krtutyan-ev-mshakuyti

Հայ Ազգային Կոնգրեսի վարչության

ՈՐՈՇՈՒՄ

Հայ Ազգային Կոնգրեսի կրթության, գիտության և մշակույթի հանձաժողովի նախագահ և քարտուղար նշանակելու և հանձնաժողովի գործառույթները սահմանելու մասին

Հայ Ազգային կոնգրեսի որդեգրած գաղափարախոսության քարոզչության, հանրայնացման, կուսակցության կրթության, գիտության և մշակույթի ասպարեզներում ծրագրային մոտեցումների և առկա գործընթացների նկատմամբ դիրքորոշումները հանրությանը առավել արդյունավետ ներկայացնելու նպատակով, ինչպես նաև հիմնվելով Կոնգրեսի Կանոնադրության 8.2 կետի 16-րդ ենթակետի, 13.2 և 13.3 կետերի վրա, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը որոշում է.

1. Հայ Ազգային Կոնգրեսի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի կազմը սահմանել 21 հոգի:
2. Մեկ ամսվա ընթացքում վարչության հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի լրամշակված կազմը:
3. Հանձնաժողովի նախագահ նշանակել Արշակ Բանուչյանին, քարտուղար` Սամվել Կարաբեկյանին, մասնագիտական խմբերի համակարգող` Հովհաննես Մարգարյանին:
4. Հանձնաժողովի առջև դնել հետևյալ հիմնական խնդիրները.

– Դիտարկել և վերլուծել հանրապետությունում կրթության, գիտության և մշակույթի ոլորտներին վերաբերող գործընթացները,
– Աշխատանք տանել տեղական և միջազգային կրթության, գիտության և մշակույթի ասպարեզներում գործող կառույցների հետ,
– Պատրաստել և կուսակցության նախագահի և վարչության հաստատմանը ներկայացնել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներին վերաբերող, ընթացիկ կրթամշակութային քաղաքականության վերաբերյալ կուսակցության մոտեցումներն ու դիրքորոշումը արտահայտող քաղաքական հայտարարությունների նախագծերը,
– Օրենսդրական և խորհրդատվական օժանդակություն ցույց տալ ՀԱԿ ԱԺ խմբակցությանը, ինչպես նաև խմբակցության միջոցով հանդես գալ սեփական նախաձեռնություններով,
– Պատրաստել տեղեկանքներ և ՀԱԿ վարչության որոշումների նախագծեր,
– Կազմակերպել և իրականացնել կրթամշակութային միջոցառումներ, դասընթացներ, համագործակցելով տարածքային կառույցների հետ:

Հայ Ազգային Կոնգրես
Կուսակցության նախագահ`                                                                Լեւոն Տեր – Պետրոսյան

Pin It on Pinterest