1415894998,7442Աժ-ում այսօր կայացած Եռյակի նիստում որոշում է ընդունվել, որ 12 կետերի հետ կապված իշխանությունների հետ որևէ բանակցություն անիմաստ է: Այս մասին Եռյակի նիստից հետո լրագրողներին ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ բանակցություններ նախաձեռնելով՝ իշխանությունները հերթական անգամ փորձում են իմիտացիոն և անարդյունք գործընթաց սկսել, և որ իշխանությունները կարող են 12 կետերից ցանկացածը կամ ամբողջը կատարել առանց ընդդիմության հետ որևէ բանակցություններ վարելու: Ընդ որում՝ Զուրաբյանը նշեց, որ 12 կետերի կատարում-չկատարումը որևէ կերպ չի կարող ազդել Համաժողովրդական շարժման ընթացքի և ռազմավարության վրա:

Նա նշեց նաև, որ ԱԺ Եռյակը խորհրդարանի մյուս ոչ իշխանական ուժերի հետ միասին մոտ օրերս կնախաձեռնի ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ արտահերթ նիստ: Եթե մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն մասնակցի այդ նիստին և քվեարկի նախագծի օգտին, շատ լավ, իսկ եթե ոչ՝ հերթական անգամ կապացուցի, որ Սերժ Սարգսյանի խոսքերը որևէ արժեք չունեն:

Զուրաբյանի խոսքով, այդուհանդերձ, նույնիսկ ԸՕ-ում փոփոխություններ անելու դեպքում Համաժողովրդական շարժման օրակարգը և ռազմավարությունը չի փոխվելու:

[youtube id=”n_mqTD2rW-U” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]

Pin It on Pinterest