ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին խիստ մտահոգել է, որ անհանգիստ է դարձել նաեւ Նախիջևանի հետ մեր սահմանը: Հունիսի 5-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվեցին Արարատի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը եւ 22-ամյա Բորիս Բենիկի Գասպարյանը.
«Սա նաեւ արտառոց է, քանի որ Նախիջեւան սահմանը մեզ համար հանգիստ, կայուն շփման գիծն է եղել, 1-2 նման բան եմ հիշում անցած 15 տարիների ընթացքում»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Ինչ պետք է անել` ուժեղացնելու համար մեր սահմանների անվտանգությունը: Պարոն Ջհանգիրյանի պատասխանը մեկն է` մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացում.
Մանրամասները տեսանյութում
Աղբյուր՝ a1plus.am


