Հայաստանը հարավային Կովկասում մեկ շնչին ընկնող ՀՆԱ արդյունքի թվով երրորդն է, երբ երկրորդ տեղում էր և երկրորդն է՝ տնտեսական աճի տվյալներով, երբ 2012-ին երկրորդ տեղում էր:
Հայաստանն իր վերջին 500 դոլարի պարտատոմսերով նոր ռեկորդ սահմանեց: Մեր պարտքը պետական կազմեց 4.9 միլիարդ դոլար, մոտավորապես՝ 52 տոկոս: Նման թիվ մենք երբևէ չենք ունեցել: 2008-ին արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 16 տոկոսը, 2009-ին՝ 39 տոկոսը, 2011-ին՝ ՀՆԱ-ի 41տոկոսը, 2013-ին՝ 44 տոկոսը: Իսկ այժմ ՀՆԱ-ի կեսից ավելին համարվում է պետական պարտք: Պետական պարտքն այնքան վնասական չէ, եթե կան դրա մարման մեխանիզմները: Մեզնից ավելի շատ պարք ունեցող երկներ կան, բայց դրանք ունեն պարտքը մարելու մեխանիզմ, իսկ մենք մենք չունենք այդ իմունիտետը:
4 ամսվա մեջ ամիսը միջինը 100 միլիոն դոլար պահուստները կրճատվել են: Այս գործըթնացը շարունակվում է:
Սրանք ձեր իշխանության փաստերն են: Կամ գիտեք սրանք, եթե չգիտեք, ասում եմ, զբաղվե՛ք այս թվերով, եթե գիտեք ու չեք զբաղվում, ներող կլինեք, սա կործանում է, գահավիժում: Եթե գիտեք ու չեք զբաղվում, ապա սա առնվազն քաղաքական դասալքություն է
[youtube id=”ZTFnwrRiGzU” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]