Այսօր, հունիսի 25-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Խորհրդի նիստ:
Խորհրդի նիստում ներկայացվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին նվիրված 4+4+4 ձևաչափի շրջանակներում բանակցությունների ընթացքը և ստորագրված համաձայնության դրույթները:
Քննարկվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար անհրաժեշտ լիցենզավորմանը մասնակցելու նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Նիստն անդրադարձել է նաև առաջիկայում Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի, ինչպես նաև մի շարք այլ համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցին