Հայ Ազգային Կոնգրեսիվարչության
ՈՐՈՇՈՒՄ
Հայ Ազգային Կոնգրեսի տեղեկատվական-վերլուծական հանձաժողովի նախագահ և քարտուղար նշանակելու և հանձնաժողովի գործառույթները սահմանելու մասին
Նկատիունենալով Հայ Ազգային կոնգրեսի որդեգրած գաղափարախոսության հանրայնացման, կուսակցության գործունեությունը և այս կամ այն հարցի շուրջ մոտեցումներն առավել արդյունավետ ներկայացնելու, ինչպես նաև Կոնգրեսի դեմ քարոզչությանը համարժեք արձագանք տալու անհրաժեշտությանը և հիմնվելով Կոնգրեսի Կանոնադրության 8.2 կետի 16-րդ ենթակետի, 13.2 և 13.3 կետերիվրա, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունըորոշումէ.
- ՀաստատելՀայ Ազգային Կոնգրեսի տեղեկատվական-վերլուծական հանձնաժողով հետևյալ կազմը. Արման Մուսինյան` ՀԱԿ մամուլի խոսնակ, վարչության անդամ, Աշոտ Սարգսյան ՀԱԿ վարչության անդամ, Լևոն Զուրաբյան` ՀԱԿ փոխնախագահ, վարչության անդամ, Վլադիմիր Կարապետյան` ՀԱԿ վարչության անդամ, Գրիգոր Ոսկերչյան` ՀԱԿ վարչության անդամ, Ավետ Պողոսյան` ՀԱԿ վարչության անդամ, Վարդան Մալխասյան` ՀԱԿ վարչության անդամ, Հրանտ Տեր-Աբրահամյան` ՀԱԿ վարչության անդամ, Արամազդ Ղալամքարյան` ՀԱԿ վարչության անդամ, Եվա Ադամյան` ՀԱԿ վարչության անդամ, Արմեն Օհանյան` ՀԱԿ վարչության անդամ, Սամվել Թեյմուրազյան` ՀԱԿ վարչության անդամ, Արեգ Գևորգյան` ՀԱԿ վարչության անդամ, Ելենա Նալբանդյան` ՀԱԿ վարչության անդամ, Գագիկ Կիլիկյան` ՀԱԿ անդամ, Արմեն Գևորգյան` ՀԱԿ անդամ, Տաթևիկ Պողպատյան` ՀԱԿ անդամ, Սուրեն Սուջյան` ՀԱԿ անդամ, Գոհար Սիմոնյան` ՀԱԿ անդամ, Հայկ Ջանփոլադյան` ՀԱԿ անդամ:
- Հանձնաժողովի նախագահ նշանակել Արման Մուսինյանին, քարտուղար` Եվա Ադամյանին:
- Սահմանել, որ հանձնաժողովի կազմը կարող է համալրվել Կոնգրեսի անդամ ևս 3 անձանցով:
- Հանձնաժողովի առջև դնել հետևյալ հիմնական խնդիրները.
– Ամենօրյա ռեժիմով դիտարկել և վերլուծել տեղեկատվական դաշտը
– Համակարգված աշխատանք տանել տեղական և միջազգային զանգվածային լրատվության միջոցների հետ
– Ներքին և արտաքին քաղաքական խնդիրների շուրջ պատրաստել և հրապարակել վերլուծական նյութեր, ըստ անհրաժեշտության տրամադրել կուսակցության նախագահին, վարչությանը և մյուս ստորաբաժանումներին
– Հանրայնացնել Կոնգրեսի քաղաքական նպատակներն ու գործունեությունը
– Քարոզչական աջակցություն ապահովել կուսակցության նախագահին, վարչությանը, ԱԺ խմբակցությանը և կուսակցության ստորաբաժանումներին
– Նախապատրաստել և կուսակցության նախագահի և վարչության հաստատմանը ներկայացնել ներքաղաքական և հասարակական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ կուսակցության դիրքորոշումներն ու տեսակետները արտահայտող, ինչպես նաև կուսակցության ռազմավարության և մարտավարության պարզաբանմանն ուղղված քաղաքական հայտարարությունների նախագծերը
– Ընտրությունների ժամանակ քարոզչական, տեղեկատվական և վերլուծական աջակցություն ապահովել համապատասխան ընտրական շտաբին
– Ձևավորել դրական հանրային կարծիք Հայ Ազգային Կոնգրեսի, նրա անդամների մասին
– Անհրաժեշտության դեպքում, կուսակցության նախագահի կամ վարչության հանձնարարությամբ, ուսումնասիրել հասարակական կարծիքը, պատվիրել կամ իրականացնել սոցիոլոգիական հետազոտություններ, հարցումներ:
Հայ Ազգային Կոնգրես
Կուսակցության նախագահ` Լեւոն Տեր – Պետրոսյան