Գագիկ Ջանգիրյան
[column size=”1/2″ margin=”” last=”no”]
Ծնվել է 1955թ. ապրիլի 16-ին Արարատում:
1977թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ: Իրավաբանական գիտությունների թեկնածու:
1970-1973թթ. «Բարձրշինտրեստ» 6-րդ շինվարչությունում աշխատել է գիշերապահ: 1977-1990թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող: 1990-1997թթ.` ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետ, նախարարի առաջին տեղակալ: 1997-2006թթ. եղել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից: 06.05.2012-13.04.2013թթ.՝ անկուսակցական: 13.04.2013թ.՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
[/column]
[column size=”1/2″ margin=”” last=”yes”]
[/column]