պատշաճ կերպով սնելեւ հագցնել իրենց երեխաներին, նրանց կա­նոնավոր կրթություն տալ եւ չմտահոգվել նրանց ապագայի անորոշությամբ.

– Հարկադրված չլինել արտագնա աշխատանքի մեկնելու՝ թեկուզ ժա­մա­նակավորապես լքելով իրենց ընտանիքները, չանհանգստանալ պանդխտած­ների ճակատագրով, չտառապելկարոտախտով, ինչը հատկապես բացա­սա­բար է անդրադառնում երեխաների հոգեբանության եւ դաստիարակության վրա.

– Չվախենալ, որ բանակում ծառայող իրենց զավակներին, մի հարբեցող եւ կաշառակեր հրամանատարի մեղքով, կարող է դժբախտություն պատահի կամ, զինված ուժերում առկա «ոչկանոնադրական հարաբերությունների» պատճառով, ճարահատյալ չմտածել ծառայությունից խուսափելու մասին.

– Չենթարկվել բյուրոկրատական քաշքշուկների, չնվաստացվել պաշ­տոն­յաների կողմից, պետական մարմինների աշխատասենյակներում չհան­դի­պել կոպիտ վերաբերմունքի, օրենքովիրենց հասանելիք փաստաթղթերն ստա­նալու համար ստիպված չլինել միջնորդ-ծանոթներ փնտրել կամ կաշառք տալ.

– Միջոցների սղության պատճառով զուրկ չմնալ մարդկային փոքր հա­ճույքներից՝ ընթերցանությունից, թատրոն կամ սրճարան հաճախելուց, երե­խաներին թեկուզ էժանագին նվերներմատուցելուց, ընկերական հանդի­պում­ներից ու ազգականներին այցելելուց, զբոսանքից ու հանգստից.

– Հպարտանալ հայրենիքի հաջողություններով եւ միջազգային ասպա­րեզում վայելած վարկով, չամաչել սեփական իշխանավորների տգիտության կամ անպարկեշտ պահվածքի համար,չբարդույթավորվել ու չընկնել հոռե­տե­սու­թյան կամ անտարբերության գիրկը, հարգել իրենց եւ հարգված լինել ուրիշների կողմից։

Մի խոսքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պար­զա­պես երազում են ապրել քիչ թե շատ նորմալ երկրում, որի մասին նրանց պատկերացումներն, ընդհանուր առմամբ,հանգում են հետեւյալին.

– Որ իշխանությունը կենտրոնացած չլինի մեկ-երկու մարդու ձեռքում, այլ լիովին ապահովվի նրա օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի ան­կախությունը, այսինքն՝ ստեղծվի միվիճակ, որում հանրապետության նա­խագահը, վարչապետը, Խորհրդարանը, դատավորները, ինչպես նաեւ դատա­խազությունը, նախարարություններն ու պետական մյուս կառույցներըգործեն միայն Սահմանադրությամբ եւ օրենքով իրենց տրված իրա­վասու­թյունների շրջանակում.

– Որ պետության մեջ չգործեն չգրված օրենքներ, տնտեսական հա­րա­բերությունները չկարգավորվեն քրեական աշխարհի կանոններով եւ վերջ տրվի աղետալի մակարդակի հասածկոռուպցիային, որը ոչ միայն ժողովրդից կորզում է ազգային հարստության մի զգալի մասը, այլեւ լրջորեն խոչըն­դո­տում երկրի բնականոն տնտեսական զարգացմանը, չխոսած այդերեւույթի պատ­ճառած բարոյական վնասների մասին.

– Որ ուժային մարմինները՝ ոստիկանությունը, անվտանգության ծառա­յու­թյունը, ազգային բանակը չներքաշվեն քաղաքականության կամ տնտե­սական գործունեության մեջ, այլ զբաղվենբացառապես հանցագոր­ծու­թյուննե­րի դեմ պայքարելու, հասարակական կարգը պահպանելու եւ երկրի ան­վտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու իրենց բունգործառույթներով.

– Որ մարդիկ չվախենան ոստիկանից, դատավորից կամ դատախազից, այլ ընդհակառակը, նրանց մեջ տեսնեն իրենց պաշտպաններին, եւ չենթարկ­վեն հարկային տեսուչների ու մաքսայինծառայության աշխատակիցների կա­մայականություններին, չարաշահումներին ու խտրական վերաբերմունքին.

– Որ գործարարության եւ ձեռնարկատիրության բնագավառներում դեր չխաղան կաշառակերությունը, հովանավորչությունը, կողմնակալությունը, եւ բոլորի համար ստեղծվեն հավասարպայմաններ՝ թույլ չտալու համար ամե­նակուլ մոնոպոլիաների ձեւավորումը.

– Որ իշխանությունները ժողովրդին կողոպտելու եւ անհամար հարստու­թյուններ դիզելու փոխարեն, պատասխանատվությամբ վերաբերվեն քաղա­քացիների հանդեպ իրենց ստանձնածպարտավորությունների կատար­մանը, մասնավորապես, հստակ ժամանակացույցով եւ պատշաճ փոխար­ժե­քով հա­տուցեն բնակչության՝ խնայբանկերում սառեցված ավանդները. միայներկու տա­րում նրանց կողմից հափշտակված գումարը լիուլի բավարար էր սոցիա­լական լուրջ լարվածություն առաջացնող այդ չարաբաստիկ հարցը լուծելու համար.

– Որ պետական աստիճանակարգում, ծանոթության կամ հավա­տար­մության հիմունքներով, չհայտնվեն կիսագրագետ, ապաշնորհ, անբարեկիրթ անձնավորություններ, առավել եւսհանցավոր ու քրեական տարրեր, այլ պաշտոնյաները նշանակվեն ու առաջ քաշվեն զուտ իրենց մասնագիտական ունակությունների եւ մարդկային արժանիքների շնորհիվ.

– Որ հասարակության գիտակցության մեջ արժեւորվեն մարդու հիմ­նական առաքինությունները՝ բարոյականությունը, ազնվությունը, այլասիրու­թյունը, անձնազոհությունը, իսկ քծնանքը,ստորաքարշությունը, խարդա­խու­թյունը, կարիերիզմը ոչ թե ընդօրինակման առարկա դառնան, այլ արժա­նա­նան միահամուռ պարսավանքի.

– Որ պետությունը, վերջապես, ձգտի բարիդրացիական հարա­բերու­թյուն­ներ հաստատել իր բոլոր հարեւանների հետ՝ ազգային շահերին հա­մապատասխան կարգավորելով առկատարաձայնություններն ու ճանա­պարհ հարթելով տարածաշրջանի երկրների սերտ եւ համակողմանի համա­գործակցության համար։

Ահա, ընդհանուր գծերով, հայ ժողովրդի ամենօրյա հոգսերի ու մտա­տանջությունների ամբողջությունը կամ, այլ կերպ, նրա երազած «վերագտյալ դրախտի» մոտավոր պատկերը։ Միայն այնպարագան, որ աշխարհի շատ երկրների համար սովորական այս իրողությունները այդքան հեռու ու ցան­կալի են թվում մեր քաղաքացիներին, բավական է ցույց տալու, թե ինչպիսիանմխիթարական վիճակում է գտնվում իր անկախ գոյության տասնվեց տա­րին բոլորած Հայաստանի Հանրապետությունը։ Տասնվեց տարին, մանավանդ 1994 թվականին հաջորդածխաղաղության երկարատեւ շրջանը, քիչ ժա­մանակ չէր նշված խնդիրներից շատերը լուծելու եւ ժողովրդի հոգսերի գոնե մի մասը թեթեւացնելու համար։ Բայց ցավալին միայն այն չէ, որ այդխնդիրները մինչ օրս լուծված չեն։ Ավելի ցավալի է դրանց լուծման հե­ռանկարի բացակայությունը եւ մարդկանց պատած հուսալքությունը։ Դա հատուկ է ոչ միայն ժողովրդական լայնզանգվածներին, այլեւ նյութապես քիչ թե շատ ապահով խավերին, որոնց նույնպես չի լքում անհուսության եւ անպաշտպանության զգացողությունը։ Այնպես որ, «վերագտյալ դրախտի»երազանքի իրականացումն առայժմ շարունակում է մնալ որպես անհնարին թվացող հրաշք կամ ուտոպիա։

 

Հայաստանը ճամփաբաժանի առջեւ

2008 թվականի նախագահական ընտրությունները հայ ժողովրդին հնա­րավորություն են ընձեռում ընտրություն կատարել իր ապագայի կերտման երկու տեսանելի ճանապարհների միջեւ։Դրանցից մեկը Հայաստանի վերից վար կոռումպացված ներկա ավազակապետական համակարգի վերարտա­դրու­թյան մղձավանջային հեռանկարն է։ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահա­բեկ­չու­թյան արդյունքում ձեւավորված ավազակախումբը, աստիճանաբար վե­րաց­նելով իր գոյությանն սպառնացող բոլոր հակակշիռները, իր ձեռքում է կենտրոնացրել ոչ միայն գործադիր,այլեւ օրենսդիր եւ դատական իշխա­նու­թյունները՝ Հայաստանը վերածելով թաթար-մոնղոլական տիպի խանության, որը կառավարվում է ոչ թե Սահմանադրությամբ եւ օրենքներով, այլբա­ցար­ձակ միապետի անառարկելի կամքով եւ քրեական աշխարհի կանոններով։

Ավազակախմբի շուրջ տասնամյա հանցավոր եւ հակաժո­ղովրդա­կան գոր­ծունեության արդյունքում Հայաստանը շեղվել է համաշխարհային գործ­ընթացների գլխավոր մայրուղուց,դատապարտվել լիակատար քաղա­քական եւ տնտեսական մեկուսացման, դուրս մնացել տարածաշրջանային զար­գաց­ման բոլոր ծրագրերից եւ հայտնվել երրորդ աշխարհի հետամնացերկրների շարքում։

Համակարգն իր գոյության իմաստն է դարձրել իշխանական բուրգի եւ նրա սպասավորների գերհարստացման ապահովումը՝ ի հաշիվ օտար զանգ­ված դիտվող ժողովրդի բարեկեցության եւարժանապատիվ կյանքի։ Իշխա­նության անսահմանափակ կենտրոնացումը պետությունն իրենց սեփական կալվածքը համարող մարդկանց ձեռքում ոչ միայն խարխլում է արդի տնտե­սագիտության, ժողովրդավարության, սոցիալական արդարության հիմքերը, այլեւ վտանգում երկրի ապագան անգամ։

Իշխանությունների վարած արատավոր տնտեսական քաղաքակա­նու­թյան հետեւանքով հիմնովին խախտված են շուկայական տնտեսության երեք ամենագլխավոր սկզբունքները՝հավասար հնարավորությունների ընձեռումը, ազատ մրցակցության ապահովումը եւ սեփականության անձեռնմխե­լիու­թյան երաշխավորումը։ Տնտեսական բնագավառում Հայաստանումամեն ինչ կար­գավորվում է ոչ թե շուկայական հարաբերությունների տրամաբա­նու­թյամբ, այլ իշխանությունը բռնազավթած փոքրաթիվ անձանց հրահանգ­նե­րով, որոնք բոլորն էլ, առանցբացառության, հանցագործության տարր են պարունակում։

Հայաստանի տնտեսության ամենակործանարար խեղումը նրա հա­մա­տարած մոնոպոլիզացիան է, որի պատճառով երկրի հարստության կեսից ավելին հայտնվել է շուրջ 40 ընտանիքիձեռքում։ Ընդ որում, մոնո­պոլի­զա­ցումն առաջացել է ոչ թե բնական ճանապարհով, այլ ավազակախմբի կիրա­ռած ապօրինի մեթոդների՝ հովանավորչության, հրահանգավորման, գործա­րար­ների համար անհավասար պայմաններ ստեղծելու հետեւանքով, ինչը բնականաբար, առանց շահադիտության չէր կարող տեղի ունենալ։ Բացի տնտե­սականից, այս երեւույթն ունինաեւ քաղաքական նշանակություն, որով­հետեւ 40 գերհարուստ ընտանիք կարող է վճռել ողջ հայ ժողովրդի բախտը։

Մենաշնորհային ընկերությունների համար ստեղծված արտոնյալ պայ­մանները հանգեցրել են նաեւ մի այլ բացասական հետեւանքի, այն է՝ հարկային բեռի անհավասար բաշխման։Օտարերկրյա փորձագետների գնահատմամբ՝ այսօրվա վիճակով պետական բյուջեի հարկային եկա­մուտ­ների միայն 22 %-ն է վճարվում խոշոր ձեռներեցների կողմից, մինչդեռ պետք էկազմեր դրանց 75 %-ը։ Դա նշանակում է, որ հարկային բեռը հիմնականում ընկնում է մանր եւ միջին ձեռնարկատերերի ու գործարարների ուսերին։ Իսկ խոշոր հարկատուների կողմիցչվճարված եկամուտներից Հայաստանում գոյանում է մի երկրորդ՝ քողարկված բյուջե, որը հանգրվանում է իշխա­նա­վոր­ների գրպանում, եւ որն անհամեմատ ավելի մեծ է, քանպաշտոնապես հայտարարված պետական բյուջեն։

«Պարզեցված հարկի օրենքի» գործողության փաստացի դադարեցումն սպառնում է ավելի եւս ծանրացնել միջին խավի հարկային բեռը, որի վիճակն, առանց այդ էլ, վերջին շրջանումբարդացել է մի շարք գործոնների ազ­դե­ցությամբ. – բնակչության թվաքանակի նվազման պատճառով փոքրացել է սպառողների ներքին շուկան. – դրամի արհեստական «արժեւորման»հետե­ւանքով բարձրացել է Հայաստանում արտադրվող ապրանքների ինքնարժեքը. – նույն երեւույթը ծանր հարված է հասցրել արտահանող արդյունաբերությանը. – մանր ու միջինձեռնարկատերերը կախման մեջ են ընկել ներմուծման բնագավառում մենաշնորհային արտոնություններ ունեցող ընկերու­թյուն­նե­րից, իսկ շատերը, կորցնելով իրենց ինքնուրույնությունը,արդեն հայտնվել են նրանց ամենակուլ համակարգում։

Բնակչության ցածր կենսամակարդակը, իշխանությունների թմբկա­հա­րած տնտեսական աճի երկնիշ ցուցանիշների եւ Երեւանի կենտրոնի տպա­վորիչ կառուցապատմանիրողություններին հակառակ, շարունակում է մնալ Հայաստանի առջեւ ծառացած ամենամտահոգիչ սոցիալական խնդիրը։ Առա­վել անհանգստացնող է մանավանդ այն հանգամանքը, որսոցիալական բե­ւեռացումը ոչ թե մեղմանում, այլ գնալով խորանում է, այսինքն՝ հա­րուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ ավելի աղքատանում։ Չնայած աշխատավարձերը,թոշակները եւ նպաստները ժամանակ առ ժա­մանակ բարձրացվում են, բայց վերջին տարիների ընթացքում արձանագրված սղաճի պատճառով ժողովրդի դրամական եկամուտներիմեծացման էֆեկտը հավասարվում է զրոյի։ Այսօր Հայաստանում 100 դոլարն ունի նույն գնո­ղունա­կությունը, ինչ տասը տարի առաջվա 20–25 դոլարը։ Անգամ պաշտոնական տվյալներիհամաձայն՝ արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլեւ շարու­նակում է պահպանվել տարեկան շուրջ 25.000 մարդու սահմաններում։ Վե­րացել է մարդկանց բնական կապվածությունըհայրենի հողին։ Հայրենիքը, տունը, նույնիսկ ընտանիքը լքելու երեւույթը դարձել է առօրյա ու սովորական։

