Հայ Ազգային Կոնգրեսի վարչության
ՈՐՈՇՈՒՄ
Հայ Ազգային Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահ նշանակելու և հանձնաժողովի գործառույթները սահմանելու մասին
Հիմնվելով Կոնգրեսի Կանոնադրության 8.2 կետի 16-րդ ենթակետի, 13.2 և 13.3 կետերի վրա, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը որոշում է.
1. Հաստատել Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետևյալ կազմը. Վլադիմիր Կարապետյան` ՀԱԿ վարչության անդամ, Արշակ Բանուչյան` ՀԱԿ վարչության անդամ, Ավետ Պողոսյան` ՀԱԿ վարչության անդամ, Վոլոդյա Հովհաննիսյան` ՀԱԿ վարչության անդամ, Գևորգ Գևորգյան – Ապարան` ՀԱԿ վարչության անդամ, Արման Մուսինյան` ՀԱԿ վարչության անդամ, Լիդա Մելիքյան` ՀԱԿ վարչության անդամ, Արշակ Մուսախանյան` ՀԱԿ վարչության անդամ, Սամվել Թեյմուրազյան` ՀԱԿ վարչության անդամ, Կարեն Թովմասյան` ՀԱԿ անդամ, Եվա Թովմասյան` ՀԱԿ անդամ,
2. Հանձնաժողովի նախագահ նշանակել Վլադիմիր Կարապետյանին:
3. Հանձնաժողովի առջև դնել հետևյալ հիմնական խնդիրները.
– Կապերի հաստատում Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների հետ
– Օրենսդրական եւ խորհրդատվական օժանդակություն Հայ Ազգային Կոնգրես խմբակցությանը
– Համագործակցություն եվրոպական ԱԼԴԵ կուսակցության շրջանակներում
– Հանրային քննարկումների կազմակերպում արտաքին քաղաքականության հիմնախնդիների վերաբերյալ
– ՀՀ արտաքին քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ կուսակցության մոտեցումներն ու դիրքորոշումներն արտահայտող քաղաքական հայտարարությունների նախագծերի մշակում և ներկայացում կուսակցության նախագահի և վարչության հաստատմանը
– Տարածաշրջանային, ինչպես նաեւ Հայաստանին առնչվող գլոբալ զարգացումների շուրջ քննարկումների անցկացում , անհրաժեշտության դեպքում առաջարկությունների ներկայացում կուսակցության վարչությանը
Հայ Ազգային Կոնգրես
Կուսակցության նախագահ` Լեւոն Տեր – Պետրոսյան