«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը ժողովրդի մտավոր զանգվածին, իրավիճակը սթափ գնահատող հատվածին փորձում է բացատրել, որ հանգուցալուծումը խելոք խոսքն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Նա նշեց, որ իրենց քաղաքական ուժը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ձգտելու է ընտրազանգվածի 60 տոկոսին (որը գտնվում է ապատիկ վիճակում) գրավել իր կողմը, որպեսզի կանգնեցնի իրադրության հետագա էսկալացիան։ Արամ Մանուկյանը զրույցի ընթացքում անդրադարձավ նաև ՀԱԿ–ի ընտրական մարտավարությանն ու ծրագրային դրույթներին։

 

Pin It on Pinterest