Հայ Ազգային Կոնգրեսի վարչության
ՈՐՈՇՈՒՄ
Հայ Ազգային Կոնգրեսի տարածքային կազմակերպությունների աջակցության հանձաժողովի նախագահ և քարտուղար նշանակելու և հանձնաժողովի գործառույթները սահմանելու մասին
Հիմնվելով Կոնգրեսի Կանոնադրության 8.2 կետի 16-րդ ենթակետի, 13.2 և 13.3 կետերիվրա, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունըորոշումէ.
1. ՀաստատելՀայ Ազգային Կոնգրեսի տարածքային կազմակերպությունների աջակցության հանձնաժողովը հետևյալ կազմով. Ավետիս Ավագյան` ՀԱԿ վարչության անդամ, Վահագն Հայոցյան` ՀԱԿ վարչության անդամ, Սարգիս Թամազյան` ՀԱԿ վարչության անդամ, Արշակ Բանուչյան` ՀԱԿ վարչության անդամ, Լևիկ Խաչատրյան` ՀԱԿ վարչության անդամ, Ելենա Նալբանդյան` ՀԱԿ վարչության անդամ, Արեգ Գևորգյան` ՀԱԿ վարչության անդամ, Ավետ Պողոսյան` ՀԱԿ վարչության անդամ, Նունե Վարտունի` ՀԱԿ վարչության անդամ, Արամ Բարեղամյան` ՀԱԿ վարչության անդամ, Մերուժան Աբրահամյան` ՀԱԿ վարչության անդամ, Լիդա Մելիքյան` ՀԱԿ վարչության անդամ, Գրիգոր Ոսկերչյան` ՀԱԿ վարչության անդամ, Վլադիմիր Կարապետյան` ՀԱԿ վարչության անդամ, Սեդրակ Հովհաննիսյան` ՀԱԿ վարչության անդամ, Գևորգ Գևորգյան – Մասիս` ՀԱԿ վարչության անդամ, Հարություն ՈՒռուտյան` ՀԱԿ վարչության անդամ:
2. Հանձնաժողովի նախագահ նշանակել Ավետիս Ավագյանին, քարտուղար` Նունե Վարտունուն:
3. Սահմանել հանձնաժողովի գործառույթները եւ գործունեության ոլորտը.
ա) հսկողություն է իրականացնում Տարածքային Կառույցների (ՏԿ) կողմից կանոնադրական պահանջների կատարման նկատմամբ,
բ) աջակցում է ՏԿ-ներին ընթացիկ գործունեության պատշաճ կատարման հարցում,
գ)ՏԿ-ների հետ միասին մշտապես աշխատանք է տանում Ընտրական Տեղամասերի պատասխանատուների (հանձնաժողովների անդամների, վստահված անձանց, ակտիվիստների) ցանց ստեղծելու եւ դրանցում ընդգրկված անձանց որակավորման քննություններին նախապատրաստելու դասընթացներ կազմակերպելու համար,
դ) ՏԿ-ներից երկամսյա պարբերականությամբ ստանում է վերլուծական տեղեկանքներ` տեղերում առկա քաղաքական խնդիրների եւ ընդհանուր վիճակի մասին,
ե) կազմակերպում է կուսակցության ղեկավար մարմինների ներկայացուցիչների պարբերական այցելություններ ՏԿ-ներ` ընթացիկ քաղաքական հարցերի, եւ դրանց վերաբերյալ կուսակցության դիրքորոշման ներկայացման համար,
զ) պատրաստում է տեղեկանքներ,ինչպես նաև Վարչության որոշումների նախագծերը ՏԿ գործունեության վերաբերյալ։
է) աջակցում է ՏԿ-ի նյութատեխնիկական եւ կազմակերպական խնդիրների լուծմանը։
Հայ Ազգային Կոնգրես
Կուսակցության նախագահ` Լեւոն Տեր – Պետրոսյան