Քանի որ վերջին շրջանում շատ է չարչրկվել այն հարցը, թե իբր վաղը կայանալիք հանրահավաքին ընդդիմադիր երեք ուժերի լիդերները չեն մասնակցելու, ինչպես նաեւ, քանի որ այսօր ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է հանրահավաքին, այդ կապակցությամբ iLur.am-ը պարզաբանում խնդրեց Հայ ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանից:
–Պարոն Զուրաբյան, արդյո՞ք Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս կմասնակցի վաղվա հանրահավաքին:
-Ես զարմացած եմ, որ նման հարց ընդհանրապես շոշափվում է: Բնական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ, մասնակցելու է վաղվա հանրահավաքին եւ հանդես է գալու շատ հիմնավոր ելույթով:
Աղբյուրը` ilur.am