step-dem-2Մարդկանց մի խումբ բռնազավթել է իշխանությունը և սեփականացրել մեր երկիրը: Այստեղ տիրող անպատժելիությունը քանդում է մեր պետականության հիմքերը: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող Քառյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

«Ակնհայտ է, որ երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, և նույնքան ակնհայտ է, որ այդ փոփոխությունները չի կարող իրականացնել ներկայիս իշխանությունը: Առաջին խնդիրը՝ դա ժողովրդի քվեով ընտրված իշխանությունն է: Ոչ թե Սահմանադրությունն է պետք փոխել, այլ սահմանադրությունը խախտող իշխանությունը: Այսօրվա հանրահավաքը ցույց է տալիս, որ մենք միասին կարող ենք հասնել փոփոխությունների»,- հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը

[youtube id=”OZ8W_UTuf3c” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]

Pin It on Pinterest