Ազգային ժողովի ընդդիմադիր կուսակցությունների` Հայ Ազգային Կոնգրեսի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» հերթական հանդիպման ժամանակ քննարկվել է օրակարգային չորս հարց: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ քննարկվել է առաջիկայում մարզային այցելությունների ժամանակացույցի վերջնական հաստատումը, 12+1 կետերի գնահատականների ամփոփումը, ինչպես նաև հոկտեմբերի 10-ին օրակարգի ձևակերպումը:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ որոշում է կայացվել, որ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում պետք է անցկացվեն մարզային հանրահավաքներ, ժամանակացույցը ընդդիմադիր ուժերն արդեն իսկհրապարակել են:
Անդրադառնալով 12+1 կետերի գնահատականների ներկայացմանը՝ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ դեռ աշխատանքներ են տարվում վերջնական տեսքի բերելու համար, նախատեսվում է ամփոփել մինչև սեպտեմբերի 30-ը:
Հակոբյանը տեղեկացրեց, որ սկսվել են նաև միասնական օրակարգի քննարկման աշխատանքները, ապա ավելացրեց, որ գնահատականները չեն սահմանափակվելու միայն 12+1 կետերով, այլ կլինի ավելի ընդգրկուն օրակարգ: Այդ առումով Հակոբյանը կարևորեց նաև մարզային այցելությունները, որոնք կազդեն ընդհանուր օրակարգի ձևավորման վրա:
Ռուբեն Հայոբյանը չի բացառել նաև շուրջօրյա հանրահավաքների անցկացումը:
newsline.am
[youtube id=”QXo7LC9clS4″ width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]