Հունվարի 9-ին «168 ժամ» լրատվականը հրապարակել է «Տեր-Պետրոսյանը փորձում է շանտաժով հրապարակ բերել Գագիկ Ծառուկյանին» վերնագրով հոդված, որտեղ իբր «հավաստի տեղեկություններ» են բերվել դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի խորհրդի նիստից։ Տեղեկացնում ենք, որ բացառությամբ մեկ-երկու երկրորդական մանրամասների, տպագրված տեղեկատվությունը ծայրից ծայր սուտ է և մերկապարանոց հերյուրանք։
Ցավոք սրտի, «168 ժամ» լրատվականը ստանձնել է Կոնգրեսի ներքին խոհանոցի իբր բացահայտողի գործառույթը և պարբերաբար հասարակությանն է մատուցում կեղծ տեղեկատվություն։ Ապատեղեկատվության պարբերականությունը , սիստեմատիկությունը և իշխանության քարոզչական նպատակների սպասարկման ակնհայտ ուղղվածությունը մատնում են թերթի կապը հատուկ ծառայությունների հետ, ինչի վերաբերյալ պարտք ենք համարում իրազեկ պահել մեր հասարակությանը։
Արման Մուսինյան
Հայ ազգային Կոնգրեսի խոսնակ