Մամլո հաղորդում

Այսօր, մայիսի 14-ին, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին՝ Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրա զարգացման հեռանկարները:

Դեսպանի խնդրանքով Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է Հայ Ազգայինյ Կոնգրեսի մոտեցումները, անդրադառնալով հարատեւ ժողովրդավարության հաստատման գործընթացում Կոնգրեսի անելիքներին:

Քննարկվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման, Ընտրական օրենսգրքում անհրաժեշտ փոփոխությունների, մաքուր համամասնական ընտրակարգի անցնելու, ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի բացառման հարցերը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի եւ գործարարության տարանջատման կարեւորությունը:

Քննարկվեցին նաեւ Ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքական ասպեկտները, ինչպես նաեւ հնարավոր սրացումների հետ առնչվող մարտահրավերները:

Դեսպանը եւ Լեւոն Զուրաբյանը խոսել են նաեւ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի համագործակցության՝ ժողովրդավարության խորացման եւ դատաիրավական բարեփոխումների ծրագրերի վերաբերյալ:

Pin It on Pinterest