Հոկտեմբերի 3-ին Արարատում կայացավ Ազգային ժողովի երեք ուժերի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ Ազգային Կոնգրեսի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը:
Նշենք, որ Արարատի քաղաքապետը չէր ընդունել երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ հանրահավաք անցկացնելու հայտը, ուստի քաղաքական ուժերը որոշել են հանրահավաքն անցկացնել ոչ թե նախապես հայտարարված հրապարակում, այլ հարևանությամբ գտնվող հրապարակում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում նախատեսված համապետական հանրահավաքից առաջ կուսակցությունները նախատեսել էր իրազեկման հանրահավաքներ անցկացնել Հայաստանի ութ քաղաքներում՝ Աբովյան, Հրազդան, Սիսիան, Կապան, Արարատ, Իջևան, Վանաձոր, Գյումրի: Նշենք, որ Աբովյան, Հրազդան, Սիսիան, Կապան քաղաքներում ընդդիմությունն արդեն հանրահավաքներն անցկացրել է:
[youtube id=”LaPOln6lebY” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]