Լյուդմիլա Սարգսյան
[column size=”1/2″ margin=”” last=”no”]
Ծնվել է 1959թ. մարտի 30-ին Թբիլիսիում:
1982թ. ավարտել է Երեւանի Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումը: Տեխնիկ, մաթեմատիկոս-ծրագրավորող: 2011թ. ընդունվել է Հյուսիսային համալսարանի ինֆորմատիկա եւ հաշվողական տեխնիկա (ծրագրավորում) ֆակուլտետ:
1977-1979թթ. Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում աշխատել է լաբորանտ, 1984-1985թթ. ԽՍՀՄ տեղական արդյունաբերության մինիստրության ԳԱՄ հաշվողական կենտրոնում` տեխնիկ, 1985-1995թթ. առողջապահության նախարարության համակարգում` ճարտարագետ (Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջ ամբիոնի ծրագիր): 1997-1999թթ. եղել է «Արաբկիր» ՓԲԸ հաշվապահ:
2003թ. Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ է, 2004թ.` ատենապետ:
2009թ. ընտրվել է Երեւանի ավագանու անդամ համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:
2013 թ. Վերակազմավորված Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
[/column]
[column size=”1/2″ margin=”” last=”yes”]
[/column]