
Հայ Ազգային Կոնգրեսիվարչության
ՈՐՈՇՈՒՄ
Հայ Ազգային Կոնգրեսի իրավական հարցերի հանձաժողովի նախագահ նշանակելու և հանձնաժողովի գործառույթները սահմանելու մասին
Հիմնվելով Կոնգրեսի Կանոնադրության 8.2 կետի 16-րդ ենթակետի, 13.2 և 13.3 կետերիվրա, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունըորոշումէ.
1. ՀաստատելՀայ Ազգային Կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի հետևյալ կազմը.
Գագիկ Ջհանգիրյան` ՀԱԿ վարչության անդամ, Անահիտ Եղոյան` ՀԱԿ վարչության անդամ, Աշոտ Մանուկյան` ՀԱԿ վարչության անդամ, Գևորգ Գևորգյան – Մասիս` ՀԱԿ վարչության անդամ, Արմեն Խաչատրյան` ՀԱԿ անդամ, Սևակ Առաքելյան` ՀԱԿ անդամ:
2. Հանձնաժողովի նախագահ նշանակել Գագիկ Ջհանգիրյանին:
3. Հանձնաժողովի առջև դնել հետևյալ հիմնական խնդիրները.
— Տալիս է եզրակացություն կուսակցության ղեկավար մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ
— Տալիս է եզրակացություն Կանոնադրության մեջ առաջարկվող փոփոխությունների նախագծերի վերաբերյալ
— Իրավական օգնություն է ցույց տալիս ՀԱԿ անդամներին, համակիրներին
— Ապահովում է պետական, իրավական, դատական մարմինների հետ հարաբերություննթյունների իրավական կողմը
— Համակարգում է, անհրաժեշտության դեպքում, փաստաբանական ծառայություններից օգտվելու կարգը, ձեւը
— Կուսակցության կողմից տրված լիազորագրի հիման վրա ներկայացնում է կուսակցությանը դատական ատյաններում
— Մասնակցում է ՀԱԿ խմբակցության կողմից ԱԺ ներկայացված օրենքների, օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը
— Նախապատրաստում և կուսակցության նախագահի և վարչության հաստատմանն է ներկայացնում պետա – իրավական համակարգում, քաղաքացիների իրավունքների պաշտպանության բնագավառում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ կուսակցության դիրքորոշումներն ու տեսակետները արտահայտող քաղաքական հայտարարությունների նախագծերը
— Ընտրությունների շրջանում իրականացնում է ընտրական գործընթացների իրավաբանական փաստաթղթերը կազմելու, վստահված անձանց վերապատրաստելու, ուղեցույցներ կազմելու, ընտրական իրավունքի պաշտպանությանը ուղղված գործառույթները:
Հայ Ազգային Կոնգրես
Կուսակցության նախագահ` Լեւոն Տեր — Պետրոսյան


