Ազգային ժողովը նոյեմբերի 14-ի քառօրյա նիստի առաջին օրը քննարկման է դրել օրենքի նախագիծ, որով հաջորդ տարվա հունվարի մեկից յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց կատարվելու է 1000 դրամի չափով պահում, որն ուղղվելու է զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների կարիքների փոխհատուցմանը:

Նախագծի հետ կապված իր դիիտարկումները հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը.

«Մեզ բաժանված է ԱԺ լիագումար նիստում քննարկվող հարցերի հաջորդականությունը, համաձայն որի՝ սկզբից պետք է քննարկվի զինծառայողների հետ կապված նախագիծը, իսկ հետո պետական բյուջեի հաստատման հարցը: Ես առաջարկում եմ, որ մենք վերանայենք այդ հաջորդականությունը և սկզբից քննարկենք բյուջեն և նոր անդրադառնանք այդ երկրորդ հարցին, որովհետև մեր խոր համոզմամբ այդ բոլոր հարցերը կարող են լուծվել պետական բյուջեի շրջանակներում:

Այո, փոխհատուցման հարցը մեր պետության առաջնային պարտավորությունն է, և դա  պետք է լուծվի միգուցե անգամ ավելի մեծ ծավալով, քան նախատեսված է փոխհատուցման մասին օրենքի նախագծով, և մենք դրա կողմնակիցն ենք, համարում ենք, որ դա պետք է անպայման արվի, բայց դա կարելի է անել ոչ թե լրացուցիչ հարկատեսակներ մտցնելու, այլ բյուջեի ծախսերի միջոցով, և դրա համար մենք կարող ենք դա քննարկել:

Վստահ եմ, որ կարող ենք գտնել միջոցներ այդ հարցերի լուծման համար, իսկ այսպես ստացվում է, որ մենք ուղղակի փորձում ենք խաղալ ժողովրդի զգացմունքների վրա և լրացուցիչ հարկատեսակներ սահմանել՝ այդ քողածածկույթի ներքո: Դա շատ ցինիկ և վտանգավոր մոտեցում է, և նորից եմ առաջարկում փոխել հաջորդականությունը և անդրադառնալ այդ նախագծին միայն բյուջեի քննարկումից հետո»,- առաջարկեց Լևոն Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Pin It on Pinterest