Սոցիալական դրությունը ծանր է մանավանդ մարզային քաղաքներում եւ գյուղական վայրերում, որոնց բնակչությունը մատնված է լիակատար թշվա­ռության ու ամենօրյա գոյապայքարի։Մեր Շարժումը ձեռնարկել է վիճա­կագրական մի լայնածավալ միջոցառում՝ պարզելու համար 1997–2007 թթ. միջեւ ընկած ժամանակահատվածում մարզերի բնակչության եւ աշա­կեր­տու­թյան թվաքանակի փոփոխությունները՝ տվյալներ, որպիսիք ընդհանրապես բացակայում են պաշտոնական վիճակագրության մեջ։ Քայքայման ահագնա­ցող միտումի մասին պատկերացումտալու համար, արժե ներկայացնել այդ տվյալներից պատահականորեն ընտրված մի փոքրիկ փունջ. – Սյունիքի մարզի բնակչությունը 1997-ին կազմել է 163.426, իսկ 2007-ին՝ 133.000 մարդ,աշակերտությունը՝ համապատասխանաբար 27.500 եւ 17.875. բացի այդ, մար­զում դատարկ է շուրջ 2.000 տուն, այդ թվում՝ Տաթեւ գյուղում՝ 58, Շի­նու­հայ­րում՝ 80, Խոզնավարում՝ 29 եւ այլն. – Շիրակի մարզի բնակչության թիվը 1997‑ին եղել է 362.000, իսկ 2007-ին՝ դարձել 281.000. նույն թվականների միջեւ աշակերտների թիվը 58.000-ից իջել է 44.000-ի. – Արարատի մարզի բնակ­չու­թյունը 1997-ին կազմել է 275.000, իսկ 2007‑ին՝ 183.000 մարդ, աշակերտների թիվը 53.500-ից իջել է 38.900-ի. մարզում դատարկ տների թիվը 1997-ին եղել է 2.000, իսկ այժմ՝ հասել 5.000-ի. –Լոռու մարզի աշակերտների թիվը 1997-ին եղել է մոտ 60.000, իսկ 2007-ին կազմում է 38.758. – Արմավիրի մարզում 1997 թվականին կար 45.000 աշակերտ, իսկ 2007-ին առկա է 39.000. –Դրությունն ավելի ողբալի է պատկերանում առանձին բնակավայրերի կտրվածքով. այս­պես, 1997–2007 թթ. միջեւ Էջմիածին քաղաքում բնակչությունը նվազել է 10.700 մարդով, իսկաշակերտությունը՝ 3.742-ով, Արմավիրի մարզի գյուղերից Բաղրամյանում՝ համապատասխանաբար 612-ով եւ 142-ով, Քարակերտում՝ 600-ով եւ 286-ով, Շենիկում՝ 160-ով եւ 44-ով,Դալարիկում՝ 600-ով եւ 140-ով եւ այլն։ Մի խոսքով, կիսադատարկ գյուղեր, լքված տներ, ցաքուցրիվ ընտա­նիք­ներ, վերացող դպրոցներ. ահա սա է քոչարյանա-սերժական շրջանի Հայաս­տանի իրական պատկերը, եւ ոչ թե Երեւանի կենտրոնի շքեղ խանութները, ճոխ ռեստորանները եւ ժամանակակից բնակարանները, որոնցից օգտվում է բնակչության ոչ ավելի, քան հինգտոկոսը։

Եթե Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը որոշ առումով պայմանավորված է օբյեկտիվ գործոններով, այն է՝ շրջափակումներով, միջ­ազ­գային շուկայում նավթի գներիանընդհատ բարձրացմամբ եւ դոլարի կուր­սի շարունակվող արժեզրկմամբ, ապա գլխավորապես այն արդյունք է կառա­վարման արատավորության, ներկա իշխանությունների վարածսխալ տնտե­սական քաղաքականության եւ համատարած կոռուպցիայի, որը կրում է հա­մա­կարգային բնույթ եւ կառավարվում վարչախմբի պարագլուխների կողմից։ Ընդ որում, ժողովրդիկեղեքումն ու հարստահարումը տեղի է ունենում ոչ միայն համակարգավորված եւ անթափանցիկ մեխանիզմների, այլեւ պետա­կան մասշտաբի բացահայտ հանցագործությունների միջոցով,ինչպիսիք են՝ «Հայռուսգազարդի» մատակարարած գազի գումարի անհետացումը, հանրա­պետություն ներկրվող բենզինի ծավալների եւ ղազախական գազի հետ կապ­ված վիճակագրականմեքենայությունները, հանքերի, պահուստային հողերի, քաղաքային բնակավայրերի հողատարածքների, պետական գույքի սեփակա­նաշնորհման ապօրինի գործարքները եւ այլն։

Վարչախմբի գործունեությունը համարյա նույնքան խոցելի եւ վնա­սա­կար է նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում։ Անցած տասը տա­րիների ընթացքում միջազգայինհանրությունը եւ տարածաշրջանի երկրները Հայաստանից չեն ստացել ոչ մի դրական ազդակ։ Ըստ էության, որեւէ առաջ­ընթաց չի արձանագրվել, իսկ որոշ դեպքերում ետընթաց է տեղիունեցել ար­տաքին քաղաքականության այնպիսի կենսական եւ հրատապ խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են՝ Ղարաբաղյան հակամարտության կարգա­վո­րումը, երկրիքաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, հա­ղորդակցության ուղիների շրջափակման վերացումը, Հայաստանի ներ­գրա­վումը միջազգային եւ տարածաշրջանայինտնտեսական ծրագրերում, հայ-թուրքական հարաբերությունների կառուցումը եւ այլն։ Հայաստանի ար­տաքին քաղաքականությանը բնորոշ են անպատասխանատվությունը, իրա­վիճակայնությունը, անհետեւողականությունը եւ համակարգավորվածության բացակայությունը։ Արտաքին գործերի նախարարությունը, փաստորեն, վե­րածվել է միջազգային ասպարեզումվարչախմբի քարոզչության առաքե­լու­թյամբ օժտված գովազդային ընկերության։

Երկրի «զարգացման» ճանապարհներից մեկն, ահա, իշխանություն կոչ­ված այս քրեական համակարգի վերարտադրությունն է, ինչը հավասարազոր է ազգային աղետի։ Եթե վարչախմբինհաջողվի բռնությամբ, ընտրա­կեղ­ծիք­ներով եւ կաշառատվությամբ եւս տասը տարի երկարաձգել իր գոյությունը, ապա պետության կորուստներն այլեւս անհատուցանելի կարող ենդառնալ։ Իր ապագա գործունեության վերաբերյալ ինչպիսի նախընտրական խոստում­ներ էլ տա նախագահի պաշտոնին հավակնող իշխանական թեկնածուն, միեւ­նույն է, գործողհանցավոր համակարգի ճարտարապետներից մեկը լինելու նրա հանգամանքը հավատ չի կարող ներշնչել այդ խոստումների նկատմամբ։ Փոխպարտավորվածության եւ հանցակցությանբազմաթիվ թելերով կապված լինելով ավազակապետական համակարգի բոլոր դերակատարների հետ, նա, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող սահմանազատվել այդ համա­կար­գից, առավել եւս՝ վերափոխել այն, քանի որ կամա թե ակամա դարձել է նրա պատանդը։ Ուստի այս ճանապարհը անխուսափելի կոր­ծան­ման ճանապարհն է։

* * *

Մյուս ճանապարհը կամ այլընտրանքը մեկն է՝ վստահել այնպիսի իշ­խանության, որը երկիրն առաջնորդի հակառակ ուղղությամբ, այսինքն՝ դեմ­քով շրջվի դեպի մարդը, քաղաքացին եւժողովուրդը։ Հետեւաբար, Հայաս­տա­նի հաջորդ նախագահի համար գործունեության ուղեցույց պիտի ծառայի հայ ժողովրդի մտահոգությունների, բաղձանքների, նյութական եւ հոգեւորպա­հանջ­մունքների այն փաթեթը կամ նրա երազած «վերագտյալ դրախտի» այն պատկերը, որը ես փորձեցի ներկայացնել նախորդ գլխում, եւ որը, վերջին հաշվով, հանգում է Հայաստանընորմալ երկրի վերածելու պարզ գաղա­փա­րին։ Իմ ծրագիրը ճիշտ ընկալելու համար կառաջարկեի վերընթերցել այդ ոչ այնքան ծավալուն գլուխը եւ մտապահել այն բոլոր հարցերը, որոնցլուծումը ժողովուրդն ակնկալում է իշխանություններից։

Չեմ կարծում, թե հիմքեր կան ժողովրդի համեստագույն ակնկա­լիք­ների իրականացման հույսերը կապելու ներկա իշխանությունների հետ, քա­նի որ նրանք անցած տասը տարիներիընթացքում ոչ միայն այդ ուղղությամբ որեւէ քայլ չձեռնարկեցին, այլեւ, ընդհակառակը, ժողովրդին դատա­պար­տե­ցին կատարյալ ստրկության՝ ոտնահարելով արժանապատիվ կյանքինրա բնա­կան իրավունքը եւ պղծելով նրա բոլոր սրբություններն ու բարոյական սկզբունք­ները։ Համոզված եմ նաեւ, որ ժողովուրդն այլեւս չի գայթակղվի նրանց խոս­տումներով կամընտրակաշառքով, եւ թույլ չի տա նրանց վեր­ար­տադրու­թյունը։ Հետեւաբար, «վերագտյալ դրախտի» երազանքի իրակա­նաց­ման կամ նորմալ պետության կայացման հիմքերը դնելուպատաս­խանա­տվու­թյունը կրելու են Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները։

Ցավալի է նշել, որ անկախության 17-րդ տարում Հայաստանի հասա­րա­կու­թյունը հարկադրված է վերադառնալ քաղաքական եւ սոցիալ-տնտե­սա­կան բնույթի այնպիսի խնդիրներիարծարծմանը, որոնք վաղուց պետք է գտած լինեին իրենց լուծումը։ Խոսքը վերաբերում է Անկախության շարժման գաղափարախոսության եւ Հայաստանի Հանրապետության Սահմա­նադրու­թյան հիմքում դրված հիմնարար սկզբունքներին, այն է՝ իշխանության ճյու­ղերի հավասարակշռություն, օրենքի գերակայություն, ժողովրդավարական ազա­տություններիապահովում, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտ­պանություն, շուկայական տնտեսակարգի արմատավորում, քաղա­քա­ցիական հասարակության ձեւավորում եւ այլն։ Թեեւ այսամենը հստակորեն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Հիմնական օրենքում, սակայն իրականությունը դեռեւս շատ հեռու է արդիական պետության նրա հռչակածգաղափարախոսությունից։ Ուստի զարմանալի չպետք է թվա, որ նախագահի պաշտոնում իմ գործունեության ծրագրի առաջնահերթությունները, մանրա­մասնություններով հանդերձ,հանգելու են վերը նշված հիմնարար սկզբունք­ների վերահաստատմանը։ Դրա անհրաժեշտությունը բխում է նրանից, որ այդ սկզբունքների կիրառումը, դժբախտաբար, նույնքան այժմեականեւ հրատապ է այսօր, որքան տասնյոթ տարի առաջ։

 

Նորմալ երկրի ուրվանկարը՝ քաղաքական լեզվով

  1. Ներքին քաղաքականության բնագավառում Հայաստանի Հանրա­պե­տու­թյան ապագա նախագահի իրականացնելիք առաջնահերթ խնդիրներն են.

Սահմանադրական կարգի վերականգնումը, այն է՝ իշխանության ձե­ւա­վորումը բացառապես ազատ ընտրությունների միջոցով.

Ներկա բրգաձեւ ավազակապետական համակարգի կազմաքանդումը, օրենս­դիր, գործադիր եւ դատական իշխանությունների անկախության եւ հավա­սա­րակշռության ապահովումը.

Լիարժեք ժողովրդավարության հաստատումը, խոսքի, մամուլի, խղճի ազատության երաշխավորումը, բազմակուսակցականության եւ պառլա­մեն­տա­րիզմի վերջնական արմատավորումը.

Քաղաքացիական հասարակության ինստիտուտների՝ տեղական ինք­նակառավարման մարմինների, արհմիությունների, ստեղծագործական միու­թյունների, ոչ կառավարական կազմակերպությունների ամրապնդումը.

Իրավապահ մարմինների եւ բանակի՝ քաղաքականության մեջ ներ­քաշ­վածության գոյություն ունեցող պրակտիկայի բացառումը.

Վարչական ավելորդ օղակների վերացումը եւ վերջին տասը տարի­ների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատի կրճատումը։

  1. Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի նոր իշխա­նու­թյունների առջեւ կանգնած խնդիրների շարքում իրենց կարեւորությամբ առանձնանում են.

Ազգային շահերի վրա հիմնված հավասարակշիռ եւ կառուցողական դիվանագիտության վերականգնումը, աշխարհի բոլոր երկրների հետ բարե­կա­մության եւ փոխշահավետ համագործակցության ձգտումը.

Միջազգային կազմակերպությունների առջեւ ստանձնած պարտավո­րու­թյունների կատարումը, նախկինում կնքված միջպետական բոլոր պայմա­նագրերի նկատմամբ հավատարմության վերահավաստումը.

Բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումն ու խորա­ցու­մը անմիջական հարեւանների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի հետ, կա­ռուցողական ջանքերի գործադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարա­բերությունների կարգավորման ուղղությամբ.

Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահա­րումը, միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական համակարգերում երկրի ներգրավվածության աստիճանի բարձրացումը.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում քա­ղաքական կամքի դրսեւորումը, հանդես գալով արցախահայության ինքն­որոշ­ման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից։

  1. Օրինականության վերականգնման ասպարեզում ծրագրվում է իրա­կա­նացնել իրավական պետության կայացմանն ու երկրի բարոյա-հո­գե­բա­նա­կան մթնոլորտի առողջացմանն ուղղված հետեւյալ հրատապ միջոցառումները.

Օրենքի առջեւ մարդկանց հավասարության եւ դատարանների լիա­կա­տար անկախության ապահովում՝ բացառելով իշխանության մյուս թեւերի կողմից դատավորների վրա գործադրվող որեւէ ճնշում.

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների ընդլայնում՝ նպատակ հետապնդելով այդ ինստիտուտը վերածելու պետական հաստա­տությունների, մասնավորապես, իրավապահ մարմինների իրական եւ արդյու­նավետ հակակշռի.

Անզիջում պայքար կոռուպցիայի, պաշտոնեական չարաշահումների, կաշառակերության, դրամաշորթության, վիճակագրական կեղծարա­րություն­ների, քրեական եւ տնտեսական հանցագործությունների դեմ.

Բնակչության ձեռքում գտնվող ապօրինի զենքի եւ զինամթերքի կար­գավորված առգրավում, կազմակերպված հանցագործություններին, մանա­վանդ զինված ավազակախմբերի գործունեությանը վերաբերող օրենսդրու­թյան խստացում.

Առանձնահատուկ վերաբերմունքի դրսեւորում անցյալում կատարված աղմկոտ հանցագործությունների՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի եւ գազի ներկրման հետ կապ­ված մեքենայությունների, սեփականաշնորհման բնագավառում տեղի ունե­ցած չարաշահումների բացահայտման նկատմամբ.

