Եռյակը որոշել է ձեւավորել Համաժողովրդական շարժման քաղաքական խորհուրդ, որում երեք կուսակցությունները ներկայացված կլինեն տարբեր ֆունկցիոնալ ուղղություններում գործող ներկայացուցիչներով:
Լրագրողների հետ հանդիպանը Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ֆունկցիոնալ մարմինների թվում ընդգրկված կլինեն տարածքային կառույցները եւ հանրային միջոցառումները համակարգող մարմինը, արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությունը համակարգող, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների հետ համագործակցությունը համակարգող մարմիններ, տեղեկատվական կենտրոն, որը կիրականացնի Համաժողովրդական շարժման բոլոր գործողությունների քարոզչության միասնական ապահովումը: Կլինի նաեւ քաղաքացիների իրավական աջակցության խումբ, Սփյուռքի համայնքների հետ աշխատանքային խումբ, ինչպես նաեւ՝ երիտասարդական կազմակերպությունների համագործակցության աշխատանքային կենտրոն:
«Այսինքն, մենք ստեղծել ենք բոլոր այն մարմինները, որոնցով պետք է ապահովենք հանրության տարբեր շերտերի ակտիվ խմբերի ընդգրկումը շարժման մեջ», – նշեց Զուրաբյանը:
Զուրաբյանը տեղեկացրեց նաեւ, որ բոլոր այս մարմիններում որոշումներն ընդունվելու են կոնսենսուսի միջոցով, այսինքն՝ Եռյակի յուրաքանչյուր կուսակցություն որոշումների կայացման հարցում կունենա վետոյի իրավունք:
[youtube id=”n_mqTD2rW-U” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]