1435220123,0062Հունիսի 24-ին  Լեւոն Զուրաբյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ Գերմանիայի պատվիրակությանը՝ պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի գլխավորությամբ։ Հանդիպման ընթցքում Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ պայքարի օրեցօր թափ հավաքող պայքարը, ինչպես նաեւ ցուցարարների, քաղաքացիների եւ լրագրողների դեմ տեղի ունցած բռնությունների մանրմասները։

Զրույցի ընթացքում ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր պատկերը, մասնավորապես՝ ընտրական ինստիտուտի ոչնչացումը իշխանությունների կողմից, այսպես կոչված Սահմանադրական բարեփոխումների իրական ու բուն նպատակները, հեռուստատեսության նկատմամբ իշխանության կողմից տոտալ վերահսկողությունը եւ գրաքննությունը, քաղբանտարկյալների վերաբերյալ խնդիրները։

www.anc.am

Pin It on Pinterest