ՆԱԽԱԳԱՀ

Լեւոն Տեր-Պետրոսյանի
կենսագրությունը

 

Արեւելագետ, բանասեր, պատմաբան, բանասիրական գիտություն­ների դոկտոր, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լե­ւոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քա­ղաքում։ 1946-ին՝ մանուկ հասակում, ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան՝ հաստատվելով նախ Կիրովական, իսկ 1947-ից՝ Երեւան քաղաքում։

ՆԱԽՆԻՆԵՐԸ – Տեր-Պետրոսյան ընտանիքը սերում է Կիլիկիո կա­թո­ղիկոս Հովհաննես Հաճընցու (1705–1721 թթ.) կոնդակով 1720 թվա­կանին Սսից Մուսա-լեռ ուղարկված Պետրոս քահանայից։ Վերջինիս հետ­նորդները, ժամանակի ընթացքում բազմանալով, ճյուղավորվել են Մուսա-լեռում հայտնի երեք մեծ գերդաստանի՝ բուն Տեր-Պետրոս­յան­ներ, Աբաջյաններ եւ Բոյաջյաններ։ Հորից-որդի փոխանցվող քահանա­նե­րի շարքը Տեր-Պետրոսյան գերդաստանում ընդհատվել է 1850-ական թվականներին։ Նրանցից մեկը Կիլիկիո տարածաշրջանում հռչակվել է Անթաքալը (Անտիոքացի) Տեր-Պետրոս մականվամբ։

Հորական պապը՝ Պետրոս Տեր-Պետրոսյան (1870–1937 թթ.), իր հաղ­թանդամ կազմվածքի պատճառով «Բարաքաթ (օրհնյալ)» անվանված, 1895 թվականին, հայտնի հեղափոխական Աղասի Թուրսարգիսյանի ազ­դեցությամբ, անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը, մասնակ­ցել է Զեյթունի 1896թ. ապստամբության շրջանում Կիլիկիայի տարբեր վայրերում (Հաճըն, Մարաշ, Մուսա-լեռ եւ այլն) ծագած ազատագրա­կան շարժումներին, ինչից հետո վեց ամիս արգելափակվել է թուրքա­կան բանտերում։ 1915 թվականին մասնակցել է Մուսա-լեռան հերո­սամարտին։

Մորական պապը՝ Պետրոս Ղարիբյան (մահ. 1951թ. Իջեւանի շրջա­նի Խաշթառակ գյուղում), Դաշնակցական կուսակցության համակիր, Առա­ջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Արգենտինա ար­տագնա աշխատանքից վերադառնալով, նույնպես մասնակցել է այդ հերոսամարտին։

Հորեղբայրը՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, ուսուցիչ, 1912 թվականին սպան­վել է օսմանյան բանակում։

ԸՆՏԱՆԻՔԸ – Հայրը՝ Հակոբ Տեր-Պետրոսյան (1908–1994 թթ.), Մու­սա-լեռան հերոսամարտի ժամանակ, 7-ամյա հասակում, 11-ամյա եղ­բոր՝ Կարապետի հետ, ուտելիք եւ ջուր է կրել դիրքեր։ Պատանեկության տարիներին եղել է Հնչակյան կուսակցության անդամ, իսկ հետագա­յում դարձել Սիրիա-լիբանանյան կոմունիստական կուսակցության հիմ­նադիրներից եւ քաղբյուրոյի մշտական անդամներից մեկը։ Ծառայած լինելով ֆրանսիական բանակի՝ Սիրիայում տեղակայված ստորաբա­ժա­նումներում՝ կուսակցական շրջանակներում հայտնի է եղել ֆրան­սե­րեն Սոլդա (զինվոր) մականվամբ։ Բազմիցս դատվել, բանտարկվել եւ աքսորվել է ֆրանսիական գաղութային իշխանությունների կողմից։ 1936 թվականին կամավորագրվել է Իսպանիայում մարտնչող ինտերնա­ցիո­նալ բանակին, բայց Բեյրութում ձերբակալվել է ֆրանսիական ժան­դար­մերիայի կողմից եւ աքսորվել իր ծննդավայր՝ Իսկենդերունի սան­ջակ։ Նույն թվականին, իր կուսակցական ընկերոջ՝ Ջորջ Կարապետ­յա­նի հետ, Իսկենդերունի բանտից փախցրել եւ Պաղեստին է անցկացրել Մերձավոր Արեւելքում Կոմինտերնի հայտնի ներկայացուցիչ Նախման Լիտ­վինսկուն եւ նրա կնոջը։ 1939-ին գլխավորել է Ալեքսանդրեթի գա­վա­ռը Թուրքիային հանձնելու ծրագրի դեմ ուղղված հայկական շարժու­մը։ 1940–1941 թթ., Սիրիա-լիբանանում հաստատված Վիշիստական ռե­ժիմի օրոք, ղեկավարել է Հալեպ քաղաքի ընդհատակյա դիմադրա­կան շարժումը։ Հայաստան փոխադրվելուց հետո երկար տարիներ աշխա­տել է Երեւանի Մյասնիկյանի անվան կահույքի գործարանում՝ սկզբում որպես վարպետ-կահույքագործ, այնուհետեւ՝ Արհկոմի նախագահ եւ Կուսկոմիտեի քարտուղար։ 1965 թվականից անցել է հանգստյան՝ ստա­նալով հանրապետական կարգի անհատական թոշակ։

Մայրը՝ Ազատուհի Տեր-Պետրոսյան, օրիորդական ազգանունը՝ Ղա­րիբ­յան (1915–2003 թթ.), տնային տնտեսուհի, ծնվել է Մուսա-լեռան հե­րոսամարտի օրերին, թուրքական բանակի գնդակոծությունների տակ, լեռան քարանձավներից մեկում։

Եղբայրը՝ Թելման Տեր-Պետրոսյան (1937–1997 թթ.), Անդրկովկասի ամենամեծ արդյունաբերական ձեռնարկություններից մեկի՝ «Հրազ­դան­մե­քե­նա» արտադրական միավորման գլխավոր տնօրեն (1985–1997 թթ.), ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր (1995–1997 թթ.)։

Եղբայրը՝ Պետրոս Տեր-Պետրոսյան (1941–2014 թթ.), տեխնիկա­կան գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի ճարտարապետա-շինա­րա­րա­կան համալսարանի ամբիոնի վարիչ։

Եղբայրը՝ Կամո Տեր-Պետրոսյան (ծնվ. 1946թ.), բժիշկ, սրտաբան, «Կա­րագյոզյան բարեգործական հիմնադրամի» ծրագրով Հայաստա­նում եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված մանկական առողջապա­հա­կան ցանցի կազմակերպիչ։

Քույրը՝ Իսկուհի Տեր-Պետրոսյան–Սեմիրջյան (1950–2015 թթ.), թուր­քագետ, մանկավարժ, տարրական դասարանների երկարամյա ուսուցիչ։

Կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյան, օրիորդական ազգանունը Պլես­կովս­կայա (ծնվ. 1947թ.), գերմանագետ, հեռուստալրագրող, Լենին­գրա­դի Գեր­ցենի անվան մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ։ Կնոջ հայ­րը՝ Ֆրաիմ Աբրամովիչ Պլեսկովսկի (1913–1978 թթ.), Սովետական բա­նակի կադրային սպա, Ֆիննական եւ Հայրենական մեծ պատե­րազմ­նե­րի մասնակից։ Կնոջ մայրը՝ Բրախա Լեյբովնա Կուրտաչ (1912–1994 թթ.), բժիշկ, վերապրել է Լենինգրադի բլոկադան։ Կնոջ եղբայրը՝ Ալեքսանդր (ծնվ. 1941թ.), մահացել է բլոկադայի ժամանակ։

Որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյան (ծնվ. 1975թ.), տնտեսագետ, գոր­ծարար։ Նրա կինը՝ Աննա Ավանեսյան (ծնվ. 1984թ.)։

Թոռները՝ Լեւոն (ծնվ. 1997թ.), Հակոբ (ծնվ. 2003թ.), Լուսիա (ծնվ. 2004թ.), Արեգ (ծնվ. 2018թ.) Տեր-Պետրոսյաններ։

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՐՋԱՆ

1953–1960 թթ. Լե­ւոն Տեր-Պետրոսյանն աշակերտել է Երեւանի № 43 յոթնամյա դպրոցում։

1960–1963 թթ. սովորել է Երեւանի № 17 միջնակարգ դպրոցում։

1963–1968 թթ.՝ Երեւանի պետական համալսարանի բանասիրա­կան ֆակուլտետի արեւելագիտության բաժնի ուսանող։

1969–1972 թթ.՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արեւելագի­տու­թյան ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ՝ աշ­խար­հահռչակ արեւելագետ-պատմաբաններ Ն.Վ. Պիգուլեվսկայայի եւ Ա.Գ. Լունդինի ղեկավարությամբ։ Ասպիրանտական շրջանում նրա դաս­ըն­կեր­ներն են եղել Ի.Մ. Ստեբլին-Կամենսկին (1995–2005 թթ.՝ Սանկտ-Պե­տերբուրգի համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, հետագայում՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմի­կոս), Մ.Բ. Պիոտրովսկին (ներկայումս՝ Սանկտ-Պետերբուրգի «Էրմի­տա­ժի» տնօրեն, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ) եւ Ե.Ն. Մեշչերսկայան (ներկայումս՝ Սանկտ-Պետերբուրգի հա­մա­լսարանի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր)։

1972թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Մարութա Նփրկերտցու ժողովածուն որպես պատմա-մատենագրական հուշար­ձան» թեկնածուական թեզը. Գիտխորհրդի նախագահ՝ լեզվաբան-իրա­նագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, համա­լսա­րանի Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, ԽՍՀՄ Գիտու­թյուն­ների ակադեմիայի թղթակից-անդամ (հետագայում ակադեմիկոս) Մ.Ն. Բոգոլյուբով. ընդդիմախոսներ՝ ասուրագետ-հայագետ, պատմական գի­տությունների դոկտոր, հետագայում Հայաստանի Գիտությունների ակա­դեմիայի ակադեմիկոս Գ.Խ. Սարգսյան եւ եբրայագետ-արամեագետ, բա­նասիրական գիտությունների թեկնածու Գ.Մ. Գլուսկինա։

1972–1978 թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների ակա­դե­միայի Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում՝ որ­պես կրտսեր գիտաշխատող։

1978–1985 թթ. վարել է Մաշտոցի անվան մատենադարանի գիտ­նա­կան-քարտուղարի պաշտոնը, միաժամանակ լինելով «Բանբեր Մա­տե­նադարանի» հանդեսի խմբագրական մարմնի անդամ եւ պատաս­խա­նատու քարտուղար։ 1985-ից՝ նույն հաստատության ավագ գիտաշ­խատող է (2001–ից՝ հասարակական կարգով)։

1982–1988 թթ. համատեղության կարգով «Հայ եկեղեցական մա­տե­նագրություն» առարկան է դասավանդել Մայր Աթոռ ս. Էջմիածնի հո­գեւոր ճեմարանում։ Նրա աշակերտների թվում են Հայոց եկեղեցու բազ­մաթիվ բարձրաստիճան հոգեւորականներ՝ Պարգեւ, Եզրաս, Մի­քա­յել, Աբրահամ, Նաթան, Վազգեն, Սեպուհ, Ասողիկ, Նավասարդ սրբա­զան­ները եւ այլք։

1987թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է «Հայ-ասո­րա­կան գրական կապերը IV–V դարերում» դոկտորական թեզը. Գիտ­խոր­հր­դի նախագահ՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-ան­դամ (հետագայում ակադեմիկոս) Մ.Ն. Բոգոլյուբով. ընդդիմախոսներ՝ իրա­նագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Ն. Բոլդիրեվ, եբրայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Կ.Բ. Ստար­կովա, բյուզանդագետ-հայագետ, պատմական գիտությունների դոկ­տոր Կ.Ն. Յուզբաշյան։

Լ. Տեր-Պետրոսյանը անդամ է ԽՍՀՄ Արեւելագետների ընկերակցու­թյան (1985թ.), Հայաստանի գրողների միության (1988թ.), ֆրանսիա­կան Ասիական ընկերության (1989թ.), Վենետիկի Մխիթարյան ակա­դե­միայի (1991թ.), պատվավոր դոկտոր (doctor honoris causa) Լա Վեռ­նի (1990թ.), Ստրասբուրգի (1992թ.), Սոֆիայի (1994թ.) եւ Սորբոնի (1996թ.) համալսարանների։

Տիրապետում է հայերենին եւ ռուսերենին, ինչպես նաեւ գիտա­հե­տա­զոտական աշխատանքի համար միանգամայն բավարար մակար­դա­կով օգտվում է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ասո­րերեն, արամեերեն, հին հունարեն, լատիներեն եւ հին եբրայերեն լե­զուներից։

Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների եւ բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրա­պարակումների (ճառեր, ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ, մամ­լո ասուլիսներ եւ այլն)։

Գիտության բնագավառում իր ուսուցիչներն է համարում Ն.Վ. Պի­գու­լեվսկայային, Ի.Մ. Դյակոնովին, Ա.Գ. Լունդինին, Ա.Վ. Պայկովային, Լե­ւոն Խաչիկյանին, Գագիկ Սարգսյանին, Էդվարդ Աթայանին, Հակոբ Անաս­յանին, Ռաֆայել Իշխանյանին, Կարեն Յուզբաշյանին եւ Պողոս Խա­չատր­յանին։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորում­նե­րի ժամանակ։

1965–1968 թթ. յուրաքանչյուր ապրիլի 24-ի նախորդ գիշեր, հա­մա­կուրսեցիներ Երջանիկ Աբգարյանի, Անդրանիկ Ալաջաջյանի եւ Գեղամ Քյու­րումյանի հետ, հայդատական բնույթի թռուցիկներ է փակցրել Երե­ւա­նի կենտրոնի շենքերի պատերին։ Նույն տարիներին Տեր-Պետ­րոս­յանն իր դպրոցական դասընկերոջ՝ Վրեժ Համբարձումյանի (1945-1975 թթ.) մի­ջոցով, կապեր է հաստատել Մոսկվայի հայ ուսանողների հայրենա­սի­րական մի խմբակի հետ: Համբարձումյանն, իր այլախոհական գոր­ծու­նեության պատճառով, մեկ-երկու տարի անց հեռացվել է նախ Մոսկ­վայի, ապա՝ Երեւանի պետական համալսարանից: Հետագայում, ի հի­շա­տակ Վրեժ Համբարձումյանի, Երեւանի No. 17 դպրոցը կոչվել է նրա անվամբ:

1966թ. ապրիլի 24-ին Կոմիտասի պանթեոնում կայացած ցույցին մաս­նակցության համար, իր ընկերներ Լեւոն Անանիկյանի, Ռուբեն Սա­քապետոյանի, Տիգրան Գամաղելյանի, Գեղամ Քյուրումյանի, Էդվարդ Բաղ­դասարյանի, Սամվել Մուրադյանի, Մարգարիտ Թախթաջյանի եւ Ար­մինե Փափազյանի հետ, ձերբակալվել եւ դատապարտվել է 10-օրյա կալանքի, 6 օր անցկացնելով Երեւանի բանտում, որտեղ 30-ից ավելի նրա խցակիցների թվում են եղել հետագայում հայտնի այլախոհներ դարձած Հայկազ Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը եւ Ստեփան Զատիկյանը։

1967թ. ապրիլի 24-ին, Երեւանի պետական համալսարանի «Հայ մշակույթի ակումբի» անդամների կազմում, առաջին չարտոնված պսակն է դրել Եղեռնի հուշարձանին։

1978–1987 թթ. անդամակցել է ազգային խնդիրներով մտահոգված մտավորականների մի ոչ ֆորմալ ընկերական ակումբի, որի մյուս ան­դամներն էին՝ ֆիզիկոսներ Արա Կոզմանյանը, Հայկ Մինասյանը, Արա Կեչյանցը, Սիմոն Շահազիզյանը, կենսաբան Կարեն Շահինյանը, բա­նա­ստեղծ-արվեստաբան Ռուբեն Անղալադյանը, արեւելագետներ Նիկոլայ Գեւորգյանը, Երջանիկ Աբգարյանը եւ Ժոզեֆ Ավետիսյանը։ Ակումբի քն­նարկումների առարկան են եղել հայոց լեզվի պահպանման, դպրո­ցա­կան կրթության, Ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռ­նա­յին Ղարաբաղի ճակատագրի եւ Հայաստանի ապագայի խնդիր­նե­րը։ Հատկանշական է, որ այդ ժամանակ Հայաստանում, իրարից ան­կախ, գործում էին համախոհ մտավորականների տասնյակ այդպիսի ոչ ֆորմալ ակումբներ։

1987թ. աշնանը կազմակերպել է Հայաստանի եւ Ղարաբաղի վե­րա­միա­վորման հարցով ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին հաս­ցեա­գրված պահանջագրի ստորագրահավաքը Մատենադարանի աշ­խա­տակիցների շրջանում։

1988թ. փետրվարի 22-ին, Ազատության հրապարակի հարթակից, ընթերցել է Ղարաբաղի հարցի արդարացի լուծման վերաբերյալ Մատե­նա­դարանի՝ ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններին ուղղված պա­հան­ջագիր-նամակը։

1988թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարա­բաղ» կոմիտեի նախագահ եւ այդ հանգամանքով մասնակցել է հան­րա­պե­տա­կան «Ղարաբաղ» կոմիտեի՝ մարտի 5-ին՝ Գրողների միու­թյան դահ­լիճում, եւ մարտի 19-ին՝ Կինոյի տանը կայացած հա­մա­գու­մար­ներին։

1988թ. մարտին, մի խումբ ընկերներով, ստորագրահավաք է կազ­մա­կերպել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների շրջանում՝ ար­տահերթ նիստ գումարելու եւ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշմանը դրական պատասխան տալու պահանջով։ Ստորագրահավաքին, որի արդյունքում հավաքվեց 110 պատգամավորի ստորագրություն, ակտիվորեն մասնակցել են՝ Սիմոն Շահազիզյանը, Էդվարդ Բաղդասարյանը, Հրաչ Թամրազյանը, Գալուստ Գամազյանը, Գրիգոր Պողպատյանը, Արա Կոզմանյանը, Կարեն Շահինյանը, Մանու­շակ Պետրոսյանը, Երջանիկ Աբգարյանը, Ռուբեն Անղալադյանը, Ժո­զեֆ Ավետիսյանը, Աշոտ Սարգսյանը, Նիկոլայ Գեւորգյանը, Արշակ Բա­նուչյանը, Արշակ Ղազարյանը, Խաչիկ Ստամբոլցյանը, Սեյրան Մաթե­ւոս­յանը, Արտաշես Առաքելյանը, Աղասար Հովհաննիսյանը, Սամվել Լա­ճիկյանը, Արտուշ Պապոյանը, Աշոտ Ղարիբյանը, Հայկ Մինասյանը, Ալեք­սանդր Թամանյանը եւ այլք։

1988թ. մարտ–մայիս ամիսներին սերտորեն համագործակցել է Հա­յաս­տանի մտավորականության ավագանու՝ Վիկտոր Համբարձում­յա­նի, Սիլվա Կապուտիկյանի, Սոս Սարգսյանի, Սարգիս Մուրադյանի, Զո­րի Բալայանի, Սերո Խանզադյանի, Հրաչիկ Սիմոնյանի, Մարո Մար­գար­յանի, Սեդա Վերմիշեվայի հետ՝ նրանց օգնելով Ղարաբաղյան խնդրին եւ սումգայիթյան ջարդերին վերաբերող փաստաթղթերի պատրաստ­ման եւ տարածման գործում։

1988թ. մայիսին ընդգրկվել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, որի մյուս անդամներն էին՝ Վազգեն Մանուկյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռաֆայել Ղազարյանը, Վանո Սիրադեղյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Դա­վիթ Վարդանյանը, Սամվել Գեւորգյանը եւ Սամսոն Ղազարյանը։ Ելույթ­ներով եւ ծրագրային քաղաքական վերլուծություններով հանդես է եկել տարվա ընթացքում կոմիտեի կազմակերպած բոլոր զանգվածային հան­րահավաքներում, հեղինակն է կոմիտեի եւ Հայոց համազգային շարժ­ման անունով տարածված 100-ից ավելի թռուցիկների, պատգամա­վո­րա­կան պատվիրանների եւ հասարակական պահանջագրերի։

1988թ. սեպտեմբերին «Ղարաբաղ կոմիտեն», նկատի ունենալով ձեր­բակալվելու հավանականությունը, պայքարն ընդհատակում շարու­նա­կելու համար, ստեղծեց մի զուգահեռ գաղտնի կոմիտե հետեւյալ կազ­մով՝ Երջանիկ Աբգարյան, Դավիթ Շահնազարյան, Ավետիք Իշխան­յան, Արշակ Սադոյան, Ալբերտ Բաղդասարյան, որոնց հաջորդ տարվա մարտին միացան նաեւ Վիտյա Այվազյանը, Սմբատ Հակոբյանը եւ Ստե­փան Ղարագեբակյանը (Մարգարյան):

1988թ. դեկտեմբերի 10-ին չորս ընկերների՝ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Սամվել Գեւորգյանի եւ Ալեքսան Հակոբյանի հետ ձերբակալվել է տխրահռչակ գեներալ Մակաշովի կողմից, Հայաստա­նում գտնվող Միխայիլ Գորբաչովի հրամանով։ Դրան նախորդել էր Ղա­րաբաղի «Կռունկ» կազմակերպության անդամ Արկադի Մանու­չա­րո­վի ձերբակալությունը։ 1988թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 1989-ի հուն­վարի 9-ը ընկած ժամանակամիջոցում ձերբակալվել են Ղարաբաղ կո­մի­տեի մյուս անդամներ Վանո Սիրադեղյանը, Սամսոն Ղազարյանը, Ռա­ֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյա­նը, Դավիթ Վարդանյանը, ինչպես նաեւ Ղարաբաղյան շարժման հիմ­նա­դիր Իգոր Մուրադյանը եւ «Գթություն» բարեգործական հիմնադրամի նա­խա­գահ Խաչիկ Ստամբոլցյանը։ 1989թ. հունվարի 9-10-ին բոլոր ձեր­բա­կալվածները տեղափոխվել են Մոսկվա եւ նախնական կալանքի տակ պահվել «Մատրոսսկայա տիշինա» եւ «Բուտիրյան» բանտերում։ Երե­ւա­նում հայտարարված Արտակարգ դրության ընթացքում պարե­տա­յին ժամի խախտման մեղադրանքով մեկամսյա կալանքի են ենթարկ­վել նաեւ Ղարաբաղյան շարժման շուրջ 600 ակտիվիստներ, այդ թվում հայտնի դեմքերից՝ Երջանիկ Աբգարյանը, Վազգեն Սարգսյանը, Դավիթ Շահ­նա­զարյանը, Արշակ Սադոյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Շահեն Պետ­րոս­յանը, Ավետիք Իշխանյանը, Վիտյա Այվազյանը եւ Սմբատ Հակոբյանը։

1989թ. մայիսի 30-ին, վեցամսյա բանտարկությունից հետո, միջազ­գային հանրության, ԽՍՀՄ ժողովրդավարական ուժերի եւ Հայաստանի բնակչության բողոքի հզոր ալիքի ճնշման տակ, բոլոր քաղբան­տարկյալ­ներն ազատ են արձակվել։

1989թ. հուլիսին Լ. Տեր-Պետրոսյանը, ֆրանսիական կառավարու­թյան օժանդակությամբ, լուրջ վիրահատության է ենթարկվել եւ չորս ամիս ապա­քինվել Փարիզում։

1989թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերա­գույն խորհրդի պատգամավոր։

1989թ. դեկտեմբերին, հաջորդելով Վազգեն Մանուկյանին, ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչեւ 1990թ. օգոստոսի կեսը։

1990թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախա­գա­հու­թյան անդամ։

1990թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգա­մա­վոր։

1990թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Գերագույն խորհրդի նախագահ՝ քվեարկությունների չորս փուլից հետո, քվեների 140–76 հարաբե­րակ­ցությամբ հաղթելով կոմկուսի թեկնածու Վլադիմիր Մովսիսյանին։

Levon Ter-Petrosyan1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

1991–1995 թթ., Բաբկեն Արարքցյանի հետ, գլխավորել է Գերա­գույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանա­դրու­թյան նախագիծը, Գերագույն խորհրդի հավանությանն արժանա­նա­լուց հետո, 1995թ. հուլիսի 5-ին ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի միջոցով։

1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական վիճահարույց, բայց միջ­ազգային դիտորդական առաքելությունների կողմից օրինական ճանաչ­ված ընտրությունների արդյունքում, քվեների 51.75%-ով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։

1996թ. դեկտեմբերի 3-ին, Լիսաբոնում գումարված ԵԱՀԿ գագաթ­նա­ժողովի ընթացքում, վետո է դրել Լեռնային Ղարաբաղի կար­գա­վի­ճա­կը կանխորոշող բանաձեւի վրա։

1998թ. փետրվարի 3-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտ­պանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ Անվտանգության ու ներ­քին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով եւ երկիրը ներքաղաքական ցնցում­նե­րից զերծ պահելու նկատառումով, հրաժարվել է ՀՀ նախագահի պաշ­տոնից։ Նրա հետ մեկտեղ, նույն պատճառներով, իրենց պաշտոններից կամավոր կերպով հրաժարվեցին նաեւ հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարներ եւ պատասխանատու աշխատողներ. Ազգային Ժո­ղո­վի նախագահ Բաբկեն Արարքցյանը, փոխնախագահներ Արա Սահակ­յանը եւ Կարապետ Ռուբինյանը, խորհրդարանական մշտական հանձ­նա­ժողովների նախագահներ Սամվել Գեւորգյանը, Վիգեն Խաչատր­յա­նը եւ Տեր-Հուսիկ Լազարյանը, Արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը, Տարածքային կառավարման նախարար Գալուստ Գա­մազ­յանը, Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը, Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը, Արմավիրի մարզպետ Սեդ­րակ Հովհաննիսյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Մանուշակ Պետրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Փափազյանը, Հանրապետության նախագահի խորհրդական­ներ Վահագն Խաչատրյանը, Նիկոլ Շահգալդյանը, Կարեն Շահինյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանը, մամլո քար­տուղար Լեւոն Զուրաբյանը, կադրերի բաժնի վարիչ Ժոզեֆ Ավետիս­յանը, Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը, «Ռեսպուբլիկա Արմենիա» պաշտոնաթերթի խմբագիր Արմեն Խանբաբ­յա­նը, Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան աշխատակիցներ Սամսոն Ղազարյանը եւ Վարդան Հարությունյանը։

1998–2007 թվականներին զբաղվել է գիտական աշխատանքով եւ հրատարակել մի քանի ծավալուն գրքեր, այդ թվում՝ «Խաչակիրները եւ հայերը» երկհատորյակը։

2007թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի եւ հասարակական կազ­մակերպությունների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։

2008թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններում պաշտո­նա­կան տվյալներով ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը՝ 52.82% ձայն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալ­ներով, սակայն, Տեր-Պետրոսյանն իրականում ստացել է 30–35% ձայն, ինչը նշանակում է, որ պետք է նշանակվեր ընտրությունների երկրորդ փուլ, որում, նույն աղբյուրի համաձայն, Տեր-Պետրոսյանը հաստատա­բար հաղթանակ կտաներ (Wikileaks 08YEREVAN204. 10.03.2008)։

2008թ. մարտի 1-ի լուսաբացին, համաժողովրդական բողոքի տասն­օրյա խաղաղ, շարունակական հանրահավաքներն ու նստացույցը իշ­խա­նությունների կողմից բռնի ուժով ցրելուց հետո, Տեր-Պետրոսյանը ապ­օրինի կերպով ենթարկվել է մոտ մեկամսյա փաստացի տնային կա­լանքի, ինչն արձանագրված է միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձեւերում։

2008թ. մարտի 1-ի երեկոյան ոստիկանությունը, վերին իշխա­նու­թյուն­ների հրահանգով, հրազեն է կիրառել Մյասնիկյանի հրապարակի հարակից տարածքում առաջացած տարերային ցույցի մասնակիցների դեմ, ինչի հետեւանքով զոհվել է տասը եւ վիրավորվել մի քանի տասն­յակ մարդ։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ապօրի­նա­բար Արտակարգ դրություն է հայտարարվել Երեւան քաղաքում, եւ կալանավորվել են Տեր-Պետրոսյանի հարյուրավոր աջակիցներ, որոն­ցից 90-ը դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության։

2008թ. մայիս–հունիսին, հակառակ այդ սանձարձակ քաղաքական հաշ­վեհարդարին, նրա գլխավորած շարժումը, նախկին շարքերի եւ աս­պա­րեզ իջած նոր ուժերի շնորհիվ, լիովին վերականգնվել է եւ աստի­ճա­նաբար լայն թափ հավաքել։

2008թ. օգոստոսի 1-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է 18 քաղաքական կուսակցություններ եւ հասարակական կազմակեր­պություն­ներ ընդգրկող «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը, որի հռչակագիրը հրա­պարակավ ստորագրվել է նույն օրը Մատենադարանի հրապարակում կայացած բազմամարդ հանրահավաքում։

2008–2011 թթ. «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի կազմակերպած բողոքի զանգվածային ցույցերի, պիկետների, հանրահավաքների, ինչ­պես նաեւ միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում բոլոր քաղաքական բանտարկյալներն ազատ են արձակվել։

2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխա­վո­րե­լով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտր­վել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից։

2013թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակ­ցու­թյան նախագահ։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ

Բանակում չի ծառայել։ Ավար­տելով Երեւանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնա­գի­տացում։ Հետագայում՝ Լենինգրադում, Երեւանում, Կիրովականում եւ Կրասնոդարում մասնակցելով պահեստազորի չորս հավաքների, արժա­նացել է դեսանտային զորքերի ավագ-լեյտենանտի կոչման։

ԱՅԼ ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐ

Պատանեկության տարիներին խաղացել է Հա­յաստանի ժողովրդական դերասաններ Պերճ Գեւորգյանի, Արշավիր Ղա­զարյանի եւ վաստակավոր դերասան Պարզանուշ Պարոնյանի ղե­կա­վարած սիրողական թատրոններում։ Ուսանողական շրջանում զբաղ­վել է սուսերամարտով (մարզիչ՝ Լեւոն Ստեփանյան) եւ շախմատով։ Եր­կու սպորտաձեւից էլ լրացրել է առաջին կարգայինի նորման։ Ընդ­գրկ­վել է Երեւանի պետական հա­մալսարանի սուսերամարտի հավա­քա­կա­նի կազմում։ Վերջին 15 տա­րի­ներին նրա սիրելի զբաղմունքն այգե­գոր­ծությունն է:

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՒՆԵՐ

Ոչ մի պետական պարգեւի չի արժանա­ցել, որեւէ շքանշան կամ մեդալ չի ստացել։

ԻՐ ՄԱՍԻՆ

— Jean Gueyras, «Le Monde», 22.10.1988. — Սարգսյան Աշոտ, «Երեկոյան Երեւան» օրաթերթ, 24.08.1989թ.։ — Sophie Shihab, «Le Monde», 05.08.1990. — Bernard Cohen, «Le Monde», 06.08.1990. — Валерий Айдинян, Виген Саркисян, ежене­дель­ник «Союз», Москва, № 37, сентябрь 1990. — Ulrich Schulze, «Frankfurter Allgemeine Zeitung», 14.09.1990. — Ге­ворк Мартиросян, «Огонек», № 49, декабрь 1990. — Francis X. Clines, «The New York Times», 13.01.1991. — Francis X. Clines, «The New York Times», 15.04.1991. — Meg Bortin, «International Herald Tribune», 25–26.05.1991. — Rouben Shugarian, «Armenian International Magazine», Aug./Sept., 1991.— John Thor-Dahlburg, «Los Angeles Times», 03.09.1991. — Гагик Карапетян, «Столица», № 21(27), Москва, 1991. — Виген Саркисян, еженедельник «Союз», Москва, № 44, октябрь 1991. — Daniel Sneider, «The Christian Science Monitor», 24.10.1991. — Лиана Минасян, «Собрание Независимой газеты», № 1 (13), 1992. — Кто есть кто в России и в Ближнем Зарубежье: Спра­воч­ник, Москва, 1993, с. 639–640. — Виталий Портников, «Незави­симая га­зе­та», 28.01.1994. — Annika Savill, «The Independent», 11.02.1994. — A Tribute to Honor Levon Ter-Petrossian, Washington, 1995, 35p. — Դավթյան Վարդ­գես, Առասպելի եւ իրականի սահմանագծին. Լեւոն Տեր-Պետ­րոս­յան՝ քա­ղաքացին եւ քաղաքագետը, Երեւան, «Նաիրի», 1996, 166 էջ։ — Բաղ­դասարյան Արթուր, Լեւոն Տեր-Պետրոսյան՝ դիմանկարի փորձ, Երե­ւան, 1996, 232 էջ։ — «Պայքար» ամսագիր. Տեր-Պետրոս­յա­նին նվիր­ված բա­ցա­ռիկ համար, Երեւան, 1996, № 7–8, 80 էջ։ — Вик­тор Топо­ров «Неза­ви­симая газета», 28.02.1998. — Gerard J. Libaridian, The Challenge of Statehood: Armenian Political Thinking Since Independencce, Watertown, Massa­chusetts, 1999, 162p. (հայերեն հրատարակությունը՝ Հայ քաղաքական միտքը ան­կա­խությունից ի վեր, Երեւան, Նաիրի, 1999, 204 էջ) — В.П. Ступишин, Моя миссия в Армению (1992–1994). Воспоминания пер­вого посла России, Москва, 2001, с. 26–30. — Клавдия Столбова, «Ев­ра­зия сегодня», Моск­ва, № 9, октябрь 2002. — «Հայկական համառոտ հանրա­գիտա­րան», հտ. 4, Երեւան, 2003, էջ 734–735։ — Васильков Я.В., Сорокина М.Ю., Люди и судьбы: Биобиблиографический словарь восто­ко­ве­дов – жертв по­ли­ти­чес­кого террора в советский период (1917–1991), Санкт-Петербург, 2003. — «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988–1994)» հան­րագի­տարան, Երեւան, 2004, էջ 630–631։ — Fredo Arias King, Transiciones: La Experiencia de Europa del Este, Buenos Aires, 2005, p. 170–172, 362–363. — Սարգս­յան Աշոտ, «Լե­ւոն Տեր-Պետ­րոսյան, Ընտրանի» գրքում, Երեւան, 2006, էջ 665–709։ — Сергей Марке­до­нов, Politicon.ru, 05.12.2007. — Armine Ish­ka­nian, opendemocracy.net, 04.03.2008. — Սարգսյան Աշոտ, «Լեւոն Տեր-Պետ­րոս­­յան, Վերադարձ» գր­քում, Երեւան, 2009, էջ 5–15։ — Սարգս­յան Աշոտ, «Լե­ւոն Տեր-Պետ­րոս­յան, Հայ-թուրքական հարաբերու­թյուն­­ներ» գրքում, Երե­ւան, 2009, էջ 5–11։ — Давид Петросян, «Ноев Ковчег», Москва, № 2–3, февраль 2015. — Սարգսյան Աշոտ, Ավագյան Ավետիս, Լեւոն Տեր-Պետ­րոս­յանի 70-ամյա հոբելյանը, «Պատմա-բանասիրական հանդես», 2015, № 1, էջ 246–283։ — Taline Papazian, L’Arménie à l’epreuve du feu. Forger l’État à tra­vers la guerre, Éditions Karthala, Paris, 2016, p. 282–284. — Ար­ցախ­յան հիմ­նահարց. Արձագանքներ Լե­ւոն Տեր-Պետրոսյանի 2016թ. դեկ­­տեմ­բե­րի 17-ի ելույթի վերաբերյալ, Երե­ւան, Անտարես, 2017, 344 էջ։ — Ле­вон Тер-Пет­ро­сян в Российской прес­се, составитель Давид Петросян, Моск­ва, Фонд Ли­бе­ральная Миссия, 2018, 408с. — Arman Grigoryan, «Na­tio­nalities Papers», Vol. 46, No 5 (October, 2018), pp. 844–860. — Arsen Gasparyan (2019): Understanding the Nagorno-Karabakh conflict: domestic politics and Twenty-Five years of Fruitless negotiations 1994–2018, Caucasus Survey, doi.org/10.1080/23761199.2019.1674114. — Գիտնա­կա­նը եւ նախա­գահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ, Երե­ւան, Անտա­րես, 2019, 632 էջ։ Տե՛ս նաեւ levonpresident.am, anc.am, wikipedia.org կայքերը եւ այլն։

БИОГРАФИЯ Л.А. ТЕР-ПЕТРОСЯНА

Levon Ter-PetrosyanВостоковед, филолог, историк, доктор филологических наук, первый президент Республики Армения Левон Тер-Петросян родился 9 января 1945 г. в сирийском городе Алеппо. В 1946 г. младенцем вместе с семьёй репатриировался в Армению; семья поселилась поначалу в Кировакане (ныне Ванадзор), а в 1947-м — в Ереване.

ПРЕДКИ. Семейство Тер-Петросян происходит от священ­ни­ка Петроса, родом из города Сис, который в 1720 г. Кили­кийским католикосом Иованнесом Аджинци (1705–1721) был направлен служить в округе Мусалер близ Антиохии. Потом­ки Петроса, со временем преумножившись, разделились на три известных в Мусалере крупных рода — собственно Тер-Петросян, Абаджян и Бояджян. Передававшаяся от отца к сыну наследственная череда священников пресеклась в роде Тер-Петросян в 1850-е годы. Один из этой череды священни­ков приобрёл известность в Киликии под прозванием Тер-Петрос Антиохийский.

Дед со стороны отца — Петрос Тер-Петросян (1870–1937), в силу могучего тело­сло­жения прозванный Благосло­венным, в 1895 г. под влиянием известного революционера Агаси Тур­саргисяна вступил в гнчакистскую партию, участво­вал в ос­во­бодительных дви­же­ниях, возникавших в период Зей­тунс­кого восстания 1896 г. в различных местностях Кили­кии (Аджин, Мараш, Мусалер и др.), после чего полгода про­вёл в турецких тюрьмах. В 1915 г. участвовал в героической само­обороне Мусалера.

Дед со стороны матери — Петрос Гарибян (умер в 1951 г. в селе Хаштарак Идже­ванского района), сторонник партии «Дашнакцутюн», вернувшись накануне Первой мировой вой­ны из Аргентины, куда уезжал на заработки, также участво­вал в этой героической самообороне.

Брат отца — Левон Тер-Петросян, учитель, был убит в 1912 г. в османской армии.

