Ստեփան Դեմիրճյան

Ստեփան Դեմիրճյան

[column size=”1/2″ margin=”” last=”no”]

Ստեփան Կարենի Դեմիրճյան, ՀՀ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 3-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր։
Ծնվել է 1959թ. հունիսի 7-ին Երևանում։

1981թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Ճարտարագետ-էլեկտրիկ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։
Աշխատանքային գործունեությունը

1981-1986թթ. «Հայէլեկտրաշարժիչ» ԱՄ-ում աշխատել է վարպետ, ավագ վարպետ, վերահսկիչ-փորձարկիչ կայանի պետ, հավաքման արտադրամասի պետի տեղակալ, պետ։

1986-1988թթ. եղել է ԽՍՀՄ սարքաշինության, ավտոմատացման միջոցների և կառավարման համակարգերի նախարարության ծրագրավորվող հրահանգասարքերի կառուցվող գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, գլխավոր ճարտարագետ, տնօրենի պաշտոնակատար։

1988-2003թթ.` «Մարս» ԱՄ ՓԲԸ գլխավոր տնօրեն։

Քաղաքական գործունեությունը
1999-2001թթ. եղել է Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահի պաշտոնակատար։
2001թ. առ այսօր – ՀԺԿ նախագահ։
2003թ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու։
2003-2007թթ. ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Արդարություն դաշինք»)։ «Արդարություն» խմբակցության ղեկավար։
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

[/column]
[column size=”1/2″ margin=”” last=”yes”]LZurabyan-3

[/column]

Pin It on Pinterest