erit AJՀունիսի 2-ին ՀՀ ԱԺ Երիտասարդական խորհրդարանում նշանակված էր հերթական նիստ: Երիտասարդական խորհրդարանում Հայ Ազգային Կոնգեսի խմբակցությունը առաջարկեց նիստի օրակարգում ընգրկել «ՀՀ-ում Էլեկտրաէներգետիկական համակարգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ» հայտարարության նախագիծը:

Երկար բանավեճից հետո նախագահողը քվեարկության դրեց Կոնգրես խմբակցության ղեկավար Արշակ Մուսախանյանի նախաձեռնությունը` հարցը նիստի օրակարգում ներգրավելու մասին: ՀՀԿ ղեկավարը հայտարարեց, որ թեև նրանք բոլորն էլ դեմ են էլեկտրաէներգիայի գնի թանկացմանը, սակայն իրենց դիրքորոշումն այն է, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Սրա արդյունքում Կոնգրեսի հայտարարության նախագծի օրակարգ մտցնելու նախաձեռնությունը տապալվեց:

Սրան հաջորդեց որոշ երիտասարդ խորհրդարանականների բոյկոտը և քվորումի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց:

www.anc.am

Pin It on Pinterest