СЕМЬЯ. Отец — Акоп Тер-Петросян (1908–1994), во время героической самообороны Мусалера, семи лет от роду, вместе с одиннадцатилетним братом Карапетом носил на пози­ции еду и воду. В юности был членом гнчакистской партии, а впос­ледствии стал одним из основателей и постоянных чле­нов политбюро коммунистической партии Сирии и Ливана. Служа в расквартированных в Сирии подразделениях фран­цузс­кой армии, получил в партийных кругах известность под прозвищем Солда (по-французски солдат). Неоднократно был судим французскими коло­ниаль­ными властями, сидел в тюрь­мах и отбывал ссылку. В 1936 г. записался добровольцем в сражавшиеся в Испании интернациональные бригады, но, арес­тованный в Бейруте фран­цузскими жандармами, был отправлен в ссылку в санджак Искендерун (Александретта). В том же году вместе с однопартийцем Джорджем Карапетяном организовал побег из Ис­кен­дерунской тюрьмы и переход в Палестину известного представителя Коминтерна на Ближ­нем Востоке Нахмана Литвинского и его жены. В 1939-м воз­гла­вил движение армян против плана передачи региона Алек­сандретты Турции. В 1940–1941 гг., в период установления в Сирии и Ливане вишистского режима, руководил подполь­ным движением сопротивления в городе Алеппо. После ре­патриации долгие годы работал на ереванской мебельной фабрике им. Мясникяна — сначала мастером-мебельщиком, а затем председателем профкома и сек­ретарём парторганиза­ции. С 1965 г. — персональный пенсионер республиканского значения.

Мать — Азатуи Тер-Петросян, в девичестве Гарибян (1915–2003), домашняя хозяйка, родилась в дни героической само­обороны Мусалера, в одной из горных пещер, под об­стрелами турок.

Брат — Тельман Тер-Петросян (1937–1997) — генераль­ный директор одного из крупнейших в Закавказье промыш­ленных предприятий, «Разданмаш» (1985–1997). Депутат На­ционального собрания РА (1995–1997).

Брат — Петрос Тер-Петросян (1941–2014) — доктор тех­ни­чес­ких наук, профессор, заведующий кафедрой Ереванс­кого архитектурно-строительного университета.

Брат — Камо Тер-Петросян (р. 1946) — врач-кардиолог, ор­га­ни­затор детской здравоохранительной сети в Армении и Нагорном Карабахе по программе «Благотво­ритель­ного фон­да Карагёзян».

Сестра — Искуи Тер-Петросян-Семирджян (1950–2015) — тюрколог, педагог, долгие годы работала учительницей млад­ших классов.

Жена — Людмила Тер-Петросян, в девичестве Плесковс­кая (р. 1947) — германист, тележурналист, выпускница Ле­нин­градского педагогического института им. Герцена. Отец жены — Фраим Абрамович Плесковский (1913–1978), кадро­вый офицер Советской армии, участник Финской и Великой отечественной войн. Мать жены — Браха Лейбовна Куртач (1912–1994), врач, пережила ленинградскую блокаду. Брат жены — Александр (род. в 1941 г.), умер в блокаду.

Сын — Давид Тер-Петросян (р. 1975) — экономист, пред­при­ни­матель.

Внуки — Левон (р. 1997), Акоп (р. 2003) и Люся (р. 2004) Тер-Петросян — школьники.

ПЕРИОД ОБРАЗОВАНИЯ И НАУЧНОЙ РАБОТЫ

В 1953–1960 гг. учился в ереванской семилетней школе № 43.

В 1960–1963 гг. — ученик ереванской средней школы № 17.

В 1963–1968 гг. — студент восточного отделения фило­ло­гического факультета Ереванс­кого государственного уни­верситета.

1969–1972 гг. — аспирант Ленинградского отделения Инс­титута востоковедения АН СССР; научные руководители — историки-востоковеды с мировым именем Н.В. Пигулевская и А.Г. Лундин. Сокурсниками Л. Тер-Петросяна по аспи­ран­ту­ре были И.М. Стеблин-Каменский (ныне академик РАН, в 1995–2005 — декан Восточного факультета Санкт-Петер­бургс­кого го­су­дарственного университета), М.Б. Пиотровский (ны­не дирек­тор Эрмитажа, член-коррес­пондент РАН) и Е.Н. Ме­щерс­кая (ны­не профессор Санкт-Петер­бургс­кого государст­вен­ного уни­верситета, доктор исторических наук).

В 1972 г. — защитил в Ленинградском университете кан­дидатскую диссертацию «Сборник Маруты Майферкатского как историко-литературный памятник». Председатель учёно­го совета: языковед-иранист, декан Восточного факультета уни­верситета, член-корреспондент (впоследствии академик) АН СССР и РАН М.Н. Боголюбов. Оппоненты: аккадист-арме­новед, доктор исторических наук, впоследствии академик АН Арме­нии Г.Х. Саркисян и гебраист, кандидат филологических наук Г.М. Глускина.

В 1972–1978 гг. являлся младшим научным сотрудником Института литературы им. Манука Абегяна АН Армении.

В 1978–1985 гг. — учёный секретарь Матенадарана им. Маштоца, одновременно член редколлегии и ответственный секретарь «Вестника Матенадарана». С 1985-го — старший науч­ный сотрудник Матенадарана (с 2001 г. — на общественных началах).

В 1982–1988 гг. по совмести­тельст­ву вёл курс армянской церковной литературы в духовной семинарии первопрес­толь­но­го св. Эчмиадзина. Среди его учеников — многие иерархи Ар­мянской церкви: архиепископы и епископы Паргев, Езрас, Ми­каел, Абраам, Натан, Вазген, Сепух, Асохик, Навасард и др.

В 1987 г. защитил в Ленинградском университете док­торс­кую диссертацию «Сиро-армянс­кие литературные связи в IV–V вв.». Председатель учёного совета: член-коррес­пон­дент АН СССР (впоследствии академик АН СССР и РАН) М.Н. Боголюбов, оппоненты: ира­нист, доктор филологических наук, профессор А.Н. Болдырев; гебраист, доктор филоло­ги­чес­ких наук К.Б. Старкова; византинист-арменовед, доктор истори­чес­ких наук К.Н. Юзбашян.

Л. Тер-Петросян — член Общества востоковедов СССР (1985), Союза писателей Армении (1988), французского Азиатс­кого общества (1989), Мхитаристской академии Венеции (1991), почётный доктор (doctor honoris causa) универси­те­тов Ла Вер­на (1990), Страсбурга (1992), Софии (1994) и Сорбонны (1996).

Владеет армянским и русским, а в научно-исследовательс­кой работе свободно пользуется французским, английским, немецким, арабским, сирийским, арамейским, древнегречес­ким, латинским и древнееврейским языками.

Автор свыше 30 книг, около 80 научных статей и тысяч публикаций политического характера, разбросанных в разно­язы­кой прессе (речи, выступления, статьи, интервью, пресс-конференции и т. п.).

Своими учителями в науке считает Н.В. Пигулевскую, И.М. Дьяконова, А.Г. Лундина, А.В. Пайкову, Левона Хачикяна, Гаги­ка Саркисяна, Эдварда Атаяна, Акопа Анасяна, Рафаэла Иш­ханяна, Карена Юзбашяна и Погоса Хачатряна.

ПОЛИТИЧЕСКАЯ ДЕЯТЕЛЬНОСТЬ

Впервые политическую активность проявил в середине 1960-х годов во время сту­денческих волнений.

В 1965–1968 гг. в ночь на 24 апреля с однокурсниками Ерджаником Абгаряном, Андраником Аладжаджяном и Гега­мом Кюрумяном расклеивал листовки националис­тического характера на стенах зданий в центре Еревана. В те же годы Тер-Петросян, через своего одноклассника Врежа Амбарцумя­на (1945–1975), установил контакты с одной из патриотичес­ких групп армянских студентов Москвы. Через некоторое вре­мя Ам­барцумян, из-за активной диссидентской деятельности, был ис­ключен сначала из Московского, а затем и Ереванского го­су­дарст­венного университета. В последствии, в память о Вреже Амбарцумяне, ереванская школа № 17 была названа его именем.

24 апреля 1966 г. за демонстрацию в Пантеоне Комитаса был вместе со своими то­варищами Левоном Ананикяном, Ру­бе­ном Сакапетояном, Тиграном Гамахеляном, Гегамом Кю­ру­мя­ном, Эдвардом Багдасаряном, Самвелом Мурадяном, Мар­га­ритой Тахтаджян и Армине Папазян арестован и осуждён на 10 суток заключения, шесть из них провёл в ереванской тюрь­ме, где в числе трёх десятков его сокамерников находи­лись известные впоследствии диссиденты Айказ Хачатрян, Шаэн Арутюнян и Степан Затикян.

24 апреля 1967 года в составе членов «Клуба армянской культуры» Ереванского государственного университета воз­ло­жил первый несанкционированный венок к памятнику жерт­вам геноцида.

В 1978–1987 гг. состоял в неформальном товарищеском клубе интеллигентов, озабоченных национальными вопроса­ми, в деятельности которого участвовали также физики Ара Козманян, Айк Минасян, Ара Кечянц, Симон Шахазизян, био­лог Карен Шагинян, поэт и искусствовед Рубен Ангаладян, востоковеды Николай Геворкян, Ерджаник Абгарян и Жозеф Аветисян. Предметом обсуждений в клубе было сохранение армянского языка, школьное образование, международное приз­нание геноцида, судьба Нагорного Карабаха и будущее родины. Симптоматично, что в Армении в то время независи­мо друг от друга действовали десятки подобного рода нефор­мальных клубов.

Осенью 1987 г. организовал среди сотрудников Матена­да­ра­на сбор подписей под адресованной центральным властям СССР петицией, с требованием воссоединить Армению и Карабах.

22 февраля 1988 г. с подиума площади Свободы, озвучил петицию сотрудников Матенадарана о справедливом реше­нии Карабахской проблемы.

В конце февраля 1988 г. был избран председателем ко­ми­тета «Карабах» Матенадарана, в этом качестве участвовал в работе съездов республиканского комитета «Карабах», сос­тояв­шихся 5 марта в Доме писателей и 19 марта в Доме кино.

В марте 1988 г. организовал с группой соратников сбор подписей среди депутатов Верховного совета Арм. ССР, с тре­бо­ванием созвать внеочередную сессию и дать положитель­ный ответ на решение Нагорно-Карабахского облсовета от 20 февраля. В этой акции, результатом которой стали 110 депу­татских подписей, участвовали Симон Шахазизян, Эдвард Баг­дасарян, Грачья Тамразян, Галуст Гамазян, Григор Похпатян, Ара Козманян, Карен Шагинян. Манушак Петросян, Ерджаник Абгарян, Рубен Ангаладян, Жозеф Аветисян, Ашот Саргсян, Николай Геворкян, Аршак Банучян, Аршак Казарян, Хачик Стамболцян, Сейран Матевосян, Арташес Аракелян, Агасар Ованнисян, Самвел Лачикян, Артуш Папоян, Ашот Гарибян, Айк Минасян, Александр Таманян и др.

В марте–мае 1988-го тесно взаимодействовал со ста­рей­шинами армянской интеллигенции — Виктором Амбарцумя­ном, Сильвой Капутикян, Сосом Саркисяном, Саркисом Мура­дяном, Зорием Балаяном, Серо Ханзадяном, Рачиком Симо­ня­ном, Маро Маркарян, Седой Вермишевой, помогая им гото­вить и распространять документы, относящиеся к вопросу о Карабахе и сумгаитским погромам.

В мае 1988-го вошёл в состав республиканского комитета Карабахского движения, остальными членами которого были Вазген Манукян, Бабкен Араркцян, Рафаэл Казарян, Вано Си­радегян, Ашот Манучарян, Амбарцум Галстян, Алексан Акопян, Давид Варданян, Самвел Геворкян и Самсон Казарян. Высту­пал с программными политическими речами на всех массо­вых митингах, организованных комитетом в течение года. Был автором свыше ста листовок, наказов депутатам и об­щест­венных запросов, распространявшихся от имени коми­тета и Армянского общенационального движения.

В сентябре 1988 г. члены «Комитета Карабах», учитывая вероятность своего ареста, для продолжения борьбы в под­полье, создали параллельный тайный комитет, в составе: Ер­джа­ника Абгаряна, Давида Шахназаряна, Аветика Ишханяна, Аршака Садояна, Альберта Багдасаряна, к которым в марте следующего года присоединились также Витя Айвазян, Смбат Акопян и Степан Карагебакян (Маргарян).

10 декабря 1988 г. Тер-Петросян, с четырьмя соратника­ми — Вазгеном Манукяном, Бабкеном Араркцяном, Самвелом Геворкяном и Алексаном Акопяном — был арестован по рас­по­ря­жению находившегося в Армении Михаила Горбачева пе­чально известным генералом Макашовым. Этому пред­шест­­во­вал арест члена карабахской организации «Крунк» Арка­дия Манучарова. В период с 10 декабря 1988-го до 9 января 1989-го попали под арест остальные члены комитета «Ка­рабах»: Вано Сирадегян, Самсон Казарян, Рафаэл Казарян, Ашот Манучарян, Амбарцум Галстян, Давид Варданян, а так­­же основатель Карабахского движения Игорь Мурадян и пред­се­датель благотворительного фонда «Милосердие» Хачик Стам­­болцян. 9–10 января всех арестованных вывезли в Моск­ву и содержали в предварительном заключении в тюрь­мах «Матросская тишина» и «Бутырка». По обвинению в на­ру­ше­нии комендантского часа во время объявленного в Ере­ване чрезвычайного положения на месяц попали в заключе­ние около шестисот активистов Карабахского движения, в том числе, из известных лиц, Ерджаник Абгарян, Вазген Сар­кисян, Давид Шахназарян, Аршак Садоян, Альберт Багда­сарян, Шаэн Петросян, Аветик Ишханян, Витя Айвазян и Смбат Акопян.

30 мая 1989 г. после шести месяцев тюрьмы, под дав­лением международной общественности, демократических сил СССР и мощной волны протеста в Армении все заключен­ные вышли на свободу.

В июле 1989-го при содействии французского прави­тельст­ва Л. Тер-Петросян перенёс в Париже серьёзную операцию и четыре месяца находился там на лечении.

В августе 1989 г. Л. Тер-Петросяна в его отсутствие из­бра­ли депутатом Верховного совета Армении.

В декабре 1989-го был избран, сменив Вазгена Манукяна, председателем Армянского общенационального движения и занимал этот пост до середины августа 1990 г.

В январе 1990 г. стал членом президиума Верховного со­вета Армении.

В мае 1990-го повторно был избран депутатом Верхов­но­го совета.

4 августа 1990 г. после четырёх туров голосования соот­но­шением голосов 140–76 был избран председателем Вер­хов­­ного совета, победив кандидата компартии Владимира Мовсисяна.

16 октября 1991 г. подавляющим большинством голосов (83,4 %) был избран президентом Республики Армения.

1991–1995 гг. вместе с Бабкеном Араркцяном возглавлял Конституционную комиссию Верховного совета; выработан­ный ею проект Конституции, получив одобрение Верховного совета, 5 июля 1995 г. был принят путём всенародного ре­фе­рендума.

22 сентября 1996 г. по итогам спорных, однако признан­ных миссией международных наблюдателей законными пре­зи­дентских выборов, 51,75 процентами голосов был пере­избран на пост президента Республики Армения.

3 декабря 1996 г. на лиссабонском саммите ОБСЕ нало­жил вето на резолюцию, предопределявшую статус Нагор­но­го Карабаха.

3 февраля 1998 г. в силу принципиальных разногласий с премьер-министром РА Робертом Кочаряном, министром обо­роны Вазгеном Саркисяном и министром национальной без­опасности и внутренних дел Сержем Саркисяном и во избе­жа­ние внутриполитических потрясений в стране подал в от­став­ку с поста президента РА. Вместе с ним, по тем же при­чинам, от своих должностей добровольно отказались также и многие руководители и ответственные работники республи­ки: председатель Национального Собрания Бабкен Араркцян, вице-спикеры Ара Саакян и Карапет Рубинян, председатели постоянных парламентских комиссий Самвел Геворкян, Ви­ген Хачатрян и Тер-Иусик Лазарян, министр иностранных дел Александр Арзуманян, министр территориального управле­ния Галуст Гамазян, мэр Еревана Вано Сирадегян, предсе­да­тель Центрального банка Баграт Асатрян, губернатор Арма­вира Седрак Ованнисян, директор фонда “Айастан” Манушак Петросян, посол РА во Франции Ваан Папазян, советники президента республики Ваагн Хачатрян, Никол Шахгалдян, Карен Шагинян, руководитель аппарата президента Аветис Авакян, пресс-секретарь Левон Зурабян, начальник отдела кад­ров Жозеф Аветисян, руководитель аппарата Националь Собрания Ашот Антинян, главный редактор официальной га­зе­ты “Республика Армения” Армен Ханбабян, высокопостав­ленные работники Ереванской мэрии Самсон Казарян и Вардан Арутюнян.

В 1998–2007 гг. занимался научной работой, опублико­вал несколько объёмистых книг, среди них двухтомник «Крес­тоносцы и армяне».

Осенью 2007 г. ряд общественных организаций и полити­чес­ких сил выдвинул Л. Тер-Петросяна кандидатом в пре­зиденты РА.

На состоявшихся 19 февраля 2008 г. выборах получил по официальным данным 21,53%, тогда как его основной со­перник Серж Саркисян — 52,82% голосов. Однако по данным посольства США в Армении в действительности Тер-Петро­сян набрал 30–35% голосов; таким образом, следовало наз­начить второй тур выборов, в результате которого, согласно тому же источнику, Тер-Петросян одержал бы уверенную по­беду (Wikileaks 08YEREVAN204. 10.03.2008).

На рассвете 1 марта 2008 г. после насильственного раз­гона властями всенародного мирного протеста, продолжав­ше­гося десять дней, непрекращающихся митингов и сидячей забастовки Тер-Петросян незаконно подвергся продлив­ше­му­ся примерно месяц фактическому домашнему заключению, что зафиксировано резолюциями международных организаций.

Вечером 1 марта полиция по приказу властей применила огнестрельное оружие против участников демонстрации, сти­хийно возникшей на прилегающей к площади Мясникяна территории, жертвами чего стали десять убитых и несколько десятков раненых. После этого Роберт Кочарян незаконно ввёл в Ереване чрезвычайное положение. Подверглись аресту сотни сторонников Тер-Петросяна, девяносто из них были осуждены на различные сроки тюремного заключения.

В мае–июне 2008 г., вопреки этому разнузданному сведе­нию политических счетов, возглавляемое Тер-Петросяном дви­жение, благодаря влившимся в старые ряды новым силам, полностью восстановилось и постепенно приобрело широкий размах.

1 августа 2008 г. по его инициативе был учреждён союз «Армянский национальный конгресс», включивший в себя 18 политических партий и общественных организаций. Декла­ра­ция об этом была публично подписана в тот же день на состоявшемся перед Матенадараном многолюдном митинге.

В 2008–2011 гг., вследствие инициированных союзом «Ар­мянс­кий национальный конгресс» трехлетних массовых де­монстраций протеста, пикетов и митингов, а также под дав­ле­нием международных организаций все политзаключённые вышли на свободу.

6 мая 2012 г. на выборах в Национальное собрание Тер-Петросян, возглавлявший список союза «Армянский нацио­наль­ный конгресс», был избран депутатом, однако отказался от мандата.

13 апреля 2013 г. избран председателем партии «Армянс­кий национальный конгресс» — правопреемницы Армянско­го общенационального движения.

ВОЕННАЯ ПОДГОТОВКА

В армии не служил. Окончив че­тырёхлетние курсы на военной кафедре Ереванского госу­дарст­вен­ного университета, получил специальность военно­го переводчика. В дальнейшем, после участия в четырёх сбо­рах резерва в Ленинграде, Ереване, Кировакане и Краснодаре, ему было присвоено звание старшего лейтенанта десантных войск.

ИНЫЕ ЗАНЯТИЯ

В юности играл в любительских театрах, руководимых народными артистами Армении Перчем Гевор­кя­ном, Аршавиром Казаряном и заслуженной артисткой Пар­зануш Паронян. В студенческие годы занимался фехтованием и шахматами. В обоих видах спорта выполнил нормы первого разряда. Входил в сборную команду ЕГУ по фехтованию. В последние 15 лет его любимым занятием является са­до­водство.

ГОСУДАРСТВЕННЫЕ НАГРАДЫ

Не удостоен ни одной госу­дарственной награды, не получал ни орденов, ни медалей.

О НЕМ

— Ашот Саргсян, газета «Ерекоян Ереван», 24.08.1989 (на арм. яз.). — Sophie Shihab, «Le Monde», 5.08.1990. — Bernard Cohen, «Le Monde», 6.08.1990. — Валерий Айдинян, Виген Саркисян, еженедельник «Союз», Моск­ва, № 37, сентябрь 1990. — Гагик Мартиросян, «Огонек», № 49, декабрь 1990. — Francis X. Clines, «The New York Times», 13.01.1991. — Francis X. Clines, «The New York Times», 15.04.1991. — Meg Bortin, «International Herald Tri­bu­ne». 25–26.05.1991. — John Thor-Dahlburg, «Los Angeles Times». 3.09.1991. — Виген Саркисян, еженедельник «Союз», Москва, № 44, октябрь 1991. — Daniel Sneider, «The Christian Science Monitor». 24.10.1991. — Лиана Минасян, «Собрание Независимой газеты», № 1 (13), 1992. — Кто есть кто в России и в Ближнем Зарубежье: Справочник, Москва, 1993, с. 639–640. — Виталий Портников, «Независимая газета». 28.01.1994. — Annika Savill, «The Independent», 11.02.1994. — A Tribute to Honor Levon Ter-Petrossian, Washington, 1995, 35 p. — Вардгес Давтян, На границе мифа и действительности. Ле­вон Тер-Петросян — гражданин и политик, Ереван, 1996, 166 с. (на арм. яз.). — Артур Багдасарян, Опыт портрета Левона Тер-Петросяна, Ереван, 1996, 232 с. (на арм. яз.). — Ежемесячник «Пайкар»: эксклюзивный номер, посвященный Л. Тер-Петросяну, Ереван, № 7–8, 80 с. (на арм. яз.). — Виктор Топоров «Независимая газета», 28.02.1998. — Клавдия Столбова, «Евразия сегодня», Москва, № 9, октябрь 2002. — Краткая Армянская Энциклопедия, т. 4, Ереван, 2003, с. 734–735 (на арм. яз.). — Васильков Я.В., Сорокина М.Ю., Люди и судьбы: Биобиблиографический словарь востоковедов – жертв по­ли­ти­ческого террора в советский период (1917–1991), Санкт-Петербург, 2003. — Энциклопедия Карабахской освободительной войны 1988–1994 гг., Ереван, 2004, с. 630–631 (на арм. яз.). — Ашот Саргсян, в кн.: «Левон Тер-Петросян, Избранное», Ереван, 2006, с. 665–709 (на арм. яз.). — Сергей Маркедонов, Politicon.ru, 5.12.2007. — Ашот Саргсян, в кн.: «Левон Тер-Пет­росян, Возвращение», Ереван, 2009, с. 5–15 (на арм. яз.). — Ашот Саргсян, в кн.: «Левон Тер-Петросян, Армяно-турецкие отношения», Ереван, 2009, с. 5–11 (на арм. яз.). — Давид Петросян, «Ноев Ковчег», Москва, № 2–3, фев­раль 2015. — Ашот Саргсян, Аветис Авакян, 70-летний юбилей Левона Тер-Петросяна, «Историко-филологический журнал», Ереван, 2015, № 1, с. 246–283 (на арм. яз.). — Левон Тер-Петросян в Российской прессе, составитель Давид Петросян, 2015 (в печати). — Левон Тер-Петросян — ученый и пре­зидент. Сборник архивных документов, 2015 (на арм. яз., в печати) и т.д.

 

Pin It on Pinterest