HAK nkarՆոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:

Վարչության նիստում քննարկվել են առաջիկա համագումարի նախապատրաստական հարցեր: Կոնգրեսի` տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է տարածքային կառույցներում ժողովների հրավիրման, պատվիրակների ընտրության կարգի շուրջ կատարված աշխատանքը: Ժողովների ժամանակացույցը կհրապարակվի առաջիկա օրերին:

Վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը ներկայացրել է համագումարում նախագահի, վարչության և համապատասխան հանձնաժողովների ընտրության կարգի մասին նախագիծը: Քննարկումներից հետո այն կներկայացվի Կոնգրեսի հանրապետական խորհրդի հաստատմանը:

Փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի Լիբերալների դաշինքի (ALDE) տարեկան համագումարին մասնակցելու, ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում Կոնգրեսի ծրագրած գալիք միջոցառումների մասին:

Փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել 4+4+4 ձևաչափի շրջանակներում իշխանությունների, ընդդիմության և քաղաքացիական հասարակության համատեղ պաշտոնական հանձնաժողով ձևավորելու շուրջ ընթացող զարգացումները:

Վարչությունը քննարկել է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր: Վարչությունը հավանության է արժանացրել բոլոր ընտրական տարածքներում լիազոր ներկայացուցիչների ցանկը և ներկայացրել է կուսակցության նախագահի հաստատմանը:

Pin It on Pinterest