1414674665,4226Որքան էլ Հայաստանը ճկռում է տարբեր խնդիրների տակ, այնուամենայնիվ, ես կարեւորում եմ ու կարեւորելու եմ լեզվի հարցը: Լեզուն ոչ միայն հաղորդակցման միջոց է՝ այն ինքնություն է, անկախություն է, ազգային հպարտություն է, արժանապատվություն: Հայաստանում պետական հիմնարկները, պետական պաշտոնյաները անընդհատ ոտնահարում են իրենց անգրագետ, իրենց ոչ մաքուր հայերենով: Ոչ միայն չի լավանում, այլեւ վատանում է բուժհիմնարկներում, դպրոցներում, խանութներում, տարբեր պետական ձեռնարկություններում հայերենի վիճակը: Եւ հատկապես շատ այս ամենը վերաբերում է պետական պաշտոնյաներին:

Մասնավերապես, Վլադիմիր Պոզների հետ հաղոդրման ժամանակ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը հայերենին: Ամենեւին չանդրադառնալով Սովետական Միության գովերգմանը եւ այլ անհամաձայնությունները այդ ելույթի հետ, ինձ համար տարօրինակ էր “понимаю, но не воспринимаю”, ‘«Обама озабочен»-ի փոխարեն՝ «Обама озадачен», բարձրաձայնելու փոխարեն՝ «мы громко говорим» արտահայտությունները: Ես չեմ հասկանում, էս մարդու ելույթները նայող չկա՞: Ոչ միայն ես, այլեւ շատերն են այս ելույթից ամոթ զգացել: Դու կարող ես նրան չընդունել որպես քո երկրի նախագահ, բայց, այնուամենայնիվ, նա Հայաստանն է ներկայացնում, եւ Հայաստանը ներկայացնել, մեղմ ասած, ոչ գրագետ մակարդակով, ուղղակի ամոթ է:

Եւ սա ոչ միայն շարունակվում է վերեւում՝ քանի անգամ ասել ենք՝ «իչ»-ով խորհրդարանում իրար մի դիմեք: Այս մոնղոլական ավանդույթը պետք չէ շարունակել: Նույն է, թե «օղլին»: Ախր, հայկական ազգանունները այնքան ընդգրկուն ինֆորմացիա են պարունակում իրենց մեջ. դա եւ՛ տոհմն է, ե՛ւ մասնագիտությունն է, ե՛ւ ծագումնաբանությունն է: Իմացեք, որ հնարավոր է, վիրավորում եք այն մարդուն, ում դիմում եք «իչ»-ով:

Հեռուստատեսությունը սպանում է. սերիալներ նայեք՝ էդ աղբը որ հանկարծ միացնում ես, ֆիզիկական ցավ ես զգում: Մենք պետք է պայքարենք, ուրիշը չի պայքարելու: «Ինչ, որտեղ, երբ» եք խաղում, լավ եք անում, բայց եթեր մի՛ տվեք այլալեզու հաղորդումը: Կրթության նախարարը ի՞նչ իրավունք ունի եթերում խոսել օտար լեզվով, եթե կա օրենք՝ Հայաստանում հեռուստատեսության լեզուն հայերենն  է: Օրենքը մի կողմ՝ մենք բոլորս պետք է գիտակցենք, որ լեզուն արժանապատվության խնդիր է, ինքնության խնդիր է, եւ եթե այստեղ չենք պահպանելու, էլ որտե՞ղ ենք պահպանելու:

[youtube id=”8CH6R0hMZmo” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]

Pin It on Pinterest