Տեղի ունեցավ ՀԱԿ նորընտիր վարչության առաջին նիստը։ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը վերընտրվեցին կուսակցության փոխնախագահներ, իսկ Սամվել Աբրահամյանը՝ կուսակցության գործադիր քարտուղար։
Նիստը անցավ բուռն քննարկման մթնոլորտում, քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր։


