Levon-Zurabyan1Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, խորհրդարանում ասաց.

«Մենք միամիտ չենք և հասկանում ենք, որ դուք՝ որպես ՀՀԿ-ի թիմի անդամ և ԱԺ նախագահ, լիովին աջակցել եք Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ի որոշումներին՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի: Սակայն վերանալով այդ արձանագրումից և դիտարկելով ձեզ զուտ ԱԺ նախագահի դերում` մենք համարում ենք, որ ՀՀ-ում ստեղծված այդ իրավիճակում ԱԺ-ն իր անհետաձգելի հարց պետք է դարձնի Գագիկ Ծառուկյնաի և ԲՀԿ-ի նկատմամբ Սերժ Սարգսյանի անձնական մասնակցությամբ և դերիժորությամբ սանձազերծված ահաբեկչական գործողությունները, Սերժ Սրագսյանի հակասահահմանադրական հարձակումները քաղաքական ազատությունների վրա և դրան հաջորդած բռնաճնշումները ԲՀԿ-ի 500-ից ավելի անդամների նկատմամբ: Այլ կերպ գնահատել դա, քան գրոհ մեր քաղաքական ազատությունների վրա, չի կարելի որակել»,- նկատեց Զուրաբյանը:

Լևոն Զուրաբյանին ընդհատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ նա ԱԺ նախագահին ուղղված՝ քառօրյայի օրակարգի վերաբերյալ հարց չի հնչեցնում, և որ նման հայտարարություն կարող էր անել վարման կարգի վերաբերյալ իրեն տրված ժամանակի ընթացքում: Լևոն Զուրաբյանն էլ, օգտվելով վարման կարգի վերաբերյալ խոսելու իրավունքից, հայտարարեց, որ քանի որ  պարզ դարձավ, որ իշխանական մեծամասնությունը չի պատրաստվում համարժեք արձագանք տալ կատարված հանցագործություններին, ապա միակ համարժեք արձագանքը ժողովրդին կոչ անելն է մասնակցել մարտի մեկին կայանալիք հանրահավաքին:

[youtube id=”9R4OWBbTKig” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]