Հայ Ազգային Կոնգրեսի վարչության
ՈՐՈՇՈՒՄ
ՀաշվիառնելովՀայաստանումառկախնդիրներինհանրայինմիջոցառումներիմիջոցովարձագանքելու, այդ խնդիրների նկատմամբ հասարակության ուշադրությունը գրավելու, առանձին քաղաքացիական բողոքի օջախների նաջակցելու, ինչպես նաև քաղաքական- հասարակական այլ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը` հիմնվելով Կոնգրեսի Կանոնադրության 5.4 կետի 1-ին ենթակետի և 8.16 կետերի վրա, Հա յԱզգային Կոնգրեսի վարչությունը որոշում է.
- ՍտեղծելՀայ Ազգային Կոնգրեսի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողով, կազմը սահմանելով 10 հոգի` Վահագն Հայոցյան` վարչության անդամ, Լևիկ Խաչատրյան` վարչության անդամ, Վահան Վարդապետյան` վարչության անդամ, Արեգ Գևորգյան` վարչության անդամ, Գևորգ Գևորգյան – Ապարան` վարչության անդամ, Ելենա Նալբանդյան` վարչության անդամ, Արամազդ Ղալամքարյան` վարչության անդամ, Նունե Վարտունի` վարչության անդամ, Եվա Թովմասյան` ՀԱԿ երիտասարդական միության խորհրդի անդամ, Տաթևիկ Պողպատյան` ՀԱԿ անդամ:
- Հանձնաժողովի նախագահ նշանակել Արեգ Գևորգյանին, քարտուղար` Եվա Թովմասյանին:
- Հանձնաժողովի նիստերը հրավիրել ըստ անհրաժեշտության:
- Հանձնաժողովի առջև դնել հետևյալ հիմնական խնդիրները.
– Նախաձեռնել, ինչպես նաև վարչության հանձնարարությամբ նախապատրաստել և կազմակերպել երթեր, ցույցեր, հավաքներ, հանդիպումներ, ժողովներ և այլ քաղաքական-հասարակական ու մշակութային միջոցառումներ:
– Ուշադրության կենտրոնում պահել հանրությանը հուզող խնդիրները, կոռուպցիայի, թալանի, քաղաքական հալածանքների, քաղաքացիների նկատմամբ սպառնալիքների և մարդու իրավունքների խախտման այլ դեպքերով բացահայտումները, անհրաժեշտության դեպքում դրանց հետ կապված կազմակերպել հանրային միջոցառումներ կամ մշակել արդեն ընթացող հանրային միջոցառումներին աջակցության ձևեր:
– Անհրաժեշտության դեպքում աջակցել կուսակցության հանձնաժողովների, ինչպես նաև երիտասարդական միության կողմից կազմակերպվող հանրային միջոցառումներին:
– Ստեղծել հանրային միջոցառումների կազմակերպման իրազեկման ցանց` ունենալով մեկական պատասխանատու տարածքային յուրաքանչյուր կառույցում:
– Ստեղծել հանրային միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների` բարձրախոսների, պաստառների, դրոշների և այլ պարագաների պահոց, նշանակել պահոցի պատասխանատու` դրանք պարբերաբար քարտեզագրելու և անհրաժեշտության դեպքում թարմացնելու գործառույթով:
Հայ Ազգային Կոնգրես
Կուսակցության նախագահ` Լեւոն Տեր – Պետրոսյան