1415894998,7442Դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների օրվան նվիրված ավանդական երթը, որը 2009 թվականից ի վեր անցկացնում է Հայ ազգային Կոնգրեսը, այս տարի անցկացնելու է խորհրդարանական Եռյակը: Այդ մասին այսօր ԱԺ-ում կայացած Եռյակի հերթական հանդիպումից հետո հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Դեկտեմբերի 10-ին, ժամը 13-ին Եռյակի ներկայացուցիչները կհավաքվեն Ազատության հրապարակում, կհնչեն ելույթներ, որոնք նվիրված կլինեն Հայաստանում մարդու իրավունքների վիճակին, ինչպես նաև Եռյակի ընդհանուր անելիքների մասին, ապա, նրա խոսքով, տեղի կունենա հզոր երթ: Հարցին, թե արդյո՞ք նախատեսված է նաև կուսակցությունների ղեկավարների մասնակցությունը, Զուրաբյանը պատասխանեց, թե  այս պահին դեռ տեղեկություն չկա:

Հարցին էլ, թե արդյո՞ք դա այս տարվա վերջին հրապարակային միջոցառումը կլինի, Զուրաբյանը պատասխանեց, որ ոչ ոք չի կարող ասել, թե երթից առաջ կամ դրանից հետո ինչ զարգացումներ կարող են լինել: Նա նշեց նաեւ, որ Եռյակը քննարկում է մարզերում հանրահավաքներ անցկացնելու հարցը:

[youtube id=”n_mqTD2rW-U” width=”700″ height=”390″ fullwidth=”yes”]

Pin It on Pinterest