Դեկտեմբերի 9-ին, ժամը 17:00-ին «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի կունենա «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և «անջատում հանուն փրկության» սկզբունքը» թեմայով ֆորում-քննարկում:
Քննարկման բանախոսն է միջազգային իրավունքի ֆրանսահայ ճանաչված մասնագետ Րաֆֆի Գալֆայանը: Ֆորում-քննարկմանը կմասնակցեն նաև քաղաքական, դիվանագիտական և քաղաքագիտական շրջանակների ներկայացուցիչներ:
Մամլո ծառայություն
Հայ Ազգային Կոնգրես