Խոր վշտով տեղեկացանք ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դասախոս, արաբագետ, Համաժողովրդական շարժման ակտիվ ու եռանդուն մասնակից Երվանդ Փանոսի Մինասյանի մահվան մասին։

Երվանդ Մինասյանը 1972-1977 թթ. ուսանել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժնում, իսկ 1962-1970 թթ.` Բաղդադի համալսարանի Քաղաքական գիտությունների և իրավունքի ֆակուլտետում։

1992 թ.-ից մինչև դասախոսել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում, 1982-1999 թթ. Հանրային ռադիոյի և հեռուստաընկերության արաբերենի խմբագիրն էր։

Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Մինասյանների ընտանիքին՝ այս ցավալի կորստի կապակցությամբ։

Հոգեհանգիստը վաղը՝ մայիսի 31-ին, ժամը 18։00-ին․ «Անդորր» սրահում։

Թաղումը՝ հունիսի 1-ին, ժամը 14։00-ին՝ նույն վայրից։

Pin It on Pinterest