Հետեւողական աշխատանք ներկա իշխանությունների եւ նրանց հո­վա­նավորությունը վայելող որոշ ընկերությունների կողմից ժողովրդից հափշտակ­ված գումարները պետական գանձարան վերադարձնելու եւ դրանք գլխավորապես բնակչության սոցիալական կարիքների բավարարմանը ծառայեցնելու ուղղությամբ.

Ակտիվ մասնակցություն տեռորիզմի, թմրաբիզնեսի, փողի լվացման, մարդկանց ապօրինի առեւտրի (թրաֆիկինգ) դեմ միջազգային հանրության կողմից հայտարարված անհաշտ պայքարին.

Տնտեսական հանցագործությունների բացահայտման ընթացքում օրի­նականության լիարժեք գործադրում, վհուկների որսի եւ սեփականության վերաբաշխման միտվածության իսպառ բացառում.

Ոստիկանության, Անվտանգության ծառայության, Դատախազության, Հարկային տեսչության, Մաքսային վարչության աշխատակիցների եւ դատա­վոր­ների աշխատավարձի կտրուկ հավելում՝ նրանց աշխատանքի արդյունա­վե­տությունը բարձրացնելու եւ ապօրինի եկամուտներ ստանալու գայ­թակղու­թյունից զերծ պահելու նպատակով։

  1. Տնտեսական բնագավառում Հայաստանի հաջորդ իշխանու­թյունների առջեւ կանգնած գլխավոր մարտահրավերը արդյունաբերության զար­գացման խթա­նումն ու բնակչության կենսամակարդակի որակական փո­փո­խության ապա­հովումն է, ինչին նախատեսվում է հասնել հետեւյալ սկզբուն­քային միջոցա­ռումների իրականացման շնորհիվ.

Կառավարման բարելավում, օրինականության հաստատում, բարե­փո­խումների նոր փաթեթի ընդունում, ստվերայնության կրճատում կամ, ավե­լի ճիշտ, պետական ռեկետի վերացում.

Շուկայական տնտեսության երեք հիմնական սկզբունքների հետեւո­ղական գործադրում, ինչը ենթադրում է՝ տնտեսավարող սուբյեկտներին հա­վասար հնարավորությունների ընձեռում, ազատ մրցակցության ապահովում եւ սեփականության անձեռնմխելիության երաշխավորում.

Օրինականության եւ լիակատար թափանցիկության ապահովում սե­փականաշնորհման, պետական գույքի եւ հողի վաճառքի, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, լիցենզիաների տրամադրման եւ շինարա­րա­կան աշխատանքների թույլտվության հարցերում.

Հարկային օրենսդրության կատարելագործում, հարկման բազայի ընդ­լայ­նում, հարկային բեռի հավասարաչափ բաշխում, խոշոր ձեռներեցների անխտիր ընդգրկում հարկման դաշտ, «Պարզեցված հարկի օրենքի» գործա­դրման շարունակում, պետության կողմից հարկային կանխավճարների եւ ավե­լացված արժեքի հարկի վերադարձման երաշխավորում.

Հակամենաշնորհային քաղաքականության հետեւողական իրագոր­ծում, ներմուծվող ապրանքների շուկայում քվոտաների բաշխման եւ մենա­շնոր­հային դիրքի առաջացման անթույլատրելիություն, ոչ բարեխիղճ մրցակ­ցության կամ մենաշնորհային գործելակերպի պարագայում օրենքով նախա­տեսված խիստ պատժամիջոցների կիրառում.

Արտադրության խթանմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների իրականացում, նկատի ունենալով, մասնավորապես, հիմնական կապի­տա­լում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում եւ դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաեւ շահութահարկից կան­խավճարներ մուծելու պրակտիկայի դադարեցումը եւ ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ.

Պետական աջակցության ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության, մասնավորապես, ինֆորմացիոն եւ տելեկո­մու­նիկացիոն բնագավառներում գործող արտադրությունների եւ մատուցվող ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ՝ արագագործ եւ մատչելի ին­տերնետային ցանցի համատարած ներդրման գործում.

Գյուղացիական տնտեսությունների սպասարկման ենթակառուց­վածք­ների ստեղծում, որոնց տակ ենթադրվում են՝ այդ տնտեսությունների ֆի­նանսավորման կազմակերպման, ագրոսպասարկման, ոռոգման, գյուղ­մթերք­ների վերամշակման եւ իրացման համակարգերը. որպես գյուղատնտե­սու­թյան զարգացմանն ուղղված լրացուցիչ միջոցներ նախատեսվում են՝ պե­տու­թյան մասնակ­ցու­թյամբ գյուղացիական տնտեսությունների բերքի պարտա­դիր ապահովա­գրու­մը, ներմուծվող սերմնացուի վրա ավելացված արժեքի հարկի տարածման վերացումը եւ դիզելային վառելիքի ազատումը ակցի­զա­յին հարկից, ինչպես նաեւ՝ պետության կողմից պարբերական աջակցության ցուցաբերումը սերմ­նացուի, պարարտանյութերի, տոհմային հոտի ձեռք­բեր­ման գործում.

Բանկային գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայում, մասնավորապես, Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությունների ընդ­լայ­նում՝ ի հաշիվ նրա նախագահին վերապահված անհամաչափ լիազորու­թյունների, նոր բանկերի գրանցման պահանջների մեղմացում, ներդրումային հիմնադրամների, ֆոնդային բորսայի, վարկային կազմակերպությունների գոր­ծունեության խթանում։

  1. Սոցիալական ոլորտում Հայաստանի նոր իշխանությունների գործու­նեության հիմքում ընկած են լինելու աղքատության վերացման, զբաղվա­ծու­թյան եւ ծնելիության խթանման խնդիրները, որոնց լուծման համար, առա­ջին հերթին, ծրագրվում է իրականացնել հետեւյալ անհետաձգելի միջոցառումները.

Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում՝ միջին աշխատավարձի գծով՝ տարեկան շուրջ 20, իսկ թոշակների գծով՝ շուրջ 30–40 տոկոսի չափով, ինչպես նաեւ՝ պետության կողմից մասնավոր կենսաթոշա­կա­յին հիմնադրամների գործունեության երաշխավորում.

Երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստների կտրուկ հավելում՝ 2008 թվականից եւեթ դրանք սահմանելով՝ 500.000, երրորդ երեխայից սկսած՝ 1.000.000, իսկ հինգերորդ երեխայից սկսած՝ 1.500.000 դրամի չափով.

Բնակչության խորհրդային ավանդների ձեւակերպումը որպես պետա­կան պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի անգամ ավելի արագ եւ կրկնակի անգամ ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվա­կանին ընդունված օրենքով.

Ի տարբերություն, այսպես կոչված, էլիտար շինարարության խթան­մանը, պետության կողմից սոցիալական բնակարանային շինարարության լայ­նածավալ ծրագրի իրականացում, որի խնդիրն է երիտասարդ կամ բնա­կարանազուրկ ընտանիքներին անվարձ տրվող բնակարաններով ապահովումը.

Առ 1-ը հունվարի 2005 թ. դրությամբ զինվորական ծառայությունից խուսափած եւ արտասահմանում ապաստանած շուրջ քսան հազար երիտա­սարդների նկատմամբ համաներման կիրառում, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պարագայում զինված ուժերի զգալի կրճատում եւ աստիճանական անցում պայմանագրային ծառայության.

Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում պետական ծրագրերի դերի եւ տեսակարար կշռի մեծացում, հավաստագրային եւ հաս­ցեագրված ֆինանսավորման համակարգերի ներդրում, մասնավոր կապի­տալի ներգրավվածության ընդլայնում, ապահովագրական եւ հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործում, բուհական ուսման վարձերի ձեւավորումը կանոնակարգող եւ դրանց աճը զսպող մեխանիզմների կիրառում, Հայաստանի բուհերի օժտված ուսանողների կրթությունն արտասահմանում կազմակերպելու նպատակով պետական հատուկ հիմնադրամի ստեղծում։

Այսպիսով, ամենահամեստ հաշվարկներով, Հայաստանի Հանրա­պետու­թյան սոցիալ-տնտեսական զարգացման ներկայացվող ծրագրի համաձայն նախատեսվում է՝ 2008–2012 թթ. ընթացքում կրկնապատկել երկրի համա­խառն ներքին արդյունքը, եռապատկել պետական բյուջեն ու միջին աշխա­տա­վարձը եւ քառապատկել միջին կենսաթոշակը։ Ինքնըստինքյան հաս­կա­նալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, շրջա­փա­կումների վերացման եւ հայ-թուրքական սահմանի բացման պարագայում սպասելի են շատ ավելի տպավորիչ արդյունքներ։

* * *

Ցանկացած ընտրություն եթե ոչ անպայման պառակտում, ապա որո­շակի լարվածություն է առաջացնում հասարակության մեջ։ Ուստի ապագա նախագահից պահանջվում է իր գործունեության առաջին իսկ օրվանից լուրջ քայլեր ձեռնարկել այդ լարվածությունը մեղմելու եւ հանդուրժողականության ու ազգային համախմբման մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Վստահեցնում եմ, որ հաղթանակի պարագայում ես անշեղորեն առաջնորդվելու եմ այդ գիտակցությամբ։

6 հունվարի, 2008 թ.

Բաժիններ

Պահոց

Հայեցակարգային փաստաթղթեր

Քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական եւ կրթա-մշակութային բնագավառներում Հայ Ազգային Կոնգրեսի որդեգրած ռազմավարությունն արտացոլված է հետեւյալ բովանդակալից մասնագիտական փաստաթղթերում (փակագծերում նշված է յուրաքանչյուր փաստաթղթի հրապարակման թվականը).

«100 քայլ». Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր (22.02.2010)

Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ
(01.07.2010)

– Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր (02.09.2010)

– ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր (15.04.2011)

Մշակութային մանիֆեստ
(27.12.2011)

– Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ
(22.01.2012)

– Ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ (21.02.2012)

– ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության զարգացման հեռանկարային ծրագիր (21.03.2012)

– Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ (21.03.2012)

– Արդյունաբերության զարգացման ծրագիր (28.03.2012)

– Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ (29.03.2012)

Pin It on Pinterest