aramՀայաստանից արտագաղթողների թվերն ավելանում են, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ վերջին 6 ամսվա ընթացքում Հայաստանից գնացել եւ չի վերադարձել մոտ 113 հազար մարդ, որից շուրջ 52 հազարը՝ օդային ճանապարհով, 60-65 հազարը՝  ցամաքային ճանապարհով:

Ըստ Մանուկյանի՝ վերջին տարիներին միջինը 50-60 հազար մարդ է Հայաստանը կորցնում: «Սա լուրջ թիվ է, մեր ազգին սպառնացող ամենացավոտ խնդիրը»,- ասաց Մանուկյանը: Նրա խոսքով՝ տարեցտարի գնացողները ավելի են արագացնում հաջորդ տարիների արտագաղթի տեմպերը, քանի որ մեկնած հաջողակ հայերը իրենց մոտ են կանչում իրենց հարազատներին ու բարեկամներին: «Փաստորեն, ուժեղացող սփյուռքը թուլացնում է Հայաստանը», — ասաց Մանուկյանը՝ նշելով, որ արտագաղթը իր ազդեցությունը թողնում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա՝ առողջապահություն, հանրակրթություն, բիզնես եւ այլն:

«Հենց սրանով է նաեւ պայմանավորված անհապաղ իշխանափոխության անհրաժեշտությունը», — ասաց պատգամավորը:

Աղբյուը` ilur.am

[youtube id=”UUNnn-CdVmsHmdNfIS-Ne2VQ?version=3″ width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]