[youtube id=”Kz8fpmxcsfg” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]
Հունիսի 7-ին՝ ԱԺ քառօրյա նիստին, հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Պատգամավորը իր մտահոգությունն արտահայտեց այն կապակցությամբ, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ամենուր հրապարակայնորեն սկսել են քննարկել բանակի թերությունները, բացի դա առկա է ևս մեկ կարևոր հանգամանք.
«Պատերազմից հետո սահմանային զորամասեր, դիրքեր այցելությունները կարևոր էին զինվորներին ոգևորելու համար, բայց երբ համացանցով դիտում ես, թե ինչպես է պաշտոնյային, մեծահարուստին կամ պատգամավորին դիմավորում զինվորական ստորաբաժանումը, զայրույթը զսպել հնարավոր չէ։ Ո՞ր կանոնակարգով կամ պաշտպանության նախարարի ո՞ր հրամանով զինվորական պատվի են արժանացնում ԶՈՒ հետ կապ չունեցող որևէ մեկին, ո՞վ է իրավունք տվել վիրավորել զինվորականի պատիվն ու արժանապատվությունը»։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում: