Համագումար
Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է:
Համագումարն իրավասու է քննարկել և լուծել Կուսակցության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:
Համագումարը` ընդունում է Կուսակցության ծրագիրն ու հաստատում կանոնադրությունը, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանց մեջ, իր աշխատանքները կազմակերպելու նպատակով ձևավորում է ժամանակավոր հանձնաժողովներ, քննարկում և որոշումներ է ընդունում Կուսակցության գործունեության կարևորագույն խնդիրների և առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ, պատվիրակներից երկու տարի ժամանակով ընտրում է Կուսակցության նախագահ:
Հերթական համագումարը հրավիրվում է երկու տարին մեկ անգամ`վարչության կողմից: Համագումարի հրավիրման և օրակարգի մասին հայտնվում է Կուսակցության անդամներին ոչ ուշ, քան 30 օր առաջ:
Մինչ օրս, սկսած 1989 թ. 17 համագումարներ է անցկացրել Հայոց համազգային շարժումը, 2 համագումար` դաշինքը, իսկ 2013 թ. ապրիլի 14-ին Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության 1-ին (հիմնադիր) համագումարը:
Հայ Ազգային Կոնգրես կուսակցության 2-րդ եւ 3-րդ համագումարները կայացել են 2016 թ. դեկտեմբերի 17-ին եւ 2021 թ. մայիսի 16-ին: