Մամլո հաղորդում
Մայիսի 16-ին Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրսյանը հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանգետ Վլադիմիր Կազիմիրովի հետ՝ վերջինիս խնդրանքով:
Հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաեւ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:
ՀԱԿ գրասենյակ