Երեկ տեղի է ունեցել Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում օրերս ավարտված «եվրոպական շաբաթի» արդյունքները, Կոնգրեսի ներկայացուցիչների հանդիպումները Եվրոպական պատվիրակությունների հետ, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլն ու տարածաշրջանային հարցեր:
Նիստին քննարկվել է նաեւ Հայաստանում մեկնարկած Սահմանադրության փոփոխությունների գործընթացը, ինչպես նաեւ կարեւորվել են այդ հարցում հասարակության շրջանում կոնսոլիդացիայի բացակայության մասին միջազգային հանրության պատշաճ իրազեկման անհրաժեշտությունը։
www.amc.am