HAK nkarՓետրվարի 27-ին ԵՄ դեսպանատանը Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հանդիպել է Հայաստանում հավատարմագրված՝ Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդում է Կոնգրեսի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի քաղաքականության նոր իրողություններին, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրին, Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ իրականացված քաղաքական հաշվեհարդարին, սահմանադրական փոփոխություններին, քաղաքական ընդդիմության հետագա անելիքներին և այլ հարցերի:

Դեսպանների խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանը հանդես է եկել կարճ ելույթով, որից հետո հանգամանորեն պատասխանել նրանց հարցերին:

Կոնգրեսի պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, վարչության անդամներ Ավետիս Ավագյանն ու Արման Մուսինյանը:

www.anc.am

Pin It on Pinterest