Հակահեղափոխությունը սկսվեց 1998 թվականից։ ՀԱԿ համագումարին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը.

«Հայ քաղաքական միտքը սկսեց դեգերել հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, հայ քաղաքական միտքը սկսեց կրկին մեղավորների փնտրտուքը դրսում, հայ քաղաքական միտքը և այսօր նաև քաղաքացին Հայաստանի փրկությունը փնտրում է իրենցից դուրս, այսօրվա քաղաքական ուժերը մրցակցում են՝ ով ավելի շատ կարող է ռուսամետ լինել կամ ով կարող է ռուսներին հայհոյել և ավելի շատ արևմտամետ լինել»,-հայտարարեց Մանուկյանը՝ հավելելով, որ որ սա դեգրադացնում է ՀՀ քաղաքացուն, սպանում նրա մեջ քաղաքացու պատասխանատվության և արժանապատվության բարձր զգացողությունը։

Մանուկյանը շեշտեց՝ քաղաքացու օտարումը իր պետության մաս և տեր լինելու իրավունքից վտանգավոր է ավելի քան համավարակը ու կորուստները, որ ունեցանք այս ընթացքում․

«Այսօրվա մեր հրամայականն է կանգնեցնել այս մահաբեր ընթացքը, քաղաքացու, Հայաստանի պաշտպանի ու տիրոջ ոչնչացումը»։

Մանուկյանը շեշտեց՝ այս իշխանություններն արդեն ձախողել են և փորձանք են դարձել երկրի ու պետականության գլխին, նրանք պետք է հեռանան և պետք է բացառվի նաև ռևանշիստների վերադարձը․

«Եթե ՀԱԿ-ը կարողանա քաղաքացու միջից հանել վախը իշխանությունների կողմից սարքած նախկին իշխանությունների խրտվիլակից, ապա մենք կունենանք հաջողություն»։

Մանուկյանը հիշեցրեց՝ ՀԱԿ—ը կյանք է դրել պետությունն ու պետականությունը կայացնելու համար։

Pin It on Pinterest