Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) միջազգային լիբերալ ընտանիքի լիիրավ անդամ է: 2010 թ.-ից ՀԱԿ-ը Alliance of Liberals and Democrats for Europe Party (ALDE Party – Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք) միակ լիիրավ անդամն է Հայաստանում:
ALDE Party-ի անդամ են հանդիսանում եվրոպական 45 երկրներում գործող 71 անդամ կուսակցություններ:
Այն հիմնադրվել է 1979 թ.-ին Շտուտգարտում 14 եվրոպական ազատական կուսակցությունների կողմից և ըստ էության առաջին միջեվրոպական կուսակցությունն էր և մինչև 2012 թ.-ը հայտնի էր որպես European Liberal Democrats and Reform Party ELDR (Եվրոպայի ազատական ժողովրդավարների և բարեփոխիչների կուսակցություն):
2012 թ. Դուբլինում կուսակցության համագումարի ժամանակ այն վերանվանվեց Եվրոպական ազատականների և ժողովրդավարների դաշինքի: Այսօր ALDE Party-ի անդամ կազմող ԵՄ ազատական կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացված են Եվրոպական Խորհրդարանում Renew Europe (Նորացված Եվրոպա) խմբակցության կազմում, որը մեծությամբ երրորդն է եվրոպական խորհրդարանում: ALDE Party-ի անդամ են հանդիսանում ԵՄ 6 երկրների իշխող կուսակցությունները:
2008 թվականից Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական Կոնգրեսը հանդիսանում է Liberal Youth of Europe LYMEC-ի (Եվրոպայի ազատական երիտասարդության կազմակերպության) լիիրավ անդամ: LYMEC-ը Եվրոպական ազատականների և Alliance of Liberals and Democrats for Europe Party (ALDE Party-ի) երիտասարդական կազմակերպությունն է, միավորում է եվրոպական 40 երկրներում գործող 62 կուսակցությունների երիտասարդական կազմակերոպությունների մոտ 200 000 անդամների:
Կազմակերպության նպատակը ազատական գաղափարների տարածումն է ողջ Եվրոպայում: LYMEC-ը հիմնադրվել է 1976 թվականին և հայտնի էր որպես Liberal and Radical Youth Movement of the European Community (Եվրոպական համայնքի ազատական և արմատական երիտասարդական շարժում):
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական մարմինը՝ Երիտասարդական Կոնգրեսը նաև International Federation of Liberal Youth IFLRY-ի (Ազատական երիտասարդության միջազգային դաշնություն) լիիրավ անդամ է սկսած 2008 թվականից:
1979 թվականից IFLRY-ի սահմանները շեշտակիորեն ընդլայնվեցին և այն դարձավ գլոբալ կազմակերպություն ձեռք բերելով գործընկերներ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, իսկ 1989-ից նաև Կենտրոնական Եվրոպայում, Արևելյան Եվրոպայում և Ասիայում:
IFLRY-ին միավորում է հինգ մայրցամաքներում սփռված 70-ից ավելի երիտասարդական ազատական կազմակերպություններ և այդ կազմակերպությունների մոտ երեք միլիոն երիտասարդներին:
Հայաստանից IFLRY-ին անդամակցող միակ կազմակերպությունը Երիտասարդական կոնգրեսն է: ՀԱԿ երիտասարդները պարբերաբար մասնակցում են IFLRY-ի կողմից ողջ աշխարհում կազմակերպվող երիտասարդական դասընթացներին, աշխատաժողովներին և հանդիպումներին իրականացնում մի շարք համատեղ ծրագրեր: