Հոկտեմբերի 26-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցավ Ազգային ժողովի ընդդիմադիր երեք խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ Ազգային Կոնգրեսի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում նախատեսված համապետական հանրահավաքից առաջ կուսակցությունները նախատեսել են իրազեկման հանրահավաքներ անցկացնել Հայաստանի ութ քաղաքներում՝ Աբովյան, Հրազդան, Սիսիան, Կապան, Արարատ, Իջևան, Վանաձոր, Գյումրի:
Նշենք, որ երեկ արդեն ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել Աբովյան քաղաքում:
[youtube id=”iY4V3zFrW30″ width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]