«Ա1+»-ի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակի 6-րդ համար, իրանագետ Աննա Գեւորգյանը։
«96-ի ընտրախախտումները ՀԱԿ-ի աքիլլեսյան գարշապարն է, որը որոշ ուժեր հաճախ ծայրահեղացնում են»,- «Հարցեր ցպահանջ»-ի եթերում ասել է ՀԱԿ պատգամավորության թեկնածու Աննա Գևորգյանը։ Խորհրդարան մտնելու դեպքում ՀԱԿ-ը բացառում է համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հետ։
Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ»-ի դեպքում միանշանակ բացառում չկա։ ՀԱԿ անդամի կարծիքով՝ իշխանությունը 3 տարում խեղեց հեղափոխության ու ժողովրդավարության դեմքը, բայց դա չի նսեմացնում ժողովրդավարական արժեքների կարևորությունը։
Մանրամասները՝ հարցազրույցում։