LZurabyan-3Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիմնական զեկուցող Ռուբիկ Հակոբյանին դիմաեց մի հարցով, որը, որը, իր խոսքով ուղղել է տարբեր հասցեատերերի՝ ՍԴ-ին, քաղաքական ուժերին, ԵԽԽՎ, ԵԱՀԿ պատվիրակություններին:

«Բոլոր ժողովրդագրական ցուցանիշները Հայաստանում տարիներ ի վեր անկում են ապրում՝ Հայաստանում կամ միայն մեկ ցուցանիշ, որը մշտապես աճում է՝ համապետական ընտրություններում պաշտոնական մասնակցության թիվը: Ես շատ գիտնականների եմ դիմել, որ այս հարցի պատասխանը ստանամ, կուզեի իրականում դիմել իշխանություններին՝ հարցի վերաբերյալ որեւէ հոդաբաշխ պատասխան ստանալու համար, բայց քանի որ հիմնական զեկուցողը Դուք եք, ստիպված եմ հարցը Ձեզ տալ եւ լսել Ձեր կարծիքը այդ կապակցությամբ», — ասաց Զուրաբյանը:

Ռւոբիկ Հակոբյանը համաձայնեց, որ դա մեր ողբերգություններից է: Նրա խոսքով, հատկապես այն մարզերում է այդ ֆենոմենը ցցուն, որտեղ արտագաղթը ավելի շատ է: «Եթե վերցնենք այդ մարզերում ընտրողների թիվը, կտեսնենք, որ ինչքան շատ են արտագաղթել, այնքան ընտրողների թիվը մեծ է», — նշեց պատգամավորը:

Արձագանքելով՝ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իր ելույթում կապացուցի, որ համապետական ընտրություններին պարբերաբար շուրջ 500 հազար ձայն է կեղծվում, միեւնույն ժամանակ խնդրեց Ռուբիկ Հակոբյանին՝ իր գնահատականը տալ այս ցուցանիշի վերաբերյալ:

«Սա եզակի դեպքերից է, որ լիովին համակարծիք եմ, Ձեզ հետ: Երբ ՄԻՊ-ը զեկուցում էր, ես անդրադարձա այդ հարցին. վերջին 10 տարներին կյանքից հեռացած մեր քաղաքացիների 30-40 տոկոսը մշտապես մասնակցում է ընտրություններին: Նույն տրամաբանությամբ այդ նույն հանգուցյալները թոշակներ են ստացել, որի համար մարդիկ այսօր դատապարտվում են», — նշեց նա: