Հայ Ազգային Կոնգրեսի պատգամավորի թեկնածու Տաթեւ Զորյանը ArmDaily.am-ի «Կիզակետ» հաղորդման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում իրավիճակը կարող է փրկել միայն իշխանափոխությունը, եւ խորհրդարանական ընտրությունները դրա լավագույն հնարավորությունն են։

Անդրադառնալով ՀԱԿ-ի ընտրությունների մասնակցությանը, Զորյանը նշում է, որ իրենց համար կարեւորությունը ոչ թե Ազգային Ժողովի մանդատ ունենալն է, այլ այն փոփոխությունները, որոնք անելու հնարավորություն կունենան խորհրդարան անցնելով:

ՀԱԿ պատգամավորի թեկնածուն նշում է, որ Հայաստանի պետականության սուբյեկտայնությունը փաստացի կորսված է, եւ անվտանգային խնդիրները չեն լուծվի, մինչեւ չլինի իշխանափոխություն։

Տաթեւ Զորյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն իր գործունեությամբ կրկնօրինակում է Ռոբերտ Քոչարյանին, ավելին, գերազանցել է նրան՝ ներքաշելով Հայաստանը կործանարար պատերազմի մեջ։

Ինչ վերաբերում է Արցախյան հարցին, ապա մենք մենակ ենք այս հարցում։

Նա շեշտում է, որ պատերազմի ժամանակ միջազգային հանրությունը լուռ էր, քանի որ մենք որդեգրել էինք խնդիրը ռազմական ճանապարհով, դիլետանտիզմով լուծելու ճանապարհ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Pin It on Pinterest