HAK nkarՄարտի 28-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որում քննարկվեց Հայաստանի մի շարք համայնքների խոշորացման նպատակով 2015թ.-ի մայիսին նախատեսվող տեղական հանրաքվեների հարցում կուսակցության դիրքորոշումը։

Որոշվեց ձեւավորել աշխատանքային խումբ, որը երկշաբաթյա ժամկետում վարչության քննարկմանը կներկայացնի խնդրի վերաբերյալ Կոնգրեսի հայտարարության նախագիծը։ Աշխատանքային խումբը կղեկավարի Ավետիս Ավագյանը (Կոնգրեսի տարածքային կառույցների աջակցության հանձաժողովի նախագահ), իսկ խմբում ընդգրկվեցին նաեւ Վահագն Խաչատրյանը (Երեւանի նախկին քաղաքապետ), Գրիգոր Ոսկերչյանը (Աբովյանի նախկին քաղաքապետ), Սեդրակ Հովհաննիսյանը (Արմավիրի նախկին մարզպետ), Դավիթ Մաթեւոսյանը (Սյունիքի նախկին փոխմարզպետ), Գեւորգ Գեւորգյանը (Մասիսի նախկին շրջգործկոմի նախագահ), Բագրատ Անդրեասյանը (Շենգավիթի նախկին թաղապետ), Գեւորգ Գեւորգյանը (Ապարանի նախկին շրջգործկոմի նախագահ) եւ Սարգիս Թամազյանը (Կոնգրեսի` քաղաքացիական խմբերի և նախաձեռնությունների հետ աշխատանքների համակարգման հանձնաժողովի նախագահ): Որոշման համաձայն,  խմբի աշխատանքներին ներգրավվելու են նաև Կոնգրեսի համապատասխան տարածքային կառույցների ներկայացուցիչները:

Աշխատանքային խումբը մինչեւ վարչության հաջորդ նիստը հանդիպումներ կունենա համապատասխան համայնքների ներկայացուցիչների եւ այս հարցով զբաղվող մասնագետների հետ եւ առաջարկություններ ներկայացնի վարչությանը` տեղական հանրաքվեների գործընթացում Կոնգրեսի մասնակցության ձեւաչափի եւ գործողությունների վերաբերյալ։

www.anc.am

Pin It on Pinterest