Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի բազմամարդությունը պայամանավորված էր այն հանգամանքով, որ ժողովուրդը մինչեւ կոկորդը հոգնել եւ զզվել է այս իշխանություններից: Խոսելով երեկ կայացած ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայ ազգայի կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստանի» եւ «Ժառանգության» կազմակերպած համատեղ հանրահավաքի մասին, նշեց Կոնգրեսի վարչության անդամ Վահագն Հայոցյանը: Նրա խոսքով՝ մարդկանց տրամադրությունը վաղուց փոխվել էր, եւ կար հանրահավաք անցկացնելու անհրաժեշտություն, որը եղավ, իսկ Կոնգրեսի, ԲՀԿ-ի եւ Ժառանգության առաջնորդների մասնակցությունը հանրահավաքին ավելի ոգեւորեց ներկաներին, եւ նրանք գնացին մեծ հույսերով լցված՝ սպասելով հաջորդ հանրահավաքին: Վահագն Հայոցյանը նշեց նաեւ, որ Հայաստանի ժողովրդական կուսակցության միավորումը Եռյակին ավելի մեծացրեց ժողովրդի սպասելիքները եւ վստահությունը:
«Գնդակը այժմ գտնվում է Սերժ Սարգսյանի դաշտում: Առաջին նախագահը իր ելույթում նշեց, որ մենք այլեւս մանր-մունր հարցերով չենք զբաղվելու. այս ողջ գործընթացի նպատակը ամբողջական իշխանափոխությունն է, քանի որ իշխանությունների հետ նոր հույսեր կապելը ուղղակի անիմաստ է»,- հավելեց Կոնգրեսի վարչության անդամը: